MENU

   “X – Drive” ավտոդպրոցում գործում  է ուսուցման փաթեթների մի քանի տարբերակ, որոնցից յուրաքանչյուրը ենթադրում է տեսական և պրակտիկ դասընթացների ժամաքանակների բաշխվածության տարբեր հարաբերակցություն, ինչպես նաև ներառում է որոշակի բոնուսներ:


    Ավտոդպրոցում գործում են տեսական դասընթացների երկու տարբերակ, որոնք հավասարապես կարևոր են և անփոխարինելի, եթե իսկապես ցանկանում եք լիովին տիրապետել ավտովարման հմտություններին:
Ճանապարհային երթևեկության կանոններ  
Անվտանգ երթևեկության հիմունքներ
Դասընթացներից յուրաքանչյուրի ընդհանուր արժեքն է 25.000 դր

 

Առաջարկվում է գործնական դասընթացների լայն ընտրանի՝ սկսած հասարակ ավտովարման դասընթացներից ավտոմատ և մեխանիկական փ/տ մեքենաներով, մինչև մինչև հատուկ 4x4 անվային ֆորմատով մեքենաներ վարելու հմտությունները՝ ներառելով անգամ ավտոկառավարման համալիր հնարքների ուսուցանում հատուկ նախապատրաստված ավտոմրցուղում: 
Յուրաքանչյուր պրակտիկ դասաժամի (60 րոպե) արժեքն է 5000 դրամ
Դուք կարող եք ինքնուրույն կազմել անհատական ուսումնական փաթեթ՝ ըստ նախասիրությունների և անհրաժեշտության, ինչպես նաև՝ կարող եք ծանոթանալ “X - Drive” ավտոդպրոցի առաջարկած կայուն փաթեթներին ստորև:  

 

 

1. Փաթեթը ներառում է

  • 15 դասաժամ ճանապարհային երթեվեկության կանոնների ուսուցում
  • 15 դասաժամ անվտանգ երթեվեկության հիմունքների ուսուցում
  • 15 ժամ պրակտիկ վարման դասընթացներ Mini Cooper մակնիշի (և ավտոմատ, և մեխանիկական փոխանցման տուփով) ավտոմեքենաներով
  • 5 պարապմունք ավտոմարզասարքով

Այս դասընթացի ավարտին բոլոր ուսանողները կայցելեն "Մուրան" ընկերություն, որտեղ կստանան 300,000 դրամ արժողությամբ նվեր քարտ և անվճար թեստ դրայվի հնարավորություն սրահի «Նիսսան» ավտոմեքենաներից մեկով: Դասընթացի մասնակիցներին հնարավորություն կտրվի նաև այցելել մրցուղի և բացարձակ անվճար անցկացնել սպորտային մեքենայի թեստ դրայվ: 

Փաթեթի արժեքն է 125,000 ՀՀ դրամ  

 

2. Փաթեթը ներառում է 

  • 15 դասաժամ ճանապարհային երթեվեկության կանոնների ուսուցում 
  • 15 դասաժամ անվտանգ երթեվեկության հիմունքների ուսուցում
  • 10 ժամ պրակտիկ վարման դասընթաց 3 պարապմունք ավտոմարզասարքով

Փաթեթի արժեքն է 100,000 ՀՀ դրամ

 

3. Փաթեթը ներառում է ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

  • 15 դասաժամ ճանապարհային երթեվեկության կանոնների ուսուցում
  • 10 դաս պրակտիկ վարման դասընթաց
  • 5 պարապմունք ավտոմարզասարքով

Կուրսի տեվողությունը 2 շաբաթ!!!

Փաթեթի արժեքն է 55,000 ՀՀ դրամ

 

4. Փաթեթը ներառում է  

  • 2 ինտերակտիվ դաս լսարանում (տրանսմիսիայի աշխատանք, դիֆֆերենցիայի աշխատանք, part time, full time համակարգեր)
  • 3 ժամ պրակտիկ դասընթաց հատուկ պատրաստված մրցուղում (полигон)

 


Ավտոդպրոցն առաջարկում է նաև հատուկ մոտովարման դասընթացներ՝ նաև կանանց և աղջիկների համար՝ անհատական փաթեթներով: 


57-22-22  099 57-22-22
Խանջյան 50, Թեքեյան Կենտրոն