

ՍՏԱՑԵՔ ՁԵՐ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄԻՑ
Մերօրյա առաջնահերթություններից է անձնական փոխադրամիջոցի առկայությունը: Իսկ ապահով և արդյունավետ ընթացքի գրավականը՝ վարորդական հմուտ և որակյալ հմտություններն են:
X-Drive ավտոդպրոցը Հայաստանում առաջատարներից է՝ մասնագիտացված ավտովարման որակյալ և բարձրակարգ ուսուցում տրամադրելու ոլորտում: Ուսանելով X-Drive ավտոդպրոցի հմուտ և գիտակ ուսուցիչների մոտ դուք նույնպես ձեռք կբերեք անվտանգ երթևեկության համար կարևորագույն ամփոփ և լիարժեք գիտելիքներ, ինչի շնորհիվ դասընթացի ավարտին ամենայն վստահությամբ կստանձնեք ղեկի կառավարումը:
Մեր դպրոց հաճախողների վարորդական վկայական ստանալու համար ցուցաբերած քննական բարձր արդյունքները հնարավորություն են տվել արագորեն ընդլայնելու X-Drive ավտոդպրոցի աշխարհագրությունը և արդեն մասնաճյուղեր ունենք ոչ միայն Երևանում, այլև՝ Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում, Աբովյանում և Իջևանում: Սպասեք մեզ նաև Ձեր քաղաքում:












Եկեք իմանանք, որ դեպքերում վարորդը չի պարտավորվում կապել ամրագոտի
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 24-րդ հոդվածը սահմանելով «Տրանսպորտային միջոցների սեփականատերերի և վարորդների հիմնական պարտականությունները», նախատեսում է ամրագոտի չկապելու վերաբերյալ կարևոր դրույթ:
Այսպես, մեխանիկական տրանսպորտային միջոցի, ինչպես նաև տրամվայի վարորդը պարտավոր է կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով կահավորված տրանսպորտային միջոցներով երթևեկելիս լինել ամրակապված և չփոխադրել անվտանգության գոտիներով չամրակապված ուղևորների: Թույլատրվում է գոտիներով չամրակապել՝
• Մինչև 12 տարեկան երեխաներին (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված ամրակապելու համար պարտադիր դեպքերի),
• Տրանսպորտային միջոցը վարել սովորեցնողին, երբ այն վարում է սովորողը,
• Օպերատիվ ծառայությունների, թափքի գունագրաֆիկ երանգավորում ունեցող ավտոմոբիլների վարորդներին և ուղևորներին:

Հարգելի ընկերներ:
Ստեղծված իրավիճակից ելնելով, X-Drive 2022 միջոցառումը հետաձգվում է անորոշ ժամանակով: Ներկա պահին, մեր բոլորի ուժերը և հնարավորություններն ուղղված են մեր հայրենիքի ամբողջականության և անվտանգության ուղղությամբ: Հուսով ենք, որ շուտով կստեղծվի հնարավորություն, միջոցառման նոր ամսաթվեր հրապարակելու համար:
Дорогие друзья.
Исходя из сложившейся обстановки, мероприятие "Xdrive 2022" переносится на неопределенный срок.
На данный момент все наши силы и возможности направлены на обеспечение безопасности и целостности нашего государства. Надеемся, что скоро у нас появится возможность сообщить о новых датах мероприятия.

Յուտայի համալսարանի տվյալներով՝ բջջային հեռախոսներից օգտվող վարորդները 5,36 անգամ ավելի շատ են հակված վթարի, քան հեռախոսից չօգտվող վարորդները: