MENU
Գլխավոր էջ » blog »  Պատրաստվում ենք քննությանը. Կանգառ ու տեղից սահուն պոկում վերելքի վրա
Պատրաստվում ենք քննությանը. Կանգառ ու տեղից սահուն պոկում վերելքի վրա

Ավտոդպրոցների ուսումնական հրապարակներն ու ՀՔԲ-ի` գործնական քննության համար նախատեսված ավտոհրապարակները 5 հիմնական վարժություն են ներառում

  1. Հետադարձ

  2. Կանգառ ու սահուն տեղից պոկում վերելքի վրա

  3. Հետընթացով զուգահեռ կայանում

  4. Մուտք գարաժ/բոքս

  5. Օձաձև վարում

Այս նյութում ձեր ուշադրությանը կներկայացնենք վերելքի վրա կանգնելու ու տեղից սահուն պոկում կատարելու համար անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը:

Մոտեցեք «Մեկնարկ» գծին:

Փոխանցման տուփի բռնակը դրեք չեզոք դիրքում, կանգառային արգելակում: Անհրաժեշտ է մեքենան կանգնեցնել վերելքի սկզբնամասում` չհատելով «Մեկնարկ» գիծը (դիրք 1):

Փոխանցման տուփի բռնակը դրեք 1-ին դիրքում, դուրս եկեք կանգառային արգելակման վիճակից, հպարգելման ոտնակը թողեք մինչեւ մեքենայի շարժվելը` պահելով այն 3-4 վայրկյան ու թույլ տալով ավտոմեքենային` սկսել շարժումը, ապա սահուն կերպով բաց թողեք ոտնակը մինչեւ վերջ:

Մոտենալով AO գծին` կզգաք, որ ավտոմեքենան թափ է տալիս` առջեւի անիվներով բարձրանալով ծալատեղիին: Ապա կզգաք նաեւ, որ մեքենան թափ է տալիս` AO ծալատեղին անցնելով նաեւ ետեւի անիվներով:

Հպարգելման ոտնակը սեղմեք մինչեւ վերջ ու սահուն կերպով կանգնեցրեք մեքենան` սեղմելով արգելակման ոտնակը:

Վերելքի վրա մեքենան պահեք արգելակման ոտնակով, կանգառային արգելակում արեք, անջատեք փոխանցումն ու բաց թողեք արգելակման ոտնակը:

Վարժության կատարման պայմանն է` մեքենան ետեւի ու առջեւի անիվներով պիտի կանգնած լինի վերելքի վրա` չանցնելով «Ստոպ» գիծը:

Այնուհետեւ հպարգելման ոտնակը սեղմեք մինչեւ վերջ, փոխանցման տուփի բռնակը դրեք 1-ին դիրքում: Մի փոքր բարձրացրեք կանգառային արգելակման լծակը, սեղմեք ֆիքսատորի կոճակն ու պահեք ձեռքի արգելակը վերին դիրքում` այդպիսով մեքենան վերելքի վրա «ձեռքով պահելով» ու պատրաստ` ցանկացած պահին թողնել լծակը:

Այս պարագայում մեքենայի շարժիչն աշխատում է ազատ (նվազագույն կայուն) պտույտների վրա:

Դա 1 րոպեում ծնկաձեւ լիսեռի մոտ 950-980 պտույտն է, ինչը չի բավականացնի ավտոմեքենայի ծանրությունը հաղթահարելու եւ վերընթաց շարժում անելու համար:

Շարժչին պտույտներ ավելացնելու համար թեթեւ սեղմեք արագարարի (աքսելերատորի) ոտնակին ու կլսեք, թե ինչպես է աշխատող շարժիչի ձայնը ուժգնանում:

Ուշադրություն դարձրեք տախոմետրին: Ձեզ բավական կլինի 1200-1500 պտույտը:

Գազի ոտնակով պահեք շարժիչի պտույտների այդ քանակը, հանգիստ ու սահուն բարձրացրեք հպարգելման ոտնակը` ձեռքով պահելով կանգառային արգելակումը, որպեսզի մեքենան հետ չսահի: Հպարգելման ոտնակը բարձրացնելիս կզգաք, թե ինչպես են 2 դիսկերը կպնում իրար, ու ինչպես է շարժիչը առջեւի անիվները ձգում է առաջ: Սակայն ետեւի անիվները դուք արգելափակել էլ ձեռքի արգելակով: Այս դեպքում մեքենայի դիմամասը կարծես թե կբարձրանա, իսկ հետեւի հատվածը «կնստի» (հետնաքարշակ մեքենաների պարագայում հակառակը կլինի):

Այդ պահին հենց այդ դիրքում պահեք հպարգելման ոտնակը` առանց բարձրացնելու կամ սեղմելու: Պահելով գազի ու հպարգելման ոտնակները` հանգիստ բաց թողեք կանգառային արգելակման լծակը մինչեւ վերջ ներքեւ:

Ավտոմեքենան կսկսի դանդաղ շարժվել. պահե՛ք հպարգելումն ու բաց մի թողեք այն: Ու երբ թե՛ առջեւի ու թե՛ ետեւի անիվներն անցնեն BN ծալատեղին (դիրք 2), սեղմեք հպարգելման ոտնակը մինչեւ վերջ` թողնելով գազի ոտնակը: Այս դեպքում ավտոմեքենան իներցիայով կանցնի CM գիծը` շարժվելով վայրընթաց (դիրք 3):

Հպարգելման ոտնակը մինչեւ վերջ սեղմած պահելով ավտոմեքենան պահեք արգելակման ոտնակով` դանդաղ անցնելով վայրընթաց հատվածն ու հատելով DE գիծը (դիրք 4):

Այն պահին, երբ զգաք, որ մեքենայի առջեւի ու ետեւի անիվները հատել են DE գիծը, կանգնեցրեք ավտոմեքենան, անջատեք փոխանցումն ու կանգառային արգելակման վրա դրեք:

 

Հաջողություն քննությանն ու ճանապարհներին

Դիտումներ: 1389 | Տեգեր: ձեռքի արգելակ, ծնկաձեւ լիսեռ, բլրակ, գործնական քննություն, ավտոհրապարակ | Վարկանիշ : 0.0/0



Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

uCoz096572222
Մալաթիա-Սեբաստիա համայնք - Սվաճյան 30/9