Սույն պայմանները հանդիսանում են հրապարակային օֆերտա (առաջարկ), որը «ԻՔՍ–ԴՐԱՅՎ» ՍՊ ընկերության /ՀՎՀՀ՝ 01269817, հասցե՝ ք. Երեւան, Րաֆֆու փող., շ. 39, բն. 1/ (այսուհետ՝ Կատարող) կողմից մշակված Xdrive.am կայքի (այսուհետ՝ Կայք) միջոցով գրանցված 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձանց (այսուհետ` Պատվիրատու) կողմից ընդունվելու (ակցեպտավորվելու) պահից հանդիսանում են Կատարողի մատուցողի եւ Պատվիրատուի միջեւ կնքվող պայմանագիր:
1. Պայմանագրի առարկան1.1. Հրապարակային պայմանագրի համաձայն՝ Կատարողը պարտավորվում է Պատվիրատուին տրամադրել նրա կողմից նշված կարգի /«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով սահմանված/ տրանսպորտային միջոցների վարելու վարորդական վկայական ստանալու քննության նախապատրաստման դասընթացի ծառայություններ` (այսուհետ՝ Ծառայություն) ըստ Պայմանագրի անբաժանելի մասը համարվող հավելվածով սահմանված եւ Կայքի «Առաջարկվող փաթեթներ» բաժնում զետեղված տեսական եւ/կամ գործնական վարման դասընթացների փաթեթների (այսուհետ՝ Փաթեթ), իսկ Պատվիրատուն պարտավորվում է Կայքի միջոցով վճարել Ծառայության արժեքը՝ համաձայն իր կողմից ընտրած Փաթեթի՝ Կատարողի բանկային հաշվին (այսուհետ` Հաշիվ) նախապես վճարում կատարելու եղանակով:
1.2. Վճարման, ուսումնական ծրագրի եւ առաջարկվող փաթեթները ընտրելու պայմանները ապահովելու համար Կատարողը կիրառում է Կայքը։ Ցանկացած պատճառով Կայքի ժամանակավորապես չգործելը հիմք չէ սույն պայմանագրի կամ դրա պայմանները չկատարելու համար։
2. Դասաժամերի գրանցման եւ վճարման կարգը2.1. Պատվիրատուն Պայմանագիրը ստորագրելով հաստատում է, որ ծանոթացել է իր կողմից ընտված Փաթեթի արժեքին եւ պայմաններին, որից հետո ընտրել է իր համար նախընտրելի Փաթեթը:
2.2. Պատվիրատուն կարող է ընտրել այնպիսի Փաթեթ, որը իր մեջ ներառում է մեկից ավելի գործնական վարման Ծառայություն՝ սույն գլխում սահմանված կարգով վճարելով դրանց արժեքն ամբողջությամբ:
2.3. Փաթեթը ընտրելուց հետո Պատվիրատուն Կայքի համապատասխան բաժնում լրացնում է իր կենսաչափական տվյալները /անուն, ազգանուն, տարիք, հեռախոսահամար/ եւ հաստատում իր կողմից Պայմանագրի ծանոթացած լինելու հանգամանքը:
2.4. Պատիրատուն Կայքում լրացնում է իրեն պատկանող բանկային քարտի տվյալները կամ այն անձի, ով կամավոր տրամադրել է նրան այդ տվյալները եւ տեղեկացված է դրանից վճարում կատարելու մասին:
2.5. Պատվիրատուն՝ Ծառայությունը ստանալու նպատակով Փաթեթը գնելիս, բոլոր վճարումները կարող է իրականացնել Կայքում տեղակայված Վճարման գործիքակազմով:
2.6. Ըստ Պատվիրատուի ընտրած Փաթեթի՝ Ծառայության մատուցման համար դասաժամի գրանցումն իրականացվում է առնվազն Կատարողի կողմից որպես կանխավճար սահմանված գումարի Վճարումը իրականացնելուց հետո (այսուհետ՝ Վճարում):
2.7. Վճարումը իրականացնելու պահ է հանդիսանում Վճարված դրամական միջոցների մուտքը Հաշվին:
2.8. Վճարումն իրականացնելուց հետո Պատվիրատուի կողմից արդեն իսկ ձեռք բերված Փաթեթը չի կարող փոխարինվել մեկ այլ Փաթեթով:
2.9. Ծառայության մատուցման համար դասաժամերի գրանցումը իրականացվում է ոչ ուշ քան դասաժամի մեկնարկից 24 ժամ առաջ՝ Կայքի միջոցով առցանց կամ Կայքում տեղակայված հեռախոսահամարներին իրականացված հեռախոսազանգի միջոցով:
3. Ծառայության մատուցման պայմանները3.1. Ծառայության մատուցման ընթացքում տեսական դասընթաաները անցկացվում են Կատարողի կողմից նշված ուսումնական սրահներում կամ առցանց:
3.2. Տեսական դասընթացը իրականացվում է նաեւ ուսումնական սրահում տեղակայված համակարգիչների եւ/կամ կից սարքերի միջոցով, որ ընթացքում Պատվիրատուն կարող է օգտագործել միայն իր անձնական ականջակալները՝ լարային միացումով:
3.3. Ծառայության մատուցման ընթացքում Պատվիրատուին արգելվում է՝ 3.3.1.Իրականացնել տեսագրություն, ձայնագրություն կամ տեսաձայնագրություն: 3.3.2.Ծխելը ուսումնական սրահում։ 3.3.3.Ուսումական սրահում առկա համակարգիչների մոտ ուտել կամ սնունդը սեղանին դնել: 3.3.4.Աղմկել կամ որեւէ այլ կերպ խաթարել Ծառայության իրականացման բնականոն ընթացքը:
3.4. Պայմանագրի 3.3 կետում նշված արարքներից որեւէ մեկի իրականացման պարագայում Պատվիրատուի համար Ծառայության մատուցումը դադարեցվում է եւ Վճարված գումարի հետվերադարձ չի կարող պահանջվել։
3.5. Ծառայությունը մատուցվում է բոլոր 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձանց, բացառությամբ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 18–րդ հոդվածի «ժէ» կետով սահմանված դեպքի:
3.6. Տեսական դասընթացը բարեհաջող անցելուց հետո կամ միայն գործնական վարման դասընթացի Փաթեթ ընտրելու պարագայում Պատվիրատուն մասնակցում է գործնական վարման դասընթացին, եթե արդեն իսկ իրականացրել է Փաթեթի համար սահմանված ամբողջ արժեքի Վճարումը:
3.7. Գործնական վարման պրակտիկ դասընթացը իրականացվում հատուկ կահավորված մեքենաներով եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կարգով ու պայմաններով:
4. Կողմերի իրավունքները եւ պարտականությունները 4.1. Պատվիրատուն պարտավոր է.4.1.1.Փաթեթը սպառել 3 ամսվա ընթացքում:
4.1.2.Պատշաճ կատարել սույն Պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները եւ Պայմանագրի պայմանները:
4.1.3.Կայքում գրանցել միայն իր անձնագրով նշված կենսաչափական տվյալները:
4.1.4.Ինքնուրույն կամ այլ անձանց միջոցով ամբողջությամբ վճարել Ծառայությունների արժեքը:
4.1.5.Ներկայանալ Կատարողի կողմից սահմանած տեսական եւ/կամ գործնական վարման դասաժամերին:
4.1.6.Տեսական եւ/կամ գործնական վարման դասընթացներին չներկայանալու, դրանք չեղարկելու կամ փոփոխելու դեպքում ոչ ուշ քան դասաժամի մեկնարկից 24 ժամ առաջ տեղեկացնել Կատարողին:
4.1.7.Դասընթացի ժամանակ իրեն տրամադրված գույքն օգտագործել ըստ նշանակության եւ խնամքով։
4.1.8.Կատարողի գույքը ըստ նշանակության չօգտագործելու, վնասելու կամ ոչնչացնելու դեպքում վճարել դրա արժեքը ամբողջությամբ:
4.1.9.Այլ անձի բանկային քարտից իր համար իրականացված Վճարման չափով կրել նյութական պատասխանատվության այդ անձի դիմաց, վերջինիս կողմից Կատարողից գումարի հետպահանջի պարագայում:
4.1.10. Տեսական դասաժամերի դեպքում Պատվիրատուին 1 ամսվա ընթացքում դասաժամերը լրացնելու միայն մեկ հնարավորություն տա, եթե Պատվիրատուն ունի մինչեւ երկու բացակայություն եւ մինչեւ դասերի մեկնարկը ոչ ուշ քան 24 ժամ առաջ տեղեկացրել է Կատարողին:
4.2. Պատվիրատուն իրավունք ունի.4.2.1.Ստանալ իր կողմից ընտրված Փաթեթին համապատասխան եւ պատշաճ որակի Ծառայություն:
4.2.2.Կատարողից ստանալ Պայմանագրի 6.2., 6.3. եւ 6.5. կետերով սահմանված վերադարձման ենթակա գումարը՝ Վճարումը իրականացված բանկային քարտին փոխանցում կատարելու միջոցով:
4.2.2.Կատարողից ստանալ Պայմանագրի 6.2., 6.3. եւ 6.5. կետերով սահմանված վերադարձման ենթակա գումարը՝ Վճարումը իրականացված բանկային քարտին փոխանցում կատարելու միջոցով:
4.3. Կատարողը պարտավոր է.4.3.1. Ծառայությունը մատուցել Պատվիրատուի ընտրած Փաթեթին համապատասխան եւ պատշաճ որակով:
4.3.2.Պատվիրատուի կողմից ներկայացված դիմումի հիման վրա մեկ ամսվա ընթացքում վերադարձնել Պայմանագրի 6.2., 6.3. եւ 6.5. կետերով սահմանված վերադարձման ենթակա գումարը՝ Վճարումը իրականացված բանկային քարտին փոխանցում կատարելու միջոցով:
4.3.3.Անձամբ մատուցել Ծառայությունը:
4.3.4.Ապահովել Պատվիրատուի կողմից Կայքում լրացված եւ Ծառայության մատուցման ընթացքում իրեն հայտնի դարձած տվյալների գաղտնիությունը` համաձայն Կայքում առկա «Տվյալների գաղտնիության քաղաքականության»։
4.3.5.Ապահովել հասանելիություն՝ Պատվիրատուի կողմից Կայքում իր օգտահաշիվը անխափան օգտագործելու համար:
4.3.6.Ապահովել Կայքում առցանց գործիքակազմ դասաժամերի գրանցման, բացակայությունների տեղեկացման, դասաժամերի փոփոխության կամ չեղարկման համար։
4.3.7.4.1.6. կետում սահմանված դեպքում Պատվիրատուի դիմումը ստանալուց մեկ ամսվա ընթացքում վերջինիս տրամադրել բացակայած կամ փոփոխված դասաժամերը, որոնք չեն կարող լինել երկուսից ավելի, լրացնելու միայն մեկ հնարավորություն:
4.4. Կատարողն իրավունք ունի`4.4.1.Պայմանագրի 6–րդ գլխում սահմանված դեպքերում միակողմանի լուծել Պայմանագիրը՝ այդ գլխում սահմանված կարգով գանձումներ կատարելով:
4.4.2.Դադարեցնել Ծառայության մատուցումը եւ միակողմանի լուծել Պայմանագիրը՝ Պատվիրատուի կողմից Պայմանագրի 3–րդ գլխում եւ 4.1.3. կետում սահմանված դրույթները, ինչպես նաեւ Պայմանագրով սահմանաված իր մյուս պարտավորությունները չկատարելու դեպքում։
4.4.3.Դադարեցնել Ծառայության մատուցումը եւ միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե Պատվիրատուն Ծառայության մատուցման ընթացքում ունի Կատարողի սահմանած դասաժամերից երեք եւ ավելի բացակայություն կամ չի ներկայացել բացակայությունները լրացնելու կամ փոփոխված դասաժամին:
4.4.4. Չեղարկել Պատվիրատուի ընթացիկ կամ սպասվող դասաժամը, եթե դրա ապահովումը անհնար է դարձել ինտերնետ հասանելիության կամ էլեկտրական հոսանքի բացակայության պատճառով։ Այս պայմանով դասաժամի չեղարկումը չի կարող նվազեցնել Պատվիրատուի հասանելի դասաժամերի քանակը։
5. Պայմանագրի կնքումը5.1. Սույն Պայմանագիրը համարվում է կնքված եւ ուժի մեջ է մտնում Պատվիրատուի կողմից իրականացված Վճարումը Հաշվին մուտքագրվելու պահից:
5.2. Պատվիրատուն Պայմանագրի կնքմամբ հաստատում է, որ ինքն ամբողջությամբ ծանոթացել է դրա դրույթներին, դրան կից հավելվածին /ներին/, եւ սահմանված դրույթները իր համար ամբողջությամբ հասկանալի եւ ընդունելի են:
6. Դասաժամերի չեղարկման եւ գումարի հետվերադարձի կարգը6.1. Դասաժամերից բացակայելու, դրանք փոփոխելու մասին տեղեկացումը կամ չեղարկումը իրականացվում է ոչ ուշ քան դասաժամի մեկնարկից 24 ժամ առաջ՝ Կայքի միջոցով առցանց կամ Կայքում տեղակայված հեռախոսահամարներին իրականացված հեռախոսազանգի միջոցով:
6.2. Պատվիրատուն /բացառությամբ միայն գարծնական վարման դասընթաց ընտրած Պատվիրատուի/ Կարող է հրաժարվել Ծառայության տրամադրումից եւ/կամ չեղարկել դասաժամերը տեսական դասընթացի առաջին դասաժամից անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան երկրորդ դասաժամի մեկնարկից 24 ժամ առաջ, իսկ Կատարողը սույն դեպքում գանձում է միայն մեկ դասաժամի գումարը եւ մեկ ամսվա ընթացքում Պատվիրատուին վերադարձնում Վճարված գումարի մյուս մասը:
