MENU
Գլխավոր էջ » blog »  Պատրաստվում ենք քննությանը. գրագետ հետադարձ
Պատրաստվում ենք քննությանը. գրագետ հետադարձ

Ավտոդպրոցների ուսումնական հրապարակներն ու ՀՔԲ-ի` գործնական քննության համար նախատեսված ավտոհրապարակները 5 հիմնական վարժություն են ներառում

  1. Հետադարձ

  2. Կանգառ ու սահուն կերպով երթևեկություն վերելքի վրա

  3. Հետընթացով զուգահեռ կայանում

  4. Մուտք գարաժ/բոքս

  5. Օձաձև վարում

Այս նյութում ձեր ուշադրությանը կներկայացնենք հետադարձը գրագետ կատարելու համար անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը:

«Մեկնարկ» գծին մոտենալիս փորձեք նախապես ավտոմեքենայի աջ կողմով հնարավորինս մոտ լինել գծի աջ կողմին, որպեսզի որքան հնարավոր է շատ տարածություն ունենաք հետադարձի համար, չէ՞ որ վարժության համար նախատեսված տարածքի լայնությունը սահմանափակ է:

Հետադարձ կատարելու համար պետք է մտովի բաժանել 1-ին` E դիրքի ու վերջին` C դիրքի միջև ընկած տարածությունը 2 հավասար կեսի (D կետ):

Հետադարձը պետք է սկսել հենց այդ` մեջտեղի կետից,հակառակ դեպքում, եթե դուք անցնեք այդ կետից առաջ, ձեր մեքենային պարզապես չի բավականացնի շրջադարձի տրամագիծն ու դուք կհատեք/կբախվեք BC գծին:

Իսկ հետադարձը մեջտեղի կետից ավելի շուտ սկսելու դեպքում էլ չի բավականացնի տեղը` մեքենան «Ստոպ» գծով հրապարակից հանելու համար: Հենց այդ պատճառով էլ, հնարավորինս աջ կողմով ընթանալով, հայացքով գտեք ABCE ուղղանկյան միջնակետը, շարժվեք դեպի D կետ, որտեղից ղեկի 2 լիարժեք պտույտ կատարեք ու մոտեցեք AB գծին այնպես, որ ավտոմեքենան հնարավորինս ուղղահայաց լինի այդ գծին:

Երբ AB գծի ու դիմածածկոցի (կապոտի) հորիզոնական գծի միջև շատ քիչ տարածություն մնա (մոտավորապես 1 մետր), ղեկի 2 լիարժեք պտույտ կատարեք հակառակ ուղղությամբ` պտույտը սկսելով ձախ ձեռքով ու հպարգելման ոտնակը սեղմելով մինչև վերջ, ուղղեք անիվներն ու կանգ առեք:

Անցեք հետընթացի ռեժիմին, հպարգելման ոտնակը թողեք մինչև շարժվելը ու պահեք այդ դիրքում: Ղեկի 2 լիարժեք պտույտ կատարեք դեպի աջ: Հաշվի առեք, որ շարժման պահից որքան արագ սկսեք ղեկի պտույտն, այնքան արագ մեքենայի հետնամասը կսկսի թեքվել դեպի աջ, դիմացի մասն էլ` ձախ: Ու երբ ավտոմեքենայի քթամասը ուղղվի դեպի «Ստոպ»-ը (դիրք 2), սեղմեք հպարգելման ոտնակը մինչև վերջ, ղեկի 2 լիարժեք պտույտ կատարեք ձախ ու կանգ առեք մեքենայի ետնամասով դեպի ավտոհրապարակի եզրամասը:

Անցեք 1-ին փոխանցմանը, հպարգելման ոտնակը թողեք մինչև շարժվելն ու մոտեցեք «Ստոպ» գծին (դիրք 3):

 

Հաջողություն քննությանն ու ճանապարհներին

 
Դիտումներ: 850 | Տեգեր: հետընթաց, գործնական քննություն, ավտոհրապարակ, հետադարձ | Վարկանիշ : 0.0/0



Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

uCoz096572222
Մալաթիա-Սեբաստիա համայնք - Սվաճյան 30/9