


Ամրագոտու մասին
2022-09-21 09:34:25Եկեք իմանանք, որ դեպքերում վարորդը չի պարտավորվում կապել ամրագոտի
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 24-րդ հոդվածը սահմանելով «Տրանսպորտային միջոցների սեփականատերերի և վարորդների հիմնական պարտականությունները», նախատեսում է ամրագոտի չկապելու վերաբերյալ կարևոր դրույթ:
Այսպես, մեխանիկական տրանսպորտային միջոցի, ինչպես նաև տրամվայի վարորդը պարտավոր է կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով կահավորված տրանսպորտային միջոցներով երթևեկելիս լինել ամրակապված և չփոխադրել անվտանգության գոտիներով չամրակապված ուղևորների: Թույլատրվում է գոտիներով չամրակապել՝
• Մինչև 12 տարեկան երեխաներին (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված ամրակապելու համար պարտադիր դեպքերի),
• Տրանսպորտային միջոցը վարել սովորեցնողին, երբ այն վարում է սովորողը,
• Օպերատիվ ծառայությունների, թափքի գունագրաֆիկ երանգավորում ունեցող ավտոմոբիլների վարորդներին և ուղևորներին: