Գրանցվել
+374
Ընտրել մասնաճյուղ
«Կենտրոն» մասնաճյուղ «Մալաթիա-Սեբաստիա» մասնաճյուղ «Գյումրի» մասնաճյուղ «Վանաձոր» մասնաճյուղ «Արմավիր» մասնաճյուղ «Իջևան» մասնաճյուղ «Աբովյան» մասնաճյուղ «Արտաշատ» մասնաճյուղ «Հրազդան» մասնաճյուղ «Աշտարակ» մասնաճյուղ «Գարաժ Մաստերս Մոլ» մասնաճյուղ «Էջմիածին» մասնաճյուղ

Քանի ժամ եք ցանկանում վարել

Ընտրել փաթեթը
Հաջորդը
Վճարել
Երևան
Փաթեթ XS
դրամ
Նախորդ
Շնորհավո՜ր Վճարումը բարեհաջող Կատարված է։
Սխալ Տեղի է ունեցել սխալ, խնդրում ենք ճշգրտել տվյալները։

Toyota-ն կփոխարինի ավելի քան 100 000 Tundra և Lexus LX ավտոմեքենաների շարժիչները

2024-07-31 12:31:10

2024 թվականի հունիսին Toyota-ն շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով հետ է կանչել մոտավորապես 102,000 Tundra և Lexus LX միավորներ, որոնք արտադրվել են 2022 և 2023 մոդելային տարիներին։ Այն ժամանակ ընկերությունը հայտարարել էր, որ լուծում չունի: Այժմ իրավիճակը փոխվել է. վնասված մեքենաներում  կփոխարինվեն շարժիչները, հայտնում է Autoblog-ը:

Ընդհանուր առմամբ հետկանչման է ենթակա 102092 մեքենա, սակայն խնդիրն առկա է դրանց միայն մոտ 1%-ի մոտ։

«Հնարավոր է, որ շարժիչի պատրաստման ժամանակ մեխանիկական մշակման որոշ մնացորդներ չեն հեռացվել նրանից», - ասվում է ճապոնական ապրանքանիշի հայտարարության մեջ:

Հետևանքները բավականին լուրջ են. այս խնդրի պատճառով շարժիչը կարող է թակոցի ձայներ հանել, ընդհատումներով աշխատել, չաշխատել կամ կանգ առնել: Վերջին ախտանիշը մեծացնում է վթարի վտանգը։ Սակայն տեղեկություններ չկան այն մասին, թե արդյոք այս խնդիրը դժբախտ պատահարների կամ վնասվածքներ ստանալու պատճառ է եղել:

Toyota-ի լուծումը պարզ է՝ այն կփոխարինի շարժիչը վնասված մեքենաներում: Ընկերությունը նախատեսում է վնասված մեքենաների մասին փոստով տեղեկացնել հաճախորդներին մինչև 2024 թվականի հուլիսի վերջը և նշում է, որ հետկանչում ներառված Tundra մոդելներն արտադրվել են 2021 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2023 թվականի փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում: