Գրանցվել
+374
Ընտրել մասնաճյուղ
«Կենտրոն» մասնաճյուղ «Մալաթիա-Սեբաստիա» մասնաճյուղ «Գյումրի» մասնաճյուղ «Վանաձոր» մասնաճյուղ «Արմավիր» մասնաճյուղ «Իջևան» մասնաճյուղ «Աբովյան» մասնաճյուղ «Արտաշատ» մասնաճյուղ «Հրազդան» մասնաճյուղ «Աշտարակ» մասնաճյուղ «Գարաժ Մաստերս Մոլ» մասնաճյուղ «Էջմիածին» մասնաճյուղ

Քանի ժամ եք ցանկանում վարել

Ընտրել փաթեթը
Հաջորդը
Վճարել
Երևան
Փաթեթ XS
դրամ
Նախորդ
Շնորհավո՜ր Վճարումը բարեհաջող Կատարված է։
Սխալ Տեղի է ունեցել սխալ, խնդրում ենք ճշգրտել տվյալները։

Toyota-ն կրկին առաջատար է դարձել աշխարհում ավտոմեքենաների վաճառքի ծավալներով

2025-02-25 13:39:10
Ճապոնիայի Toyota Motor ավտոկոնցեռնն արդեն հինգերորդ տարին անընդմեջ աշխարհում զբաղեցրել է առաջին տեղն ավտոմեքենաների վաճառքի ծավալներով։  Այդ մասին են վկայում ճապոնական ընկերության հրապարակած վիճակագրական տվյալները։Չնայած այն հանգամանքին, որ 2024 թվականին ընկերության վաճառքների ծավալները նվազել են 3,7%-ով, Toyota-ն ամբողջ աշխարհում վաճառել է 10 821 480 փոխադրամիջոց։ Դա նրան թույլ է տվել հերթական անգամ առաջ անցնել գերմանական Volkswagen-ից և հինգերորդ տարին անընդմեջ զբաղեցնել աշխարհում առաջին տեղը։

2024 թվականին Volkswagen-ն ամբողջ աշխարհում վաճառել է մոտ 9,02 մլն ավտոմեքենա. նրա վաճառքները տարվա ընթացքում նույնպես նվազել են՝ 2,3%-ով։

Երրորդ հորիզոնականն զբաղեցնում է կորեական Hyundai Motor-ը, որն իրացրել է 7,23 մլն ավտոմեքենա ամբողջ աշխարհում ՝ 1%-ով պակաս, քան 2023 թվականին: