MENU
Գլխավոր էջ » blog »  Պատրաստվում ենք քննությանը. հետընթացով զուգահեռ կայանում
Պատրաստվում ենք քննությանը. հետընթացով զուգահեռ կայանում

Ավտոդպրոցների ուսումնական հրապարակներն ու ՀՔԲ-ի` գործնական քննության համար նախատեսված ավտոհրապարակները 5 հիմնական վարժություն են ներառում

  1. Հետադարձ

  2. Կանգառ ու տեղից սահուն պոկում վերելքի վրա

  3. Հետընթացով զուգահեռ կայանում

  4. Մուտք գարաժ/բոքս

  5. Օձաձեւ վարում

Այս նյութում ձեր ուշադրությանը կներկայացնենք հետընթացով զուգահեռ կայանում կատարելու համար անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը:

Մոտեցեք «Մեկնարկ» գծին ու կանգ առեք այնպես, որ չհատեք այն ավտոմեքենայի բամպեռով:

Փոխանցման տուփի բռնակը դրեք չեզոք դիրքում, կանգառային արգելակում: Այսպես դուք պատրաստ եք վարժությանն անցնելուն (դիրք 1):

Հպարգելման ոտնակը սեղմեք մինչեւ վերջ, փոխանցման տուփի բռնակը դրեք 1-ին դիրքում, դուրս եկեք կանգառային արգելակման վիճակից, հպարգելման ոտնակը թողեք մինչեւ մեքենայի շարժվելը` պահելով այն 3-4 վայրկյան ու թույլ տալով ավտոմեքենային` սկսել շարժումը, ապա սահուն կերպով բաց թողեք ոտնակը մինչեւ վերջ:

Այս պարագայում մեքենան «Մեկնարկ» գծից կշարժվի դեպի AB գիծը:

Մեքենայի ընթացքը կարգավորեք այնպես, որ այն շարժվի հնարավորինս աջ` BC գծին մոտ: C կետի մակարդակում հպարգելման ոտնակը սեղմեք մինչեւ վերջ: Ապա աջ ոտքով սահուն սեղմեք արգելակման ոտնակին` մինչեւ մեքենան պետք եղածի չափ դանդաղի: Պահեք ոտնակն այդ դիրքում: Այդպիսով դուք կմարեք այն իներցիան, որով շարժվում էր մեքենան:

Սահուն կերպով կանգնեցրեք ավտոմեքենան` չհատելով AB գիծը (դիրք 2):

Ուշադրություն դարձրեք այն փաստի վրա, որ եթե դուք չեք կարողանում մեքենան տվյալ կետում սահուն կանգնեցնել, ապա պետք է ոչ թե կտրուկ արգելակել, այլ մի փոքր ավելի շուտ սկսել արգելակումը հաջորդ անգամ: Ու այդ դեպքում ձեզանից պահանջված սահուն արգելակումը կստացվի:

Ինչ վերաբերում է BC գծին մոտ` հնարավորինս աջ պահելուն, ապա դա արվում է այն բանի համար, որ հետընթացի ու C կետի կողքով անցնելու ժամանակ ձեր մեքենայի առջեւի ձախ թեւը դուրս չգա վարժության գաբարիտների սահմանից (AO գծից):

AB գծին մոտենալուց ու սահուն կանգնելուց հետո միացնում եք հետընթացի փոխանցումը, գլուխը շրջում ու հետեւի աջ դռան պատուհանից նայելով սկսում հետընթաց շարժվել՝ միեւնույն ժամանակ թույլ չտալով մեքենային արագություն հավաքել:

Հենց տեսնեք C կետը հետեւի աջ դռան պատուհանի փոքր հատվածում, ղեկանիվը 2 լիարժեք շրջան աձ պտտեք՝ սկսելով շարժումը ձախ ձեռքով:

Հիշեք՝ «պտտում եմ այն կողմ, ուր նայում եմ» սկզբունքը:

Այս պարագայում մեքենայի հետեւի մասը կշարժվի C կետից աջ, իսկ դիմացի մասը կթեքվի ձախ:

Հայացքը տեղափոխեք դեպի ձախ կողային հայելին, մեքենան նվազագույն արագության վրա պահեք հպարգելմամբ ու մի պտտեք ղեկը:

Երբ տեսնեք, որ հայելում երեւում է N կետը, ապա M կետն ու ուր որ է՝ պիտի հայտնվի E-ն, հպարգելման ոտնակը սեղմեք մինչեւ վերջ (մեքենան շարունակում է շարժվել իներցիայի հաշվին ու դանդաղում է անիվների՝ ասֆալտի հետ հպման հաշվին) ու քանի դեռ մեքենան ընթացքի մեջ է՝ հավասարեցնում եք անիվները՝ ղեկը 2 շրջան պտտելով հակառակ ուղղությամբ ու սկսելով պտույտը աջ ձեռքով:

Մեքենան կանգնեցնում եք արգելակմամբ:

Եթե ամեն բան ճիշտ եք կատարել, ապա մեքենան պիտի կանգնած լինի 45 աստիճան անկյան տակ: Դա արվում է այն բանի համար, որ դուք ժամանակ ունենք ձախ ուսի վրայով հետեւի դռան պատուհանից տեսնել N կետն ու NC սպիտակ ընդհատ գիծն, ինչպես նաեւ՝ ձեր մեքենայի հետեւի ձախակողմյան թեւի մի հատվածը:

Սկսում եք ընթացքը՝ բարձրացնելով հպարգելման ոտնակը մինչեւ մեքենայի շարժվելն ու պահում ենք այն այդ կետում՝ չտալով մեքենային ավելացնել արագությունը:  Եթե կարծում եք, որ ձեր մեքենան արագացել է ավելին, քան անհրաժեշտ է, ապա հպարգելման ոտնակը մինչեւ վերջ սեղմեք: Այդ դեպքում արագությունը կնվազի հպման հաշվին: Դրանից հետո կրկին բարձրացրեք հպարգելման ոտնակը մինչ շարժման սկիզբը՝ կարծես թե հրելով մեքենան ոտնակով:

Այս ժամանակ մեքենայի հետեւի ձախ թեւը պիտի մոտենա ընդհատ գժին, ու հենց ետեւի բամպերի ձախ մասը կախվի դրա վրա, ղեկը պտտեք այն կողմ, ուր նայում եք, այսինքն՝ ձախ՝ կատարելով 2 լիարժեք պտտույտ: Այս պարագայում առջեւի անիվները մինչեւ վերջ ձախ կթեքվեն ու մեքենայի ետեւի հատվածը կանցնի N կետի ու ընդհատ գծի արանքում գտնվող հատվածն, իսկ մեքենայի քթնամասը՝ աջ:

Առաջ նայելով հավասարեցրեք մեքենայի քթնամասը C ու D կետերի ճիշտ արանքում:

Հենց մեքենայի սիմմետրիայի առանցքը (վիրտուալ գիծը, որն անցնում է կանգառային արգելակման լծակով, փոխանցումների լծակով, դիմածածկոցի մեջտեղով) անցնի C ու D կետերի միջնամասով, կանգնեցրեք մեքենան:

Եթե դուք ամեն բանի ճիշտ կատարած լինեք, ապա կենտրոնական M  կետը «կհայտնվի» մեքենայի ետեւի ապակու ճիշտ կենտրոնում, իսկ մեքենան զուգահեռ կկանգնի DE ու CN գծերին՝ դրանց մեջտեղում (դիրք 3):

Եթե մեքենան անհավասար է կանգնել, ապա առանց կանգառային արգելակումը տեղադրելու միացրեք 1-ին փոխանցումն ու կրկին մեքենան բերեք 45 աստիճան անկյան, հավասարեցրեք անիվներն ու կրկնեք մանեւրը՝ հաշվի առնելով նախորդ սխալը:

Եթե ձեր մեքենան ճիշտ տեղում է ու ուղիղ է կանգնած, անջատեք փոխանցումն ու մեքենան կանգառային արգելակման դրեք:

 

Հաջողություն քննությանն ու ճանապարհներին

Դիտումներ: 1596 | Տեգեր: հետընթացով զուգահեռ կայանում, գործնական քննություն, ձեռքի արգելակ, կայանում, հետընթաց, սիմմետրիայի առանցք | Վարկանիշ : 0.0/0



Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

uCoz096572222
Մալաթիա-Սեբաստիա համայնք - Սվաճյան 30/9