Գրանցվել
+374
Ընտրել մասնաճյուղ
«Կենտրոն» մասնաճյուղ «Մալաթիա-Սեբաստիա» մասնաճյուղ «Գյումրի» մասնաճյուղ «Վանաձոր» մասնաճյուղ «Արմավիր» մասնաճյուղ «Իջևան» մասնաճյուղ «Աբովյան» մասնաճյուղ «Արտաշատ» մասնաճյուղ «Հրազդան» մասնաճյուղ «Աշտարակ» մասնաճյուղ «Գարաժ Մաստերս Մոլ» մասնաճյուղ «Էջմիածին» մասնաճյուղ

Քանի ժամ եք ցանկանում վարել

Ընտրել փաթեթը
Հաջորդը
Վճարել
Երևան
Փաթեթ XS
դրամ
Նախորդ
Շնորհավո՜ր Վճարումը բարեհաջող Կատարված է։
Սխալ Տեղի է ունեցել սխալ, խնդրում ենք ճշգրտել տվյալները։

Red Bull ընկերությունը ներկայացրել է իր նոր RB17 հիպերմեքենան

2024-07-15 13:17:34

Red Bull ըմպելիքն արտադրող ընկերությունը արժանի տեղ է զբաղեցրել հիպերմեքենաների արտադրության ոլորտում՝ օգտվելով «Ֆորմուլա-1-ի արշավների 20 տարիներին մասնակցությունից քաղած դասերից, գրել է Autoblog-ը։

Red Bull-ի առաջին մոդելը՝ RB17, 1 200 ձիաուժ հզորությամբ, մեկնարկել է Գուդվուդի փառատոնում։

Red Bull-ի «Ֆորմուլա-1-ի» թիմի տեխնիկական տնօրեն Էդրիան Նյուին կարեւոր դեր է խաղացել RB17-ի ստեղծման գործում։

Այն ամենը, ինչ գիտենք մեքենայի մասին, այն է, որ նա ունի միջին հզորության V10 շարժիչ, որը րոպեում 15 000 պտույտ է կատարում։ Շարժիչը գործողության մեջ է դնում հետեւի անիվները ածխապլաստիկե տրանսմիսիայի օգնությամբ, իսկ RB17-ը ստեղծվել է ածխապլաստիկե մոնոկոկի հիման վրա։

10 ցիլինդրանի շարժչի հզորությունն ավելի տպավորիչ է դառնում, եթե հաշվի առնենք, որ RB17-ի քաշը 2 000 ֆունտ է (907 կիլոգրամից մի փոքր ավելի- խմբ.)։ Այլ խոսքով՝ նա ավելի քան 400 ֆունտով (181,4 կիլոգրամ) ավելի թեթեւ է, քան Mazda MX-5 Miata-ն, բայց եւ վեց անգամ ավելի հզոր է։

Տեխնիկական բնութագրերն առայժմ հասանելի չեն, բայց Red Bull-ը խոստանում է, որ իր առաջին հիպերմեքենան հավասարազոր կլինի «Ֆորմուլա-1-ի բոլիդին եւ կունենա ավելի քան 217 մղոն/ժամ արագություն (349,2 կիլոմետր)։

Red Bull-ը կթողարկի 50 հատ RB17 մեքենա, թեեւ դրանց գների մասին դեռ տեղեկություն չկա։

Ավելի վաղ նշվել էր, որ յուրաքանչյուր մեքենայի արժեքը կկազմի 5 մլն ֆունտ սթեռլինգ՝ մոտ 6,4 մլն դոլար։

Բրենդը նշել է, որ յուրաքանչյուր նմուշ կլինի ինքնատիպ, քանի որ գնորդներին կառաջարկվի կարգավորել բազմաթիվ դետալներ, ներառյալ գույնը, պաստառը եւ ինտերիերի նյութերը։