Գրանցվել
+374
Ընտրել մասնաճյուղ
«Կենտրոն» մասնաճյուղ «Մալաթիա-Սեբաստիա» մասնաճյուղ «Գյումրի» մասնաճյուղ «Վանաձոր» մասնաճյուղ «Արմավիր» մասնաճյուղ «Իջևան» մասնաճյուղ «Աբովյան» մասնաճյուղ «Արտաշատ» մասնաճյուղ «Հրազդան» մասնաճյուղ «Աշտարակ» մասնաճյուղ «Գարաժ Մաստերս Մոլ» մասնաճյուղ

Քանի ժամ եք ցանկանում վարել

Ընտրել փաթեթը
Հաջորդը
Վճարել
Երևան
Փաթեթ XS
դրամ
Նախորդ
Շնորհավո՜ր Վճարումը բարեհաջող Կատարված է։
Սխալ Տեղի է ունեցել սխալ, խնդրում ենք ճշգրտել տվյալները։

Ամրագոտու մասին

2022-09-21 09:34:25

🔴Եկեք իմանանք, որ դեպքերում վարորդը չի պարտավորվում կապել ամրագոտի⤵️
🔴Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 24-րդ հոդվածը սահմանելով «Տրանսպորտային միջոցների սեփականատերերի և վարորդների հիմնական պարտականությունները», նախատեսում է ամրագոտի չկապելու վերաբերյալ կարևոր դրույթ:

🔴Այսպես, մեխանիկական տրանսպորտային միջոցի, ինչպես նաև տրամվայի վարորդը պարտավոր է կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով կահավորված տրանսպորտային միջոցներով երթևեկելիս լինել ամրակապված և չփոխադրել անվտանգության գոտիներով չամրակապված ուղևորների: Թույլատրվում է գոտիներով չամրակապել՝

• ✅Մինչև 12 տարեկան երեխաներին (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված ամրակապելու համար պարտադիր դեպքերի),

• ✅Տրանսպորտային միջոցը վարել սովորեցնողին, երբ այն վարում է սովորողը,

• ✅Օպերատիվ ծառայությունների, թափքի գունագրաֆիկ երանգավորում ունեցող ավտոմոբիլների վարորդներին և ուղևորներին: