«ԻՔՍ–ԴՐԱՅՎ» ՍՊԸ-ՈՒՄ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Սույն պայմանները հանդիսանում են հրապարակային օֆերտա (առաջարկ), որը «ԻՔՍ–ԴՐԱՅՎ»
ՍՊ ընկերության /ՀՎՀՀ՝ 01269817, հասցե՝ ք. Երևան, Րաֆֆու փող., շ. 39, բն. 1/ (այսուհետ՝
Կատարող) կողմից մշակված Xdrive.am կայքի (այսուհետ՝ Կայք) միջոցով գրանցված 18 տարին լրացած
գործունակ ֆիզիկական անձանց (այսուհետ` Պատվիրատու) կողմից ընդունվելու (ակցեպտավորվելու)
պահից հանդիսանում են Կատարողի մատուցողի և Պատվիրատուի միջև կնքվող պայմանագիր:
-
Պայմանագրի առարկան
- Հրապարակային պայմանագրի համաձայն՝ Կատարողը պարտավորվում է Պատվիրատուին տրամադրել նրա կողմից նշված կարգի /«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով սահմանված/ տրանսպորտային միջոցների վարելու վարորդական վկայական ստանալու քննության նախապատրաստման դասընթացի ծառայություններ` (այսուհետ՝ Ծառայություն) ըստ Պայմանագրի անբաժանելի մասը համարվող հավելվածով սահմանված և Կայքի «Առաջարկվող փաթեթներ» բաժնում զետեղված տեսական և/կամ գործնական վարման դասընթացների փաթեթների (այսուհետ՝ Փաթեթ), իսկ Պատվիրատուն պարտավորվում է Կայքի միջոցով վճարել Ծառայության արժեքը՝ համաձայն իր կողմից ընտրած Փաթեթի՝ Կատարողի բանկային հաշվին (այսուհետ` Հաշիվ) նախապես վճարում կատարելու եղանակով:
- Վճարման, ուսումնական ծրագրի և առաջարկվող փաթեթները ընտրելու պայմանները ապահովելու համար Կատարողը կիրառում է Կայքը։ Ցանկացած պատճառով Կայքի ժամանակավորապես չգործելը հիմք չէ սույն պայմանագրի կամ դրա պայմանները չկատարելու համար։
-
Դասաժամերի գրանցման և վճարման կարգը
- Պատվիրատուն Պայմանագիրը ստորագրելով հաստատում է, որ ծանոթացել է իր կողմից ընտված Փաթեթի արժեքին և պայմաններին, որից հետո ընտրել է իր համար նախընտրելի Փաթեթը:
- Պատվիրատուն կարող է ընտրել այնպիսի Փաթեթ, որը իր մեջ ներառում է մեկից ավելի գործնական վարման Ծառայություն՝ սույն գլխում սահմանված կարգով վճարելով դրանց արժեքն ամբողջությամբ:
- Փաթեթը ընտրելուց հետո Պատվիրատուն Կայքի համապատասխան բաժնում լրացնում է իր կենսաչափական տվյալները /անուն, ազգանուն, տարիք, հեռախոսահամար/ և հաստատում իր կողմից Պայմանագրի ծանոթացած լինելու հանգամանքը:
- Պատիրատուն Կայքում լրացնում է իրեն պատկանող բանկային քարտի տվյալները կամ այն անձի, ով կամավոր տրամադրել է նրան այդ տվյալները և տեղեկացված է դրանից վճարում կատարելու մասին:
- Պատվիրատուն՝ Ծառայությունը ստանալու նպատակով Փաթեթը գնելիս, բոլոր վճարումները կարող է իրականացնել Կայքում տեղակայված Վճարման գործիքակազմով:
- Ըստ Պատվիրատուի ընտրած Փաթեթի՝ Ծառայության մատուցման համար դասաժամի գրանցումն իրականացվում է առնվազն Կատարողի կողմից որպես կանխավճար սահմանված գումարի Վճարումը իրականացնելուց հետո (այսուհետ՝ Վճարում):
- Վճարումը իրականացնելու պահ է հանդիսանում Վճարված դրամական միջոցների մուտքը Հաշվին:
- Վճարումն իրականացնելուց հետո Պատվիրատուի կողմից արդեն իսկ ձեռք բերված Փաթեթը չի կարող փոխարինվել մեկ այլ Փաթեթով:
