Գրանցվել
+374
Ընտրել մասնաճյուղ
«Կենտրոն» մասնաճյուղ «Մալաթիա-Սեբաստիա» մասնաճյուղ «Գյումրի» մասնաճյուղ «Վանաձոր» մասնաճյուղ «Արմավիր» մասնաճյուղ «Իջևան» մասնաճյուղ «Աբովյան» մասնաճյուղ «Արտաշատ» մասնաճյուղ «Հրազդան» մասնաճյուղ «Աշտարակ» մասնաճյուղ «Գարաժ Մաստերս Մոլ» մասնաճյուղ «Էջմիածին» մասնաճյուղ

Քանի ժամ եք ցանկանում վարել

Ընտրել փաթեթը
Հաջորդը
Վճարել
Երևան
Փաթեթ XS
դրամ
Նախորդ
Շնորհավո՜ր Վճարումը բարեհաջող Կատարված է։
Սխալ Տեղի է ունեցել սխալ, խնդրում ենք ճշգրտել տվյալները։

ՍՏԱՑԵՔ ՁԵՐ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄԻՑ

12 Մասնաճյուղ Հայաստանում Մեքենաների Լայն Տեսականի
<<Կորպորատիվ հաճախորդներ>>

Մերօրյա առաջնահերթություններից է անձնական փոխադրամիջոցի առկայությունը: Իսկ ապահով և արդյունավետ ընթացքի գրավականը՝ վարորդական հմուտ և որակյալ հմտություններն են:

X-Drive ավտոդպրոցը Հայաստանում առաջատարներից է՝ մասնագիտացված ավտովարման որակյալ և բարձրակարգ ուսուցում տրամադրելու ոլորտում: Ուսանելով X-Drive ավտոդպրոցի հմուտ և գիտակ ուսուցիչների մոտ դուք նույնպես ձեռք կբերեք անվտանգ երթևեկության համար կարևորագույն ամփոփ և լիարժեք գիտելիքներ, ինչի շնորհիվ դասընթացի ավարտին ամենայն վստահությամբ կստանձնեք ղեկի կառավարումը:

Մեր դպրոց հաճախողների վարորդական վկայական ստանալու համար ցուցաբերած քննական բարձր արդյունքները հնարավորություն են տվել արագորեն ընդլայնելու X-Drive ավտոդպրոցի աշխարհագրությունը և արդեն մասնաճյուղեր ունենք ոչ միայն Երևանում, այլև՝ Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում, Աբովյանում և Իջևանում: Սպասեք մեզ նաև Ձեր քաղաքում:

25000+ Շրջանավարտ
6 Տարի Մեքենավարության Ոլորտում
10+ Տարվա Փորձով Ուսուցիչներ
12 Մասնաճյուղ Հայաստանում
02
Տեսանյութեր և նկարները
Բոլորը
Տեսանյութեր
Նկարներ
Տեսնել ավելին
Մասնաճյուղեր Հայաստանի տարբեր մարզերում
Ճանապարհային ոստիկանության երթուղիներով վարելու վարժություն կատարելու հնարավորություն
Անհատական ​​մոտեցում. Ժամանակացույցի, մեքենայի, դասավանդողի և ուսումնառության վայրի ընտրություն
Կախված սեզոնից `ակցիաներն անցկացվում են զեղչ ստանալու հնարավորությամբ
Որակյալ հրահանգիչներ, ինչպես նաև կին հրահանգիչների առկայութուն
Ինտերակտիվ սարքավորումներով հագեցած դասասենյակներ` երթևեկի կանոնների ավելի ցուցադրական ուսումնասիրության համար
Մաս-մաս վճարման հնարավորություն (հնարավոր է մի քանի փուլով կամ ապառիկ)
Գործնական և տեսական դասընթացները ընթանում են զուգահեռ (ցանկության դեպքում)
Անհատական տեսական դասըթացներ
«Կենտրոն» մասնաճյուղ
Երևան
B Կարգի փաթեթները սկսված 58000 դրամից
ՁԵՐ ԸՆՏՐԱԾ ՓԱԹԵԹԸ, ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԺԱՄԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ * ԲՈԼՈՐ ՆՇՎԱԾ ԳՆԵՐԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԵՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ:
Փաթեթ XXS 58000 դրամ
Փաթեթ XS 68000 դրամ
Փաթեթ M 78000 դրամ
Փաթեթ XL 103000 դրամ
Փաթեթ XXL 123000 դրամ
Տեսական
15 Դաս
15 Դաս
15 Դաս
15 Դաս
15 Դաս
Գործնական
5 ժամ
7,5 ժամ
10 ժամ
15 ժամ
20 ժամ
Մարզեր
B Կարգի փաթեթները սկսված 58000 դրամից
ՁԵՐ ԸՆՏՐԱԾ ՓԱԹԵԹԸ, ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԺԱՄԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ * ԲՈԼՈՐ ՆՇՎԱԾ ԳՆԵՐԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԵՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ:
Փաթեթ XXS 58000 դրամ
Փաթեթ XS 68000 դրամ
Փաթեթ M 78000 դրամ
Փաթեթ XL 103000 դրամ
Փաթեթ XXL 123000 դրամ
Տեսական
15 Դաս
15 Դաս
15 Դաս
15 Դաս
15 Դաս
Գործնական
5 ժամ
7,5 ժամ
10 ժամ
15 ժամ
20 ժամ
Ferrari-ն ամբողջությամբ կթարմացնի իր մոդելների տեսականին. երկար սպասված էլեկտրական մեքենան պատրաստվում է թողարկման 2025-03-13
Շքեղ մեքենաներ արտադրող Ferrari-ն պատրաստում է իր ամենավաճառվող մոդելների բարձր արդյունավետություն ունեցող տարբերակները, որպես հարձակման մի մաս, որի շարքը գրեթե ամբողջությամբ կթարմացվի 2025 թվականին, հայտնում է Autocar-ը:Ճանապարհին են Roma, 296 և SF90 սպորտային մեքենաների ագրեսիվ տարբերակները, որոնք կհայտնվեն արդեն ցուցադրված F80-ի՝ LaFerrari-ի իրավահաջորդի հետ միասին։

Նրանք կմիանան նոր V12 շարժիչով 12Cilindri-ին և Purosangue ամենագնացին, որոնցից վերջինս, ինչպես և այժմ, կլինի միակ Ferrari-ն, որը նոր տարբերակ չի ստանա 2025 թվականին:

Իտալական ընկերությունը թեւակոխում է իր երկար սպասված առաջին էլեկտրոմոբիլի թողարկման նախապատրաստման վերջին փուլը, որի դեբյուտը կկայանա հոկտեմբերի 9-ին՝ Ferrari Capital Market-ի օրը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Toyota-ն Չինաստանում Lexus էլեկտրական ավտոմեքենաների գործարան կկառուցի 2025-02-26
Ճապոնական Toyota ընկերությունը հայտարարել է, որ Շանհայում էլեկտրական ավտոմեքենաների գործարան կկառուցի իր շքեղ ապրանքանիշ Lexus-ի համար՝ միաժամանակ բարձրացրել է իր տարեկան զուտ շահույթի կանխատեսումը մինչև 30 միլիարդ ԱՄՆ դոլար, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:
Ընկերության տվյալներով՝ «Չինաստանում տեղական ներկայացուցիչներն առաջատար դեր կխաղան մարտկոցներով էլեկտրական ավտոմեքենաների պլանավորման և զարգացման գործում»՝ տեղի հաճախորդներին գոհացնելու համար։
Դա կլինի Չինաստանի երկրորդ ամբողջովին օտարերկրյա սեփականություն հանդիսացող էլեկտրական մեքենաների գործարանը՝ Շանհայում Tesla-ի գործարանից հետո: Երկրում ավտոմեքենաներ արտադրող այլ արտասահմանյան ընկերություններ աշխատում են չինական ընկերությունների հետ համատեղ ձեռնարկություններում։


ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Toyota-ն կրկին առաջատար է դարձել աշխարհում ավտոմեքենաների վաճառքի ծավալներով 2025-02-25
Ճապոնիայի Toyota Motor ավտոկոնցեռնն արդեն հինգերորդ տարին անընդմեջ աշխարհում զբաղեցրել է առաջին տեղն ավտոմեքենաների վաճառքի ծավալներով։  Այդ մասին են վկայում ճապոնական ընկերության հրապարակած վիճակագրական տվյալները։Չնայած այն հանգամանքին, որ 2024 թվականին ընկերության վաճառքների ծավալները նվազել են 3,7%-ով, Toyota-ն ամբողջ աշխարհում վաճառել է 10 821 480 փոխադրամիջոց։ Դա նրան թույլ է տվել հերթական անգամ առաջ անցնել գերմանական Volkswagen-ից և հինգերորդ տարին անընդմեջ զբաղեցնել աշխարհում առաջին տեղը։

2024 թվականին Volkswagen-ն ամբողջ աշխարհում վաճառել է մոտ 9,02 մլն ավտոմեքենա. նրա վաճառքները տարվա ընթացքում նույնպես նվազել են՝ 2,3%-ով։

Երրորդ հորիզոնականն զբաղեցնում է կորեական Hyundai Motor-ը, որն իրացրել է 7,23 մլն ավտոմեքենա ամբողջ աշխարհում ՝ 1%-ով պակաս, քան 2023 թվականին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ

Պրոֆեսիոնալ և հոգատար մասնագետներ։

Դրական մթնոլորթ ամբողջ անձնակազմի կողմից , որը ստիպում է մեծ ոգևորությամբ և հաճույքով մասնակցել տեսական և պրակտիկ դասերին։ Խորհուրդ եմ տալիս ընտրել որպես առաջին դպրոց։

