MENU
Գլխավոր էջ » blog »  Ծանոթանում ենք ճանապարհային այբուբենի ազդանշաններին
Ծանոթանում ենք ճանապարհային այբուբենի ազդանշաններին

Ինչպես կյանքում, այնպես էլ ճանապարհներին, գոյություն ունեն չգրված օրենքներ ու կանոններ: Միայն թե ոչ բոլոր վարորդներն են տեղեկացված:

Օրինակ, պատահում է, որ դուք զիջում եք ճանապարհը ձեր ետեւում ընթացող ու ակնհայտորեն շտապող մեքենային, իսկ նրա վարորդը չգիտես թե ինչու միացնում է վթարային ազդանշանը: «Այբուբենին» չտիրապետող վարորդը գուցե զարմանա, բայց տեղեկացված վարորդները գիտեն, որ այդպիսով նա պարզախես շնորհակալություն էր հայտնում ճանապարհ տալու համար: Նման ազդանշաններ կիրառում են շատ երկրներում: Սակայն ոչ բոլորն են դրանք հասկանում կամ առավել եւս գրագետ կիրառում` ագրեսիվ ու նյարդային իրավիճակ ստեղծելով: Մինչդեռ ցանկացած վարորդ կհաստատի` յուրաքանչյուր, անգամ ամենավատ ճանապարհ թեթեւ է թվում, երբ հանդիպում ես հարգալից ու բարյացկամ վարորդների:

Հենց այդ պատճառով էլ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «ճանապարհային այբուբենի» մի քանի ազդանշան:

Լուսարձակների հեռահար լույսի թարթում

1.Հեռահար լույսի մեկանգամյա թարթում

Հանդիպակաց գոտով երթեւեկող վարորդին զգուշացում ճանապարհին առկա որեւէ վտանգի մասին:

2.Հեռահար լույսի երանգամյա թարթում

Հանդիպակաց գոտով երթեւեկող վարորդին զգուշացում,  որ առջեւում ճանապարհապարեկային ծառայության / պետավտոտեսչության մեքենա կա:

3.Հեռահար լույսի թարթում ետեւից եկող մեքենայի կողմից

Առաջ թողնելու խնդրանք է: Հիմնականում նման ազդանշան են տալիս ծայրի ձախ շարքում մեքենաների հոսքում առավել արագ ընթացող վարորդները` խնդրելով ազատել շարքը,  քանի որ մեքենաների հոսքն անցնելու այլ տարբերակ չկա:

4. Օրվա մութ ժամերին հանդիպակաց գոտով ընթացող մեքենայից հեռահար լույսի բազմակի ու կարճատեւ թարթումներ

Հանդիպակաց գոտով ընթացող վարորդի խնդրանք է` լուսարձակների մոտակա լույսին անցնելու: Սա նշանակում է, որ ձեր մեքենայի լուսարձակները կուրացնում են հանդիպակաց գոտով ընթացող վարորդներին:

5. Հանդիպակաց գոտում վազանց կատարած մեքենայի կողմից որոշակի դադարից հետո հեռահար լույսի միացում

Արագությունը նվազեցնելու կամ ճանապարհին «տեղ տալու» խնդրանք է` վազանցից հետո սեփական գոտի վերադառնալու հնարավորություն ունենալու համար:

Նշենք, որ նման «զգուշացում» կարող է լինել նաեւ ցանկացած տիպի վտանգի առկայության դեպքում:

6. Օրվա մութ ժամերին բեռնատար ավտոմեքենային վազանցելիս կարճատեւ անցում  հեռահար լույսին

Սրանով բեռնատարի վարորդին տեղյակ եք պահում, որ վազանցը կատարված է եւ նա կարող է վերադառնալ իր շարք:

7.Հեռահար լույսի մեկանգամյա թարթում խաչմերուկում կամոչ միանշանակ իրավիճակում

Ճանապարհն առաջինն անցնելու առաջարկ, կամ «Ես ձեզ թողնում եմ առաջինն անցնել» ազդակ: Երբ դուք առավելություն ունեք, բայց զիջում եք ճանապարհը, չեք խախտում ՃԵԿ-ը:


Վթարային ազդանշանի կամ շրջադարձի ցուցիչի թարթում

1.Վթարային ազդանշանի մեկ կամ երկանգամյա թարթում

Շնորհակալության հայտնում է օգնության համար: Նման թարթում են կատարում, երբ, օրինակ, երթեւեկության մյուս մասնակիցը առավելություն է տրամադրում բարդ իրավիճակում: Նման ազդանշան կիրառում են նաեւ ներողություն խնդրելիս, երբ, օրինակ, կտրուկ արգելակում են կամ որեւէ այլ հապճեպ, չմտածված քայլ են անում ճանապարհին:

2.Առջեւում ընթացող բեռնատարի` ձախ շրջադարձի ցուցիչի միացում

Վազանցել չի՛ կարելի: Եթե դուք գնում եք երկարաչափ բեռնատարի վազանցման, իսկ դրա վարորդը միացնում է ձախ շրջադարձի ցուցիչն, ապա ավելի լավ կլինի դադարել վազանցումն ու վերադառնալ երթեւեկության սեփական գոտի: Բեռնատարի` բարձր խցիկից ճանապարհն ավելի լավ է երեւում, ու դրա վարորդն այդպիսով ձեզ կարող է զգուշացնել վտանգի մասին: Իսկ երբ որոշ ժամանակ անց նա կմիացնի աջ շրջադարձի ցուցիչը, կարող եք սկսել վազանցը:

3.Ետեւում ընթացող ավտոմեքենայի` ձախ շրջադարձի ցուցիչի միացում

Առաջ թողնելու, ձեր մեքենան վազանցելու խնդրանք է: Համարժեք է հեռահար լույսի թարթմանը:

Հիմնականում նման ազդանշան են տալիս ծայրի ձախ շարքում մեքենաների հոսքում առավել արագ ընթացող վարորդները` խնդրելով ազատել շարքը,  քանի որ մեքենաների հոսքն անցնելու այլ տարբերակ չկա (վազանց կատարել չի կարելի):

4.Վազանցն ավարտող մեքենայի ձախ շրջադարձի ցուցիչի միացում

Ընդ որում` վազանցողը չի հեռանում հանդիպակաց գծից ու շարունակում է երթեւեկել նրանով:

Նշանակում է, որ հանդիպակաց գիծը ազատ է վազանցի համար, այսինքն` առջեւում վտանգ չկա ու ետեւից ընթացող եւ վազանց անել ցանկացող մեքենաները կարող են համարձակ վազանցել:

Ժեստեր

Ձեռքով շրջանի գծումն ու ներքեւ մատնանշումը նշանակում են, որ մեքենայի անվադողը լիովին կամ որոշակիորեն «իջել» է:

Դիմածածկոցի (կապոտ) կամ բեռնախցիկի մատնանշումը եւ միաժամանակ օդում ձեռքը թափահարելը նշանակում է, որ դիմածածկոցը/բեռնախցիկը բաց են կամ լավ փակված չեն:

Ձեռքով դռանը մատնացույց անելը նշանակում է, որ դռան արանքում որեւէ բան է մնացել կամ դուռը պարզապես լավ փակված չէ:

Երկրորդական ճանապարհով ընթացող ավտոմեքեայի իջեցված պատուհանից վարորդի դուրս ուղղված ձեռքը խնդրանք է` առաջ թողնել:

 

Ձեռքում գտնվող իրեր

Երբ ճանապարհին որեւէ վարորդ իր մեքենայի կողքին կանգնած օգնություն է խնդրում, պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ կա նրա ձեռքում: Հաճախ ձեռքում գտնվող իրը հուշում է այն մասին, թե կոնկրետ ինչ է պետք վարորդին:

Շլանգ կամ որեւէ շիշ

Ամենայն հավանականությամբ վառելիքն է վերջացել:

Մետաղապարան կամ որեւէ այլ քարշափոկ

Ամենայն հավանականությամբ քարշակման անհրաժեշտություն կա:

Դեղատուփ

Ամենայն հավանականությամբ բուժօգնություն է անհրաժեշտ:

Մանեկաբանալի

Որեւէ գործիք է անհրաժեշտ:

 

Բնականաբար, սրանք ճանապարհին վարորդների շփման ոչ բոլոր ազդանշաններն են: Որոշ ժեստեր կարող են ինտուիտիվ հասկացվել:

Կարեւորը գիտակցելն է, որ եթե ձեզ ժեստով որեւէ բան են մատնանշում, կարող են լուրջ պատճառ ունենալ: Իսկ հետեւել այդ ժեստ-հուշում-խնդրանքներին, թե անտեսել` արդեն ձեր որոշումն է:

 

 

Դիտումներ: 913 | Տեգեր: ժեստեր, շփման կանոններ ճանապարհին, վթարային ազդանշան, շրջադարձի ցուցիչներ, Ճանապարհային այբուբեն, ազդանշաններ | Վարկանիշ : 5.0/2



Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

uCoz096572222
Մալաթիա-Սեբաստիա համայնք - Սվաճյան 30/9