- Ծառայության մատուցման համար դասաժամերի գրանցումը իրականացվում է ոչ ուշ քան դասաժամի մեկնարկից 24 ժամ առաջ՝ Կայքի միջոցով առցանց կամ Կայքում տեղակայված հեռախոսահամարներին իրականացված հեռախոսազանգի միջոցով:
-
Ծառայության մատուցման պայմանները
- Ծառայության մատուցման ընթացքում տեսական դասընթաաները անցկացվում են Կատարողի կողմից նշված ուսումնական սրահներում կամ առցանց:
- Տեսական դասընթացը իրականացվում է նաև ուսումնական սրահում տեղակայված համակարգիչների և/կամ կից սարքերի միջոցով, որ ընթացքում Պատվիրատուն կարող է օգտագործել միայն իր անձնական ականջակալները՝ լարային միացումով:
-
Ծառայության մատուցման ընթացքում Պատվիրատուին արգելվում է՝
- Իրականացնել տեսագրություն, ձայնագրություն կամ տեսաձայնագրություն:
- Ծխելը ուսումնական սրահում։
- Ուսումական սրահում առկա համակարգիչների մոտ ուտել կամ սնունդը սեղանին դնել:
- Աղմկել կամ որևէ այլ կերպ խաթարել Ծառայության իրականացման բնականոն ընթացքը:
- Պայմանագրի 3.3 կետում նշված արարքներից որևէ մեկի իրականացման պարագայում Պատվիրատուի համար Ծառայության մատուցումը դադարեցվում է և Վճարված գումարի հետվերադարձ չի կարող պահանջվել։
- Ծառայությունը մատուցվում է բոլոր 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձանց, բացառությամբ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 18–րդ հոդվածի «ժէ» կետով սահմանված դեպքի:
- Տեսական դասընթացը բարեհաջող անցելուց հետո կամ միայն գործնական վարման դասընթացի Փաթեթ ընտրելու պարագայում Պատվիրատուն մասնակցում է գործնական վարման դասընթացին, եթե արդեն իսկ իրականացրել է Փաթեթի համար սահմանված ամբողջ արժեքի Վճարումը:
- Գործնական վարման պրակտիկ դասընթացը իրականացվում հատուկ կահավորված մեքենաներով և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կարգով ու պայմաններով:
-
Կողմերի իրավունքները և պարտականությունները
-
Պատվիրատուն պարտավոր է.
- Փաթեթը սպառել 3 ամսվա ընթացքում:
- Պատշաճ կատարել սույն Պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները և Պայմանագրի պայմանները:
- Կայքում գրանցել միայն իր անձնագրով նշված կենսաչափական տվյալները:
- Ինքնուրույն կամ այլ անձանց միջոցով ամբողջությամբ վճարել Ծառայությունների արժեքը:
- Ներկայանալ Կատարողի կողմից սահմանած տեսական և/կամ գործնական վարման դասաժամերին:
- Տեսական և/կամ գործնական վարման դասընթացներին չներկայանալու, դրանք չեղարկելու կամ փոփոխելու դեպքում ոչ ուշ քան դասաժամի մեկնարկից 24 ժամ առաջ տեղեկացնել Կատարողին:
- Դասընթացի ժամանակ իրեն տրամադրված գույքն օգտագործել ըստ նշանակության և խնամքով։
- Կատարողի գույքը ըստ նշանակության չօգտագործելու, վնասելու կամ ոչնչացնելու դեպքում վճարել դրա արժեքը ամբողջությամբ:
- Այլ անձի բանկային քարտից իր համար իրականացված Վճարման չափով կրել նյութական պատասխանատվության այդ անձի դիմաց, վերջինիս կողմից Կատարողից գումարի հետպահանջի պարագայում:
- Տեսական դասաժամերի դեպքում Պատվիրատուին 1 ամսվա ընթացքում դասաժամերը լրացնելու միայն մեկ հնարավորություն տա, եթե Պատվիրատուն ունի մինչև երկու բացակայություն և մինչև դասերի մեկնարկը ոչ ուշ քան 24 ժամ առաջ տեղեկացրել է Կատարողին:
-
Պատվիրատուն իրավունք ունի.