6.3. Պատվիրատուն /բացառությամբ միայն գործնական վարման դասընթաց ընտրած Պատվիրատուի/ կարող է հրաժարվել Ծառայության տրամադրումից եւ/կամ չեղարկել դասաժամերը նաեւ երկրորդ դասաժամից անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան երրորդ դասաժամի մեկնարկից 24 ժամ առաջ, իսկ Կատարողը սույն դեպքում գանձում է Վճարված գումարի կեսը կամ 50 տոկոսը եւ մեկ ամսվա ընթացքում Պատվիրատուին վերադարձնում՝ Վճարված գումարի մյուս մասը կամ 50 տոկոսը:
6.4. Պատվիրատուի /բացառությամբ միայն գարծնական վարման դասընթաց ընտրած Պատվիրատուի/ կողմից երրորդ դասաժամի մեկնարկից առաջ 24 ժամն անցնելուց հետո Ծառայության տրամադրումից հրաժարվելու եւ/կամ դասաժամերը չեղարկելու պարագայում Կատարողը գանձում է Վճարված ամբողջ գումարը եւ Պատվիրատուին գումարի վերադարձ չի իրականացնում:
6.5. Գործնական վարման դասընթաց ընտրած Պատվիրատուի կողմից Ծառայության տրամադրումից ոչ ուշ քան դասաժամի մեկնարկից 24 ժամ առաջ հրաժարվելու եւ/կամ դասաժամերը չեղարկելու դեպքում՝ Կատարողը Պատվիրատուին վերադարձնում է Վճարված ամբողջ գումարը:
6.6. Պայմանագրի 4.3.7. կետով սահմանված դեպքում Պատվիրատուի չներկայանալու պարագայում համարվում է, որ Պատվիրատուն հրաժարվել է Ծառայության տրամադրումից եւ/կամ չեղարկել դասաժամերը, իսկ Կատարողը գանձում է Վճարված ամբողջ գումարը եւ Պատվիրատուին գումարի վերադարձ չի իրականացնում:
6.7. Պայմանագրի 4.1.6. կետով սահմանված կարգի խախտմամբ դասաժամերից բացակայելու կամ դրանք փոփոխելու մասին տեղեկացնելու դեպքում համարվում է, որ Պատվիրատուն հրաժարվել է Ծառայության տրամադրումից եւ/կամ չեղարկել դասաժամերը, իսկ Կատարողը գանձում է Վճարված ամբողջ գումարը եւ Պատվիրատուին գումարի վերադարձ չի իրականացնում:
6.8. Պայմանագրի 4.4.2. եւ 4.4.3. կետերով սահմանված դեպքերում Կատարողը գանձում է Վճարված ամբողջ գումարը եւ Պատվիրատուին գումարի վերադարձ չի իրականացնում:
6.9. Սույն գլխում սահմանված դեպքերում Վճարված գումարի հետվերադարձը կարող է իրականանցվել միայն այն քարտատիրոջ հաշվին, ում քարտից կատարվել է Վճարում ի օգուտ Պատվիրատուի։ Պատվիրատուն իրավունք չունի պահանջել վերադարձնել գումարը այլ քարտի, հաշվեհամարի, կանխիկ կամ ցանկացած այլ տարբերակով։
7. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը7.1. Հրապաակային պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, եւ որ կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել սույն Պայմանագիրը կնքելուց հետո: Այդպիսի իրավիճակներ են՝ ջրհեղեղը, երկրաշարժը, պատերազմը, ռազմական եւ արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ընդունված ակտերը եւ այլն, որոնք անհնարին են դարձնում Հրապարակային պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 /երեք/ ամսից ավելի, ապա Հրապարակային պայմանագրի կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Հրապարակային պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
8. Վեճերի լուծում8.1. Պայմանագիրը եւ դրանից ծագող բոլոր հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Կողմերի միջեւ ծագած վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
8.2. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը