MENU
Գլխավոր էջ »  Հարց - պատասխան  » Վարորդական իրավունքի վկայական և կարգեր
Հարց

Ունեմ B կարգի վարորդական իրավունքի վկայական: Ի՞նչ է պետք C կարգը ավելացնելու համար:


Պատասխան

C կարգը ավելացնելու համար անհրաժեշտ է հանձնել միայն գործնական քննություն:


Հարցրեց՝: Araks

Հարց

Ի՞նչ է պետք անել D կարգ ստանալու համար:


Պատասխան

D կարգ ստանալու համար անհրաժեշտ է լինել առնվազն 21 տարեկան (իսկ ՀՀ զինված ուժեր զորակոչված լինելու դեպքում` 19 տարեկան) ունենալ «B» կամ «C» կարգի կամ «C1» ենթակարգի վարորդական իրավունքի վկայական

  1. անցնել համապատասխան դասընթացներ որևէ ավտոդպրոցում և ստանալ փաստաթուղթ այդ դասընթացների մասին
  2. հանձնել տեսական քննութուն (այս պահին դա նույն հարցաշարն է, որը ներկայացված է կայքում )
  3. հանձնել գործնական քննություն

Հարցրեց՝: Արաքս Մաուչարյան

Հարց

Ի՞նչ է պետք միջազգային վարորդական իրավունքի վկայական ստանալու համար:


Պատասխան

Միջազգային վարորդական իրավունքի վկայական ստանալու համար պետք է ներկայացնել

1. վարորդական իրավունքի վկայական

2. 3 x 4 սմ չափսի մեկ գունավոր լուսանկար

3. 12.000 դրամ վճարի անդորրագիր

և մեկ աշխատանքային օրվա ընթացքում կտրվի միջազգային վարորդական վկայական


Հարցրեց՝: (admin)

Հարց

Արդյոք տարբերակվում է մեխանիկական և ավտեմատ փոխանցման տուփերի քննությունները? Եվ եթե ես քննություն հանձնեմ ավտոմատ փոխանցման տուփով մեքենայով ես ինչպիսի վարորդական իրավունք կսատամ? Խնդրում եմ ինձ ուղարկել լառավարությոն որոշման հղումը( եթե կարելի է) ՈՒզում եմ հասկանալ, քանի որ որևէ տեղ չեմ գտնում այս հարցիս պատասխանը. Կանխավ շնոհիակալություն

Պատասխան

Դեռևս պատասխան չկա.

Հարցրեց՝: Լուսինե

Հարց

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝

Կարող եմ ես՝ ՀՀ քաղաքացիս, մեքենա վարել Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների վարորդական վկայականով? Ես հանդիսանում եմ նշված երկրի ռեզիդենտ:
Հնարավորության դեպքում խնդրում եմ պատասխանին կցեք հղում ՀՀ համապատասխան օրենքին կամ որոշմանը:

Շնորհակալություն:

Պատասխան

Դեռևս պատասխան չկա.

Հարցրեց՝: Արմեն Գոգյան

Հարց

Բարև Ձեզ,

Ես ունեմ B կարգի վարորդական իրավունք,որը ունի միայն ավտոմատ հաղորդակով վարելու սահմանափակում։
Եթե ցանկանում եմ ունենալ մեխանիկական հաղորդակով վարելու իրավունք ևս, որոնք են պայմանները։
Պետք է նոր վկայականի համար դիմել, թե կարող եմ առկա վկայականի վրա կատարել փոփոխությունը գործնական քննություն հանձնելուց հետո․

Կանխավ շնորհակալություն։

Պատասխան

Դեռևս պատասխան չկա.

Հարցրեց՝: Amrine Budaghyan

uCoz096572222
Մալաթիա-Սեբաստիա համայնք - Սվաճյան 30/9