Land Rover-ը վերակենդանացնում է դասական Defender V8-ը
2024-09-03 12:22:00Land Rover-ը ներկայացրել է դասական Defender V8 մոդելի պաշտոնական ռեստոմոդը (մոդիֆիկացիայի հետ զուգակցված վերականգնումը)՝ լեգենդար ամբողջական շարժահաղորդ ավտոմեքենան դարձնելով Mercedes G-Class-ի լիարժեք մրցակից, գրում է Autocar-ը։
Նոր ավտոմեքենան հնարավորինս արդիականացված է՝ վերանախագծված շասսիով, ինտերիերով և էքստերիերով։
Defender V8-ը համալրված է 5.0 լիտրանոց մինչև 405 ձիաուժ հզորություն զարգացնող բնական ներծծմամբ շարժիչով։
Արտաքին փոփոխությունները ներառում են ավելի վառ լուսադիոդային լուսարձակներ և 16 դյույմանոց (40,64 սմ) կամ 18 դյույմանոց (45,72 սմ) սկավառակների ընտրություն:
Ենթադրվում են մի քանի պարագաներ, ներառյալ կողային աստիճանները, սանդուղքը և լուսադիոդային լուսարձակ լապտերները:
Land Rover-ն առաջարկում է նաև անհատական նմուշի ներկ, որը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ավտոմեքենայի գույնն ըստ սեփական հայեցողության: