MENU
Գլխավոր էջ » blog »  Ճանապարհային այբուբեն, կամ մի քանի խոսք շփման չգրված կանոնների մասին
Ճանապարհային այբուբեն, կամ մի քանի խոսք շփման չգրված կանոնների մասին

Առօրյա երթևեկության ընթացքում վարորդները ստիպված են լինում փոխհարաբերվել նաև ՃԵԿ-ի կողմից կանոնակարգվող հարաբերություններից դուրս:  

Գոյություն ունեն վարորդների միջև այսպես կոչված չգրված շփման կանոններ, որոնք արտահայտվում են լուսարձակների լույսերի թարթմամբ,  ժեստիկուլյացիայով կամ շրջադարձի ցուցիչների կիրառմամբ:

Ընդ որում նկատեք, որ այս ցուցակում բացակայում է մեզանում խիստ տարածված` ձայնային ազդանշանի կիրառումը,  քանի որ դա թույլատրելի է կիրառել միայն վտանգավոր իրավիճակում` դժբախտ դեպքերի կանխման համար:

X-Drive ավտոդպրոցի փորձառու ինստրուկտորների կարծիքով հաղորդակցման չգրված այս լեզուն օգնում է բարյացկամ մթնոլորտ ստեղծել ճանապարհին ու նպաստել անվտանգ երթեւեկությանը: Սակայն ոչ բոլոր վարորդներն են առհասարակ կամ լիարժեք տիրապետում այդ լեզվին`  դրանով իսկ վտանգելով երթեւեկության մյուս մասնակիցներին ու նրանց համար խնդիրներ ստեղծելով:

«Ճանապարհային այբուբենի» ամենատարածված ազդանշանները բաժանվում են մի քանի հիմնական խմբերի:

  • Լուսարձակների հեռահար լույսի թարթում
  • Վթարային ազդանշանի կամ շրջադարձի ցուցիչի թարթում
  • Ժեստեր
  • Ձեռքում գտնվող իրեր

Ու հիշեք. Ոչինչ այնքան թանկ ու այնքան էժան չի գնահատվում, որքան` բարյացկամությունն ու հարգալից վերաբերմունքը, մանավանդ` ճանապարհին: Ու դրանց անտեսումը բումերանգի սկզբունքով է գործելու. մի օր կարող է նաեւ ձեզ հարվածել:

 
 
 
 
Դիտումներ: 895 | Տեգեր: ազդանշաններ, շփման կանոններ ճանապարհին, Ճանապարհային այբուբեն | Վարկանիշ : 5.0/1



Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

uCoz096572222
Մալաթիա-Սեբաստիա համայնք - Սվաճյան 30/9