- Ստանալ իր կողմից ընտրված Փաթեթին համապատասխան և պատշաճ որակի Ծառայություն:
- Կատարողից ստանալ Պայմանագրի 6.2., 6.3. և 6.5. կետերով սահմանված վերադարձման ենթակա գումարը՝ Վճարումը իրականացված բանկային քարտին փոխանցում կատարելու միջոցով:
-
Կատարողը պարտավոր է.
- Ծառայությունը մատուցել Պատվիրատուի ընտրած Փաթեթին համապատասխան և պատշաճ որակով:
- Պատվիրատուի կողմից ներկայացված դիմումի հիման վրա մեկ ամսվա ընթացքում վերադարձնել Պայմանագրի 6.2., 6.3. և 6.5. կետերով սահմանված վերադարձման ենթակա գումարը՝ Վճարումը իրականացված բանկային քարտին փոխանցում կատարելու միջոցով:
- Անձամբ մատուցել Ծառայությունը:
- Ապահովել Պատվիրատուի կողմից Կայքում լրացված և Ծառայության մատուցման ընթացքում իրեն հայտնի դարձած տվյալների գաղտնիությունը` համաձայն Կայքում առկա «Տվյալների գաղտնիության քաղաքականության»։
- Ապահովել հասանելիություն՝ Պատվիրատուի կողմից Կայքում իր օգտահաշիվը անխափան օգտագործելու համար:
- Ապահովել Կայքում առցանց գործիքակազմ դասաժամերի գրանցման, բացակայությունների տեղեկացման, դասաժամերի փոփոխության կամ չեղարկման համար։
- 4.3.7. 4.1.6. կետում սահմանված դեպքում Պատվիրատուի դիմումը ստանալուց մեկ ամսվա ընթացքում վերջինիս տրամադրել բացակայած կամ փոփոխված դասաժամերը, որոնք չեն կարող լինել երկուսից ավելի, լրացնելու միայն մեկ հնարավորություն:
-
Կատարողն իրավունք ունի`
- Պայմանագրի 6–րդ գլխում սահմանված դեպքերում միակողմանի լուծել Պայմանագիրը՝ այդ գլխում սահմանված կարգով գանձումներ կատարելով:
- Դադարեցնել Ծառայության մատուցումը և միակողմանի լուծել Պայմանագիրը՝ Պատվիրատուի կողմից Պայմանագրի 3–րդ գլխում և 4.1.3. կետում սահմանված դրույթները, ինչպես նաև Պայմանագրով սահմանաված իր մյուս պարտավորությունները չկատարելու դեպքում։
- Դադարեցնել Ծառայության մատուցումը և միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե Պատվիրատուն Ծառայության մատուցման ընթացքում ունի Կատարողի սահմանած դասաժամերից երեք և ավելի բացակայություն կամ չի ներկայացել բացակայությունները լրացնելու կամ փոփոխված դասաժամին:
- Չեղարկել Պատվիրատուի ընթացիկ կամ սպասվող դասաժամը, եթե դրա ապահովումը անհնար է դարձել ինտերնետ հասանելիության կամ էլեկտրական հոսանքի բացակայության պատճառով։ Այս պայմանով դասաժամի չեղարկումը չի կարող նվազեցնել Պատվիրատուի հասանելի դասաժամերի քանակը։
-
Պատվիրատուն պարտավոր է.
-
Պայմանագրի կնքումը
- Սույն Պայմանագիրը համարվում է կնքված և ուժի մեջ է մտնում Պատվիրատուի կողմից իրականացված Վճարումը Հաշվին մուտքագրվելու պահից:
- Պատվիրատուն Պայմանագրի կնքմամբ հաստատում է, որ ինքն ամբողջությամբ ծանոթացել է դրա դրույթներին, դրան կից հավելվածին /ներին/, և սահմանված դրույթները իր համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի են:
-
Դասաժամերի չեղարկման և գումարի հետվերադարձի կարգը
- Դասաժամերից բացակայելու, դրանք փոփոխելու մասին տեղեկացումը կամ չեղարկումը իրականացվում է ոչ ուշ քան դասաժամի մեկնարկից 24 ժամ առաջ՝ Կայքի միջոցով առցանց կամ Կայքում տեղակայված հեռախոսահամարներին իրականացված հեռախոսազանգի միջոցով:
- Պատվիրատուն /բացառությամբ միայն գարծնական վարման դասընթաց ընտրած Պատվիրատուի/ Կարող է հրաժարվել Ծառայության տրամադրումից և/կամ չեղարկել դասաժամերը տեսական դասընթացի առաջին դասաժամից անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան երկրորդ դասաժամի մեկնարկից 24 ժամ առաջ, իսկ Կատարողը սույն դեպքում գանձում է միայն մեկ դասաժամի գումարը և մեկ ամսվա ընթացքում Պատվիրատուին վերադարձնում Վճարված գումարի մյուս մասը:
- Պատվիրատուն /բացառությամբ միայն գործնական վարման դասընթաց ընտրած Պատվիրատուի/ կարող է հրաժարվել Ծառայության տրամադրումից և/կամ չեղարկել դասաժամերը նաև երկրորդ դասաժամից անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան երրորդ դասաժամի մեկնարկից 24 ժամ առաջ, իսկ Կատարողը սույն դեպքում գանձում է Վճարված գումարի կեսը կամ 50 տոկոսը և մեկ ամսվա ընթացքում Պատվիրատուին վերադարձնում՝ Վճարված գումարի մյուս մասը կամ 50 տոկոսը:
- Պատվիրատուի /բացառությամբ միայն գարծնական վարման դասընթաց ընտրած Պատվիրատուի/ կողմից երրորդ դասաժամի մեկնարկից առաջ 24 ժամն անցնելուց հետո Ծառայության տրամադրումից հրաժարվելու և/կամ դասաժամերը չեղարկելու պարագայում Կատարողը գանձում է Վճարված ամբողջ գումարը և Պատվիրատուին գումարի վերադարձ չի իրականացնում:
- Գործնական վարման դասընթաց ընտրած Պատվիրատուի կողմից Ծառայության տրամադրումից ոչ ուշ քան դասաժամի մեկնարկից 24 ժամ առաջ հրաժարվելու և/կամ դասաժամերը չեղարկելու դեպքում՝ Կատարողը Պատվիրատուին վերադարձնում է Վճարված ամբողջ գումարը:
- Պայմանագրի 4.3.7. կետով սահմանված դեպքում Պատվիրատուի չներկայանալու պարագայում համարվում է, որ Պատվիրատուն հրաժարվել է Ծառայության տրամադրումից և/կամ չեղարկել դասաժամերը, իսկ Կատարողը գանձում է Վճարված ամբողջ գումարը և Պատվիրատուին գումարի վերադարձ չի իրականացնում:
- Պայմանագրի 4.1.6. կետով սահմանված կարգի խախտմամբ դասաժամերից բացակայելու կամ դրանք փոփոխելու մասին տեղեկացնելու դեպքում համարվում է, որ Պատվիրատուն հրաժարվել է Ծառայության տրամադրումից և/կամ չեղարկել դասաժամերը, իսկ Կատարողը գանձում է Վճարված ամբողջ գումարը և Պատվիրատուին գումարի վերադարձ չի իրականացնում:
- Պայմանագրի 4.4.2. և 4.4.3. կետերով սահմանված դեպքերում Կատարողը գանձում է Վճարված ամբողջ գումարը և Պատվիրատուին գումարի վերադարձ չի իրականացնում:
- Սույն գլխում սահմանված դեպքերում Վճարված գումարի հետվերադարձը կարող է իրականանցվել միայն այն քարտատիրոջ հաշվին, ում քարտից կատարվել է Վճարում ի օգուտ Պատվիրատուի։ Պատվիրատուն իրավունք չունի պահանջել վերադարձնել գումարը այլ քարտի, հաշվեհամարի, կանխիկ կամ ցանկացած այլ տարբերակով։
-
Անհաղթահարելի ուժի ազդեցությունը
- Հրապաակային պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, և որ կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել սույն Պայմանագիրը կնքելուց հետո: Այդպիսի իրավիճակներ են՝ ջրհեղեղը, երկրաշարժը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ընդունված ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Հրապարակային պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 /երեք/ ամսից ավելի, ապա Հրապարակային պայմանագրի կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Հրապարակային պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին
-
Վեճերի լուծում
- Պայմանագիրը և դրանից ծագող բոլոր հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Կողմերի միջև ծագած վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
- Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը: