MENU
Գլխավոր էջ » 2018 » Հունվար » 30 » Աշխատանք/ Գրասենյակային մենեջեր
09:48
Աշխատանք/ Գրասենյակային մենեջեր

 

 

Իքս դրայվ ավտոդպրոցը Մալաթիա-Սեբաստիա համայնքում բացվող իր նոր մասնաճյուղի համար փնտրում է մարդկանց և մեքենաներ սիրող երիտասարդ աշխատակցի՝ դպրոցի գործունեությունը համակարգելու համար։ 

Աշխատանքային պարտականություններ․ 
- հեռախոսազանգերի և հաղորդագրությունների ընդունում, համակարգում, 
- հարցումների կառավարում՝ տրամադրելով տեղեկատվություն, պարզաբանումներ և ուղղորդումներ 
- Տեսական և գործնական դասերի ժամանակացույցի կազմում 
- Վճարումների ընդունում, մուտքագրում 
- գործնական նամակագրության վարում 
- փաստաթղթաշրջանառության կառավարում, արդյունավետության վերահսկում 
- ընդհանուր փաստաթղթերի պատճենում և համակարգում 
- Աշխատանքի բնույթից բխող այլ առաջադրանքների կատարում 

Պահանջվող որակավորումներ և ունակություններ 

  •  բարձրագույն կրթություն 
  • համապատասխան ոլորտում նույնանման աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն 
  • հայերեն, ռուսերենի և անգլերենի լեզուների գերազանց իմացություն 
  • գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն 
  • MS Office-ի իմացություն և վարժ կիրառում 
  • արդյունավետ և կազմակերպված աշխատելու և արագ կողմնորշվելու ունակություն 
  • ­միջանձնային շփման գերազանց ունակություն 
  • պատասխանատվության բարձր զգացում 


Աշխատավարձ՝ սկսած 100000 դրամ 
Աշխատանքային ժամեր՝ 10:00-18:00, շաբաթ օրերը՝ 10։00-16։00 
Աշխատանքային գրաֆիկ՝ 6 օրյա 
Տարիքային սահմանափակում՝ 20-35 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց CV-ն ուղարկել xdriveschool@gmail.com էլ․ հասցեին, նամակի վերնագրում պարտադիր նշելով Գրասենյակային մենեջեր։ 
Թերի նամակները չեն դիտարկվելու։

Դիտումներ: 3765 | Ավելացրեց: Xdrive
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

096572222
Մալաթիա-Սեբաստիա համայնք - Սվաճյան 30/9