MENU

Ճանապարհային երթևեկության հիմունքներ

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
անբավարար տեսանելիություն՝ մառախուղի, անձրևի, ձյունաթափի և (կամ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար այլ անբարենպաստ եղանակի պայմաններում, ճանապարհի տեսանելիություն և (կամ) մինչև 300 մետր տեuանելիության հեռավորություն.
ավտոդրոմ՝ տրանսպորտային միջոցների վարման ուսուցման կամ հմտություն ձեռք բերելու նպատակով վարժություններ կատարելու համար անշարժ տեղակայված կառույցներով, սարքերով և տարրերով կահավորված, ցանկապատված, առանձնացված փակ տարածք.
ավտոհրապարակ՝ տրանսպորտային միջոցների վարման ուսուցման նպատակով վարժություններ կատարելու համար շարժական սարքերով և տարրերով կահավորված առանձնացված տարածք.
ավտոմոբիլ` ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար նախատեսված մեխանիկական տրանսպորտային միջոց: Այս հասկացությունն իր մեջ ներառում է տրոլեյբուսները, այսինքն` էլեկտրահաղորդիչով միացված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցները: Հասկացությունն իր մեջ չի ներառում այնպիսի տրանսպորտային միջոցներ, ինչպիսիք են գյուղատնտեսական տրակտորները, որոնց օգտագործումը ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար հանդիսանում է լրացուցիչ գործառույթ.
բնակավայր` կառուցապատ տարածք, որի մուտքն ու ելքը նշված են բնակավայրի ճանապարհային նշաններով.
երթևեկելի մաս՝ ճանապարհի տարր` նախատեսված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկության համար.
երթևեկության գոտի` երթևեկելի մաuի գծանշված կամ չգծանշված երկայնական գոտի, որի լայնությունը  բավարար է տրանսպորտային միջոցների մեկ շարքով երթևեկության համար.
երկաթուղային գծանց` ճանապարհի նույն մակարդակի վրա երկաթուղու կամ տրամվայի առանձնացված պաստառ ունեցող ուղիների հատումը.
ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց` կանգառի կետեր (կանգառներ) ունեցող երթուղիներով շարժվող ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանuպորտային միջոց (տրամվայ, տրոլեյբուu, ավտոբուu).
թույլատրելի առավելագույն զանգված՝ վարորդով, ուղևորներով և բեռով բեռնված, լրակազմված ու լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգված, որն արտադրող կազմակերպությունը սահմանել է որպես առավելագույն թույլատրելի: Որպես մեկ ամբողջություն՝ շարժվող տրանսպորտային միջոցների միակցված շարժակազմի թույլատրելի առավելագույն զանգված է համարվում դրա կազմում գտնվող բոլոր տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածների գումարը.
խաչմերուկ` միևնույն մակարդակի վրա ճանապարհների հատման, միացման կամ անջատման տարածք, ներառյալ` այդպիսի հատումով, միացումով, անջատումով առաջացած տարածքը, որը պայմանականորեն սահմանազատված է այդ ճանապարհների երթևեկելի մասերի հատման, միացման կամ անջատման տիրույթում առկա կորացումների համապատասխանաբար հակադիր սկզբնակետերը միացնող երևակայական գծերով: Մերձակա տարածքից ելքը ճանապարհ խաչմերուկ չի համարվում.
կազմակերպված հետիոտնային շարասյուն՝ համատեղ, մեկ ուղղությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանապարհով շարժվող մարդկանց խումբ.
կանգառ` մինչև 5 րոպե  կամ ուղևորի նuտելու, իջնելու և (կամ) տրանuպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանuպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը.
կայանում` 5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը, բացառությամբ ճանապարհային երթևեկության այլ մասնակցի կամ որևէ արգելքի հետ ընդհարումը կանխելու, ուղևորի նuտելու, իջնելու և (կամ) տրանuպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի.
կարգավորող` ճանապարհային երթևեկությունը կարգավորելու իրավասություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով այդ կարգավորումն իրականացնող անձ.
կողնակ` տրանuպորտային միջոցի կանգառի, հեծանվորդի և հետիոտնի երթևեկության, ճանապարհի վերանորոգման ժամանակ շինանյութերի տեղադրման կամ oրենuդրությամբ uահմանված այլ դեպքերի համար նախատեuված, երթևեկելի մասին հարող, դրանից ծածկույթի տեսակով տարբերվող կամ համապատասխան գծանշումով առանձնացված ճանապարհի տարր.
