
Շնորհավո՜ր
Վճարումը բարեհաջող Կատարված է։

Սխալ
Տեղի է ունեցել սխալ, խնդրում ենք ճշգրտել տվյալները։

Toyota-ն Չինաստանում Lexus էլեկտրական ավտոմեքենաների գործարան կկառուցի
2025-02-26 08:56:14Ճապոնական Toyota ընկերությունը հայտարարել է, որ Շանհայում էլեկտրական ավտոմեքենաների գործարան կկառուցի իր շքեղ ապրանքանիշ Lexus-ի համար՝ միաժամանակ բարձրացրել է իր տարեկան զուտ շահույթի կանխատեսումը մինչև 30 միլիարդ ԱՄՆ դոլար, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:
Ընկերության տվյալներով՝ «Չինաստանում տեղական ներկայացուցիչներն առաջատար դեր կխաղան մարտկոցներով էլեկտրական ավտոմեքենաների պլանավորման և զարգացման գործում»՝ տեղի հաճախորդներին գոհացնելու համար։
Դա կլինի Չինաստանի երկրորդ ամբողջովին օտարերկրյա սեփականություն հանդիսացող էլեկտրական մեքենաների գործարանը՝ Շանհայում Tesla-ի գործարանից հետո: Երկրում ավտոմեքենաներ արտադրող այլ արտասահմանյան ընկերություններ աշխատում են չինական ընկերությունների հետ համատեղ ձեռնարկություններում։