MENU

X - Driveավտոդպրոցն առաջարկում  է ավտովարման դասընթացների լայն ընտրանի՝ սկսած մեծ պահանջարկ ունեցող հասարակ ավտովարման դասընթացներից, մինչև հատուկ 4x4 անվային ֆորմատով մեքենաներ վարելու հմտությունները՝ ներառելով անգամ ավտոկառավարման համալիր հնարքների ուսուցանումը: Տեսական դասընթացները կազմում են ուսուցման հիմքը և տրամադրում են համալիր գիտելիքների պաշարներ՝ երթևեկության կանոններից մինչև մեքենաների կառուցվածքի և անվտանգ երթևեկության հիմունքների և գործածության մասին անհրաժեշտ հիմնական տեղեկատվություն: Գործում են տեսական դասընթացների երկու տարբերակ, որոնք հավասարապես կարևոր են և անփոխարինելի, եթե իսկապես ցանկանում եք ամբողջովին տիրապետել ավտովարման հմտություններին:

  • Ճանապարհային երթևեկության կանոններ 
  • Անվտանգ երթևեկության հիմունքներ

Ավտոմեքենա վարելու պրակտիկ դասընթացներն անց են կացվում բացառիկ հմուտ և փորձառու վարորդ-հրահանգիչների կողմից, ովքեր ունեն բազմամյա վարորդական և ուսուցման փորձ, միաժամանակ՝ գործող կամ նախկին ավտոսպորտսմեններ են: Նրանց վերահսկողությամբ դասընթացների յուրացումն անցնում է առավել դյուրին և անվտանգ:   
“X – Drive” ավտոդպրոցում կարող եք սովորել վարել տարբեր փոխադրամիջոցներ ամեն օր՝ սկսած 7:00-17:00. 


Առաջարկվում են հետևյալ դասընթացները՝ 

  1. Ավտոմատ և մեխանիկական փոխանցման տուփերովով (կիսաավտոմատ, ստեպտրոնիկ և վարիատորային) ավտոմեքենաներ  վարելու դասընթացներ -  ուսուցումը՝ Mini Cooper մակնիշի մեքենաներով (այս մեքենաները առաջնաքարշ են, հետևաբար և ամենանպատակահարմարը պարապմունքների համար, քանի որ հենց նպանատիպ մեքենաներով են անցկացվում վարորդական իրավունք ստանալու համար նախատեսված պետական քննությունները):  
  2. 4x4 (լիաքարշակ) ավտոմեքենաներ վարելու դասընթացներ, որոնք ենթադրում են 4x4 անվային  ֆորմատով մեքենաներին տիրապետելու համալիր հմտությունների ուսուցում նաև արդեն իսկ կայացած վարորդների համար: Այս դասընթացը հատկապես օգտակար կլինի հանքարդյունաբերող և բարձրադիր գոտիներում ընդունիչներ տեղադրող կազմակերպությունների համար, որոնց աշխատակիցները կարող են մասնագիտացված վերապատրաստում անցնել մեզ մոտ: (ուսուցման պրոցեսի անբաժանելի մասն է նաև տարբեր եղանակային և բնական պայմաններում անցկացվող կիրառական դասընթացները լեռնային գոտիներում)
  3. “Drifting” (Կառավարվող կողասահք) - վարելաձևի այս համալիր հմտությունների իմացությունը Ձեզ թույլ կտա առավել անսխալ և արդյունավետ կառավարել մեքենան մեծ արագության դեպքում անսպասելի իրավիճակներում, ինչպես նաև՝ Դուք երբևէ չեք բախվի վատ եղանակի կամ այլ հանգամանքային պատճառներով մեքենայի կառավարումը կորցնելու խնդրին: 
  4. Մոտոցիկլ վարելու դասընթացներ, ներառված են նաև պրակտիկ դասեր արհեստավարժ մոտոսպորտսմենների կողմից՝ բոլոր ուսանողների համար:

Մեքենա վարելու կարևոր առաջնահերթություններից է նաև ղեկանիվի բոլոր հնարավորություններից ճշգրտորեն օգտվելու  հմտությունը, շատ կարևոր է ունենալ պրոֆեսիոնալ ավտոմարզասարք՝ սովորելու և հարմարվելու ճիշտ գործողությունների հերթականությանը: Այս առումով կարևոր է մեր դասասենյակի հագեցվածությունը տեխնիկական հարմարություններով, և հատկապես ժամանակակից ավտոմարզասարքով, որի պարբերական գործածությունը հնարավորություն կտա ոչ միայն անվտանգ փորձ կուտակել իրական մեքենայի ղեկը ստանձնելոււ համար, այլև ինտերակտիվ պայմաններում յուրացնել երթևեկության կանոնները տարբեր խաղերի միջոցով:  


57-22-22  099 57-22-22
Խանջյան 50, Թեքեյան Կենտրոն