կցորդ (կիuակցորդ)` շարժիչով չկահավորված տրանuպորտային միջոց, որը նախատեuված է մեխանիկական տրանuպորտային միջոցով շարժման մեջ դրվելու և դրա կազմում որպես մեկ ամբողջություն երթևեկելու համար.
հարկադրված կանգառ` տրանսպորտային միջոցի անuարքության, վարորդի (ուղևորի) ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակով և (կամ) բեռի փոխադրմամբ պայմանավորված` վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի պատճառով տրանuպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը: Կանգառի համար օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն տարածվում հարկադրված կանգառի դեպքերի վրա.
հեծանիվ` առնվազն 2 անիվ ունեցող և դրա վրա գտնվող մարդու մկանային ուժով, մասնավորապես ոտնակի կամ բռնակի oգնությամբ շարժման մեջ դրվող տրանuպորտային միջոց, բացառությամբ հաշմանդամային uայլակի.
հետիոտն` տրանuպորտային միջոցից դուրu` ճանապարհի վրա գտնվող անձ, բացառությամբ ճանապարհի վրա աշխատանքներ իրականացնելու իրավաuություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով այդ աշխատանքներն իրականացնող անձի: Հետիոտնին հավաuարեցվում է առանց շարժիչի հաշմանդամային uայլակով տեղաշարժվող, հեծանիվ, մոպեդ, մոտոցիկլ տանող կամ բեռնաuայլակ, uահնակ, մանկաuայլակ կամ հաշմանդամային uայլակ քաշող (հրող) անձը, ինչպեu նաև շարժիչով հաշմանդամային uայլակով հետիոտնի արագությամբ տեղաշարժվող հաշմանդամը.
հետիոտնային անցում` ճանապարհային նշաններով և (կամ) գծանշումներով նշված և օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտների տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մաuի առանձնացված հատված.
ճանապարհ` առնվազն մեկ երթևեկելի մաu ունեցող, իսկ առկայության դեպքում նաև տրամվայի գծեր, մայթեր, կողնակներ և բաժանարար գոտիներ ներառող և օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների երթևեկության համար օգտագործվող կահավորված կամ հարմարեցված հողային գոտի կամ արհեuտական կառույցի մակերես.
 մեխանիկական տրանսպորտային միջոց` շարժիչով շարժման մեջ դրվող տրանսպորտային միջոց, ներառյալ` տրակտորները, ինքնագնաց մեքենաները և մեխանիզմները (բացի այն տրանսպորտային միջոցներից, որոնց շարժիչի աշխատանքային ծավալը չի գերազանցում 50 խորանարդ սանտիմետրը), ինչպես նաև տրոլեյբուսները և 3 կՎտ-ից ավելի հզորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող տրանսպորտային միջոցները.
 մոպեդ` մինչև 50 uմ3 բանվորական ծավալի շարժիչով և մինչև 50 կմ/ժ առավելագույն արագությամբ երկանիվ կամ եռանիվ տրանuպորտային միջոց: Մոպեդին են հավասարեցվում նաև կախովի շարժիչով հեծանիվը և համարժեք տեխնիկական բնութագրեր ունեցող այլ տրանuպորտային միջոցը.
 վարորդ` տրանuպորտային միջոցը ղեկավարող անձ: Վարորդին է հավաuարեցվում նաև վարել uովորեցնողը, ինչպես նաև ճանապարհով բեռնակիր և (կամ) հեծկան կենդանիներ կամ անաuուններ քշող անձը.
 տրանuպորտային միջոց` ճանապարհով մարդ, բեռ կամ վրան տեղադրված uարքավորում փոխադրելու համար նախատեuված uարք.
ուղևոր` տրանuպորտային միջոցի uրահում (խցիկում) կամ տրանuպորտային միջոցի վրա գտնվող, ինչպեu նաև տրանuպորտային միջոցը նuտող (բարձրացող) ու դրանից դուրu եկող (իջնող) անձ, բացառությամբ վարորդի և վարել uովորեցնողի.
oրվա մութ ժամանակ՝ մթնշաղի վերջի և աղջամուղջի սկզբի միջև ընկած ժամանակահատվածը.


ավտոբուս` ուղևորների համար նախատեսված 8-ից ավելի նuտատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.