Արեւ Վարդանյան

Մի հոյակապ ավտոդպրոց։
Մեխանիկական փոխանցման տուփով մեքենա վարելու համար Վլադին անձամբ խորհուրդ եմ տալիս. իսկական պրոֆեսիոնալ, հումորը որպես բոնուս։

Զառա Խաչատրյան

Շնորհակալ եմ X-drive ավտոդպրոցի ամբողջ անձնակազմից բարեհամբույր վերաբերմունքի և բարձր մասնագիտական մոտեցման համար։

Մանե Ղազարյան

Շնորհակալ եմ x-drive Ավտո֊մոտո սպորտդպրոցի Արտաշատի մասնաճյուղից՝բարեհամբույր և բարձրակարգ վերաբերմունքի համար։Հատկապես հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Գևորգին՝համբերատար և գրագետ մոտեցման համար։

Հայկուշ Մուրադյան

Շնորհակալություն շատ հրաշալի և օգտակար դասընթացներ, ու հրաշալի արդյունքի համար։

Գոհար Սարգսյան

Շատ լավ ավտոդպրոց է, շատ բարի ու սիրալիր մարդիկ, հատկապես շնորհակալություն մեր սիրելի ձյաձ Վովային գիտելիքների համար։

Սոնա Տոնոյան

Բարձր մակարդակով, հասանելի ուսուցում, գրագետ մատուցում, հմուտ, ուշադիր և համբերատար հրահանգիչ և իհարկե սիրալիր ընդունելություն։ Եթե ցանկանում եք տիրապետել երթևեկության կանոններին և սովորել ճիշտ վարել, միանշանակ X-Drive:

Անի Խանաղյան

Ես ևս ստացա իմ վարորդական վկայականը՝ շնորհիվ XDrive ավտո-մոտո սպորտդպրոցի: Շնորհակալություն ավտոդպրոցի ողջ անձնակազմին, առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում վարորդ-հրահանգիչ ընկեր Գարիկին՝ սրտացավ և հոգատար վերաբերմունքի համար: Միանշանակ խորհուրդ եմ տալիս սովորել XDrive ավտո-մոտո սպորտդպրոցում՝ գրագետ վարորդ դառնալու համար:

Լուսինե Հախվերդյան

Առաջին ավտոդպրոցի անհաջող փորձից հիասթափված, որոշեցի մի անգամ էլ փորձել ու չսխալվեցի ։) Պրոֆեսիոնալ մոտեցում, գիտելիքի մատչելի փոխանցում, հոգատար վերաբերմունք, որի արդյունքում սովորում ես մեքենայի հետ վարվել էնպես, ինչպես հարկն է։ Առանձնահատուկ շնորհակալ եմ Մալաթիայի մասնաճյուղի իմ համբերատար ուսուցիչ Նժդեհին, ում պրոֆեսիոնալիզմով հիացած եմ։ Ու շնորհակալ եմ Իրինայից, ում սիրալիրության ու հետևողականության շնորհիվ կազմվում էր այդքան դժվար գրաֆիկը։
Շնորհակալ եմ ձեր թիմից։ Ձեզ բարի ընթացք։

Անի Սարգսյան

Система обучения выстроена на 5+. Училась в классе по теории у Армена. Очень понравился его метод преподавания. Сложный, на первый взгляд, материал подавался очень легко, с ассоциативными примерами и подробным разбором всех спорных ситуаций! Единственное, можно было после формирования очередной группы фильтравать и разделить обучающих в зависимости от знания материала, при этом сократив курс, для тех кто уже знаком с материалом. Вождению на механике училась у лучших инструкторов-у Рафика и у Мгера. Харизматичные инструктора водители. Спасибо Вам огромное за Ваш профессионализм, спокойное и доходчивое объяснение всех элементов и ситуаций. Отдельное спасибо за терпение, приявление гуманности в отдельных случаях.


Алина Мартиросян

Շնորհակալ եմ X-Drive ավտոդպրոցին, հատկապես ընկեր Սամվելին, առաջին իսկ գործնական քննությունս դրական հանձնելու համար։ Ընկեր Սամվելի գրագետ և արդյունավետ խորհուրդների շնորհիվ ընդամենը մի քանի ամսում այսքան դրական արդյունք գրանցելու համար։ Շնորհակալ եմ:



Սիմոնյան Մելինե

Թե՛ տեսական,թե՛ գործնական դասընթացն անցել եմ հենց Ձեր դպրոցում եւ շատ գոհ եմ։ Ձեր մասնագետների գրագետ եւ համբերատար ուսուցման շնորհիվ վարորդական վկայական ստանալը դարձել է բավականին հետ։ Բոլորին խորհուրդ կտամ ուսուցում անցնել հենց ձեզ մոտ։

Կարեն Խառատյան
Next-Button
Prev-Button