MENU
Գլխավոր էջ » blog »  Պատրաստվում ենք քննությանը. ինչպես մտնել բոքս
Պատրաստվում ենք քննությանը. ինչպես մտնել բոքս

Ավտոդպրոցների ուսումնական հրապարակներն ու ՀՔԲ-ի` գործնական քննության համար նախատեսված ավտոհրապարակները 5 հիմնական վարժություն են ներառում

  1. Հետադարձ

  2. Կանգառ ու տեղից սահուն պոկում երթևեկություն վերելքի վրա

  3. Հետընթացով զուգահեռ կայանում

  4. Մուտք գարաժ/բոքս

  5. Օձաձև վարում

Այս նյութում ձեր ուշադրությանը կներկայացնենք գարաժ/բոքսեր գրագետ մտնելու համար անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը:

 

Մոտեցեք «Մեկնարկ» գծին ու կանգ առեք:

Փոխանցման տուփի բռնակը դրեք չեզոք դիրքում, կանգառային արգելակում:

Խնդիրը հետնամասով BCD բոքս մտնելն է:

Մեքենան բոքս մտցնելու համար պետք այն հետնամասով կանգնեցնել բոքսի դիմաց: Դրա համար էլ պետք է աջ կողքով առավելագունս հարել ABD գծին, հակառակ դեպքում ձախ մանեւրելիս 1-ին դիրքում մեքենայի շրջադարձի համար տեղն ու տրամագիծը չի բավարարի՝ բոքսի դիմաց կայանելու:

Միացրեք 1-ին փոխանցումն ու հանեք մեքենան «ձեռքի ոտնակից»:

Սկսեք ընթացքը՝ մեքենան պահելով ABD գծին զուգահեռ:

Հենց կողային աջ հայելին հասնի B կետին, մեքենայի առջեւի բամպերը կհայտնվի բոքսի միջնամասի (BD) առջեւում:

Ղեկով 2 պտույտ կատարեք ձախ՝ սկսելով այն աջ ձեռքով: Անիվները մինչեւ վերջ ձախ թեքելով՝ ավտոմեքենան կշարժվի կանաչ ուղեգծով դեպի սպիտակ գիծը, որի վրա E կետն է:

Պահելով հպարգելումը ու չթողնելով մեքենային արագություն հավաքել՝ ավտոմեքենան բերում եք որքան հնարավոր է ուղղահայաց սպիտակ գծին: Երբ մինչ դիմածածկոցի գիծը մնա շատ քիչ տարածություն (1-1.5մ), սեղմեք հպարգելման ոտնակը մինչեւ վերջ, օգտագործելով իներցիան հավասարեցրեք անիվները, ղեկով 2 պտույտ կատարեք հակառակ ուղղությամբ ու կանգ առեք: Միացրեք հետընթացի փոխանցումն ու աջ ուսի վրայով թեքվեք:

Թեքեք ձեր մարմինը դեպի ավտոմեքենայի կենտրոն ու, նայելով հետեւի աջ դռան պատուհանի փոքր հատվածին, սկսեք շարժումը:

Բարձրացեք հպարգելման ոտնակը՝ մինչեւ մեքենան սկսի շարժվել, պահեք այդ դիրքում՝ թույլ տալով մեքենային փոքր ինչ արագություն հավաքել, ու միանգամից հպարգելման ոտնակը սեղմեք մինչեւ վերջ՝ թույլ չտալով մեքենային արագանալ:

Եթե իներցիան չբավարարի հասնելու ու հետեւի աջ դռան պատուհանի փոքր հատվածում D կետը տեսնելու համար, կրկնեք «հրման» մեթոդը:

Որքան դանդաղ դուք շարժվեք, այնքան ավելի մեծ է հավանականությունը՝ չանցնել D կետից:

Այն պահին, երբ հետեւի աջ դռան պատուհանի փոքր հատվածում տեսնեք D կետը, միանգամից 2 լիարժեք պտույտ արեք ղեկով այն ուղղությամբ, ուր նայում եք, այսինքն՝ դեպի աջ: Պտույտը սկսեք ձախ ձեռքով:

Այդպես մեքենայի հետեւի մասը կսկսի մտնել բոքսի ներս՝ շրջանցելով D կետը:

Նստեք ուղիղ ու նայեք մեքենայի՝ հետին տեսարանի սալոնային հայելուն:

Մեքենայի հետեւի պատուհանում կտեսնեք, ինչպես է կենտրոնական C կետը պատուհանի աջ անկյունից տեղափոխվում կենտրոն, իսկ մեքենայի առջեւի հատվածը ուղղահայաց կդառնա E գծին:

Շարունակեք մեքենան հպարգելմամբ զգուշորեն «հրել» ու հենց C կետը հայտնվի հետեւի պատուհանի միջնամասում, հպարգելման ոտնակը մինչեւ վերջ սեղմեք:

Մեքենան կսկսի դանդաղել` իներցիայով շարժվելով: Ու քանի դեռ այն ընթացքի մեջ է, 2 լիարժեք պտույտ կատարեք հակառակ ուղղությամբ (ձախ)` պտույտը սկսելով աջ ձեռքով:

Եթե դուք ամեն բան ճիշտ եք կատարել, ապա ավտոմեքենայի առջեւի հատվածն ուղղահայաց կլինի սպիտակ գծին, որի վրա գտնվում է E կետը:

Թեքվեք հետ ու մոտեցեք C կետին: Նայեք առաջ` B ու D կետերին:

Ձեր մեքենան պիտի կայանված լինի BD գծի ներսում:

Անջատեք փոխանցումն ու մեքենան կանգառային արգելակման դրեք:


Հաջողություն քննությանն ու ճանապարհներին

Դիտումներ: 1040 | Տեգեր: գարաժ, ձեռքի արգելակ, բոքս, գործնական քննություն, հետին տեսարանի հայելի | Վարկանիշ : 0.0/0



Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

uCoz096572222
Մալաթիա-Սեբաստիա համայնք - Սվաճյան 30/9