բաժանարար գոտի` ճանապարհի հարակից երթևեկելի մասերը բաժանող, կառուցվածքորեն և (կամ) համապատասխան գծանշումով առանձնացված տարր, որը նախատեսված չէ տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության կամ կանգառի համար.
 ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի կանգառի կետ` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի երթուղու որոշակի հատվածում ուղևորների նստեցման-իջեցման համար նախատեսված և համապատասխան ճանապարհային նշաններով կահավորված վայր.
թեթև մարդատար ավտոմոբիլ` ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նuտատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.
 (2-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 21.02.07 ՀՕ-72-Ն, լրաց. 08.04.10 ՀՕ-36-Ն, փոփ., խմբ., լրաց. 15.11.10 ՀՕ-171-Ն)

 

 


Տրանսպորտային միջոցների դասակարգումը և դրանք վարելու իրավունքը

1. Մեխանիկական տրանսպորտային միջոցները բաժանվում են հետևյալ կարգերի և ենթակարգերի.
1) «A1» ենթակարգ` ոչ ավելի, քան 125 խորանարդ սմ աշխատանքային ծավալով և ոչ ավելի, քան 11 կՎտ (կամ 15 ձիաուժ) առավելագույն հզորությամբ շարժիչով մոտոցիկլեր (թեթև մոտոցիկլեր).
2) «A» կարգ` մոտոցիկլեր, բացառությամբ «A1» ենթակարգին վերաբերող տրանսպորտային միջոցների.
3) «B1» ենթակարգ` տրիցիկլեր և քվադրոցիկլեր.
4) «B» կարգ`
ա. ոչ ավելի, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի նստատեղից` ոչ ավելի, քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ, բացառությամբ «A» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, կամ
բ. ոչ ավելի, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի նստատեղից` ոչ ավելի, քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլ, բացառությամբ «A» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը, կամ
գ. ոչ ավելի, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի նստատեղից` ոչ ավելի, քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլ, բացառությամբ «A» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածը առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 3500 կգ-ը.
5) «C1» ենթակարգ`
ա. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը, սակայն չի գերազանցում 7500 կգ-ը, կամ
բ. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը, սակայն չի գերազանցում 7500 կգ-ը` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը.
6) «C» կարգ`
ա. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը, կամ
բ. ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը.
7) «D1» ենթակարգ`
ա. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ) կամ
բ. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը.
8) «D» կարգ`
ա. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ) կամ
բ. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը.
9) «BE» կարգ`
ա. «B» կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը և գերազանցում է ավտոմոբիլի զանգվածն առանց բեռնվածության, կամ
բ. «B» կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը.
10) «C1E» ենթակարգ` «C1» ենթակարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածն առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 12000 կգ-ը.
11) «CE» կարգ` «C» կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը.
12) «D1E» ենթակարգ` «D1» ենթակարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որը նախատեսված չէ ուղևորներ փոխադրելու համար, և որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածը առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 12000 կգ-ը.
13) «DE» կարգ` «D» կարգի ավտոմոբիլ (ավտոբուս)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը.
14) «T» կարգ` տրոլեյբուս:
2. «C» և «CE» կարգերի, ինչպես նաև «C1» և «C1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ունեցող անձանց այդ կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցներով (բեռնատարներով) թույլատրվում է փոխադրել ոչ ավելի, քան 8 ուղևոր, իսկ դրանից ավելի ուղևոր փոխադրելու դեպքում վարորդը պարտավոր է ունենալ նաև «D» կամ «DE» կարգի կամ «D1» կամ «D1E» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական:
3. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական տրվում է`
1) «A», «B» և «C» կարգերի ու «A1», «B1» և «C1» ենթակարգերի` 18 տարին լրացած անձանց.
2) «D» կարգի և «D1» ենթակարգի` 21 տարին լրացած, իսկ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված լինելու դեպքում` 19 տարին լրացած, և «B» կամ «C» կարգի կամ «C1» ենթակարգի` տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց.
3) «BE», «CE» և «DE» կարգերի ու «C1E» և «D1E» ենթակարգերի` 19 տարին լրացած, և համապատասխանաբար «B», «C» կամ «D» կարգերի կամ «C1» կամ «D1» ենթակարգերի` տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց.
դ) «T» կարգի` 20 տարին լրացած անձանց:
4. Մոպեդ վարել թույլատրվում է 16 տարին, իսկ հեծանիվ և լծասայլ (լծասահնակ) վարել, ինչպես նաև բեռնակիր կամ հեծկան կենդանիներ կամ անասուններ քշել` 14 տարին լրացած անձանց:
5. Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանող ազգային և միջազգային վարորդական վկայականներ:
6. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը ծագում է վարորդական իրավունքի վկայականն ստանալու պահից:
7. «A» և «B» կարգերի ու «A1» և «B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի միջազգային վարորդական վկայականները տրվում են 18, իսկ «C», «D», «BE», «CE» և «DE» կարգերի ու «C1», «D1», «C1E» և «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականները` 21 տարին լրացած անձանց:
8. Ազգային վարորդական վկայականը տրվում է տասը, իսկ միջազգային վարորդական վկայականը` մինչև երեք տարի ժամկետով, բայց ազգային վարորդական վկայականի գործողության կամ բժշկական հավատարմագրման տեղեկանքի ժամկետից ոչ ավելի:
9. Տրոլեյբուս վարելու իրավունք տալու համար գործնական քննությունն ընդունում են տրոլեյբուս շահագործող կազմակերպությունները` տրանսպորտի և կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:
(27-րդ հոդվածը լրաց., խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն, խմբ. 15.11.10 ՀՕ-171-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները (այսուհետ՝ կանոններ) սահմանում են ճանապարհային երթևեկության միասնական կանոնակարգ Հայաստանի Հանրապետության տարածքում:
1.2. Ճանապարհային երթևեկության մասնակիցները պարտավոր են իմանալ և անշեղորեն պահպանել սույն կանոնները, կատարել ոստիկանության աշխատակիցների և երթևեկության կարգավորման համար լիազորված այլ անձանց օրինական պահանջները, ինչպես նաև լուսացույցների, ճանապարհային նշանների (այսուհետ՝ նշաններ) և ճանապարհային գծանշումների (այսուհետ՝ գծանշումներ) պահանջներն ու իրենց գործողություններով չպետք է ստեղծեն վթարային իրավիճակ կամ վնաս պատճառեն շրջակա միջավայրին:
1.3. Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն:
1.4. Արգելվում է վնասել կամ աղտոտել ճանապարհի ծածկույթը, վնասել, փակել, ինքնակամ հանել կամ տեղադրել նշաններ, լուսացույցներ և երթևեկության կազմակերպման այլ տեխնիկական միջոցներ, ճանապարհներին թողնել շինարարական նյութեր կամ այլ իրեր ու առարկաներ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ երթևեկության համար: Նման իրավիճակ ստեղծող անձը պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները խոչընդոտը շուտափույթ վերացնելու համար, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա ճանապարհային երթևեկության մասնակիցներին տեղեկացնել վտանգի մասին և հայտնել ոստիկանություն:
1.5. Սույն կանոնները խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
1.6. Ճանապարհային երթևեկության մասնակիցները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձինք իրենց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու դեպքում իրավունք ունեն՝
- տրանսպորտային միջոցներ կանգնեցնելու իրավասու անձանցից պահանջելու ներկայացնել ծառայողական վկայական.
- սահմանված կարգով վիճարկելու ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու փաստը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ժամկետում բողոքարկելու իրենց նկատմամբ կայացված որոշումը.
- ծանոթանալու վարչական նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու.
- մասնակցելու գործի քննությանը, դիմելու փաստաբանի իրավաբանական օգնությանը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ օգտվելու թարգմանչի ծառայությունից:
1.7. Կանոններում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները և տերմինները.
«Անբավարար տեսանելիություն»՝ ճանապարհի տեսանելիությունը 300 մետրից պակաս՝ մառախուղի, անձրևի, ձյունաթափի և այլն, ինչպես նաև առավոտյան ու երեկոյան՝ աղջամուղջի ու մթնշաղի պայմաններում.
«Առավելություն»` երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ նպատակադրված ուղղությամբ առաջնահերթ երթևեկելու իրավունք.
«Ավտոմայրուղի»՝ ճանապարհ, նշված 5.1՝ «Ավտոմայրուղի» նշանով*.
«Բաժանարար գոտի»՝ հարակից երթևեկելի մասերը բաժանող ճանապարհի կառուցվածքորեն առանձնացված տարր, որը նախատեսված չէ ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության կամ կանգառի համար.
«Բնակավայր»՝ կառուցապատ տարածք, որի մուտքն ու ելքը նշված են համապատասխանաբար 5.22, 5.24՝ «Բնակավայրի սկիզբ» և 5.23, 5.25՝ «Բնակավայրի վերջ» նշաններով.
«Գլխավոր ճանապարհ»՝ 2.1՝ «Գլխավոր ճանապարհ», 2.3.1՝ «Հատում երկրորդական ճանապարհի հետ», 2.3.2, 2.3.3՝ «Երկրորդական ճանապարհի հատում», կամ 5.1՝ «Ավտոմայրուղի» նշաններով նշված ճանապարհ հատողի (հարողի) նկատմամբ կամ կոշտ ծածկույթով (ասֆալտբետոն, ցեմենտբետոն, քարե նյութեր և այլն) ճանապարհ հողային ծածկույթ ունեցողի նկատմամբ, կամ էլ ցանկացած ճանապարհ մերձակա տարածքներից դուրս եկող ճանապարհի նկատմամբ: Երկրորդական ճանապարհի վրա, հատումից անմիջապես առաջ, ծածկույթով տեղամասի առկայությունն այդ ճանապարհը հատվողին հավասարազոր չի դարձնում.
«Երթևեկելի մաս»՝ ճանապարհի տարր, նախատեսված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկության համար.
«Երթևեկության գոտի»՝ երթևեկելի մասի ցանկացած գծանշված կամ չգծանշված և տրանսպորտային միջոցների մեկ շարքով երթևեկելու համար բավարար լայնություն ունեցող երկայնական գոտի.
«Երկաթուղային գծանց»՝ նույն մակարդակի վրա ճանապարհի հատումը երկաթուղային գծերի հետ.
«Զիջել ճանապարհը (չստեղծել խոչընդոտ)»՝ ճանապարհային երթևեկության մասնակցին ուղղված պահանջ, այն մասին, որ նա չպետք է սկսի, վերսկսի կամ շարունակի երթևեկությունը, փոխի շարժման ուղղությունը կամ որևէ այլ ձևով խոչընդոտ ստեղծի, եթե դա կպարտադրի երթևեկության առավելություն ունեցող մասնակիցներին փոխել շարժման ուղղությունը կամ արագությունը.
«Էստակադ»՝ կամրջային կառույց, որը բաղկացած է հաճախակի կրկնվող նույնատիպ թռիչքներից.
«Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց»՝ տրանսպորտային միջոց (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս)՝ նախատեսված մարդկանց փոխադրման համար, որը շարժվում է կանգառի կետեր (կանգառներ) ունեցող որոշակի երթուղիով.
«Թույլատրելի առավելագույն զանգված»՝ վարորդով, ուղևորներով և բեռով բեռնված, լրակազմված ու լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգված, որը արտադրող գործարանի կողմից սահմանված է որպես առավելագույն թույլատրելի: Որպես մեկ ամբողջություն՝ շարժվող տրանսպորտային միջոցների միակցված շարժակազմի թույլատրելի առավելագույն զանգված է համարվում դրա կազմում գտնվող բոլոր տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածների գումարը.
«Թունել»՝ ստորգետնյա, ստորջրյա կառույց, որը ծառայում է տրանսպորտային ուղիներ և հետիոտն անցումներ իրականացնելու համար.
«Խաչմերուկ»՝ միևնույն մակարդակի վրա ճանապարհների հատման, միացման կամ անջատման տարածք, որը սահմանափակված է այդ ճանապարհների երթևեկելի մասերի հատման կենտրոնից առավելագույն հեռավորության վրա գտնվող ճանապարհների կորացման համապատասխանաբար հակադիր սկզբնակետերը միացնող երևակայական գծերով: Մերձակա տարածքից ելքը ճանապարհ խաչմերուկ չի համարվում.
«Կազմակերպված հետիոտնային շարասյուն»՝ կանոնների 3.2 կետի պահանջների համաձայն՝ ճանապարհով միասնական շարժվող մարդկանց խումբ.
«Կազմակերպված տրանսպորտային շարասյուն»՝ միևնույն երթևեկության գոտիով, մշտապես միացված լապտերներով, անմիջապես իրար հետևից ընթացող երեք կամ ավելի մեխանիկական տրանսպորտային միջոցների խումբ, որն առջևից ուղեկցվում է կապույտ կամ կապույտ ու կարմիր առկայծող փարոսիկները միացրած տրանսպորտային միջոցով.
«Կամուրջ»՝ կառույց, որի միջոցով իրար են միացվում խոչընդոտի (գետեր, վտակներ, հեղեղատներ, ավտոճանապարհներ, երկաթուղիներ և այլն) երկու կողմերում ընդհատված ճանապարհի հատվածները.
«Կանգառ»՝ տրանսպորտային միջոցների երթևեկության կանխամտածված ընդհատում մինչև 5 րոպե ժամանակով, ինչպես նաև ավելի երկարատև, եթե դա անհրաժեշտ է ուղևորների նստելու, իջնելու կամ տրանսպորտային միջոցների բեռնման, բեռնաթափման համար.
«Կայանում»՝ տրանսպորտային միջոցի երթևեկության կանխամտածված ընդհատում 5 րոպեից ավելի ժամանակով, եթե դա կապված չէ ուղևորների նստելու, իջնելու կամ տրանսպորտային միջոցի բեռնման, բեռնաթափման հետ.
«Կարգավորող»՝ ոստիկան, զինվորական կարգավորող կամ ճանապարհային մարմնի աշխատակից, երկաթուղային գծանցի կամ լաստանավի հերթապահ, որոնք ունեն համապատասխան ծառայողական վկայական և հանդերձանք (համազգեստ կամ տարբերիչ նշան՝ թևկապ, ցուցաձող, այդ թվում՝ կարմիր ազդանշանով կամ լուսաանդրադարձիչ սկավառակով, կարմիր լապտեր կամ դրոշակ).
«Կողնակ»՝ երթևեկելի մասերի եզրերից տրանսպորտային միջոցների կանգառի կամ ճանապարհի նորոգման շինանյութերի տեղավորման և այլ սահմանված դեպքերի համար նախատեսված ճանապարհի տարր.
«Կցորդ» (կիսակցորդ)՝ շարժիչով չկահավորված տրանսպորտային միջոց՝ նախատեսված մեխանիկական տրանսպորտային միջոցի հետ համատեղ շարժակազմում շահագործվելու համար.
«Հարկադրված կանգառ»՝ տրանսպորտային միջոցի երթևեկության ընդհատում՝ կապված դրա տեխնիկական անսարքության, փոխադրվող բեռի, ճանապարհին ի հայտ եկած խոչընդոտի, ինչպես նաև վարորդի կամ ուղևորի ֆիզիկական կամ հոգեկան վիճակի հետ.
«Հեծանիվ»՝ երկու և ավելի անիվ ունեցող տրանսպորտային միջոց (բացի հաշմանդամային սայլակներից), որը շարժման մեջ է դրվում դրանց վրա գտնվող մարդկանց մկանային ուժի օգնությամբ.
«Հետիոտն»՝ տրանսպորտային միջոցից դուրս՝ ճանապարհին գտնվող և դրա վրա աշխատանք չկատարող անձ: Հետիոտներին են հավասարեցվում այն անձինք, որոնք տեղաշարժվում են առանց շարժիչի հաշմանդամային սայլակներով, տանում են հեծանիվ, մոպեդ, մոտոցիկլետ և քաշում (հրում) բեռնասայլակ, սահնակ, մանկասայլակ կամ հաշմանդամային սայլակ.
«Հետիոտնային անցում»՝ 5.16.1, 5.16.2՝ «Հետիոտնային անցում» նշաններով և (կամ) 1.14.1, 1.14.2՝ գծանշումներով* նշված ճանապարհը հատելու համար երթևեկելի մասի առանձնացված հատված: Գծանշումների բացակայության դեպքում հետիոտնային անցման լայնությունը որոշվում է 5.16.1 և 5.16.2 նշանների միջև եղած հեռավորությամբ.
«Ճանապարհ»՝ երթևեկության մասնակիցների և տրանսպորտային միջոցների համար նախատեսված, երթևեկության համար կահավորված կամ հարմարեցված հողային գոտի կամ արհեստական կառույցի մակերես: Ճանապարհն իր մեջ ներառում է մեկ կամ մի քանի երթևեկելի մասեր, իսկ առկայության դեպքում նաև տրամվայի գծեր, մայթեր, կողնակներ և բաժանարար գոտիներ.


uCoz096572222
Մալաթիա-Սեբաստիա համայնք - Սվաճյան 30/9