MENU
Գլխավոր էջ » blog »  Վարորդական իրավունքի վկայական ստանալու, փոխանակելու և կորցրած վկայականի փոխարեն նորը ստանալու կարգը
Վարորդական իրավունքի վկայական ստանալու, փոխանակելու և կորցրած վկայականի փոխարեն նորը ստանալու կարգը

 Վարորդական վկայական ստանալու, փոխանակելու և կորցրած  վկայականի փոխարեն նորը ստանալու համար պարտադիր պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը.

 

 

 


Վարորդական վկայականի ստացում A, B և/կամ C կարգերի կամ A1, B1 և/կամ C1 ենթակարգերի վարորդական վկայական ստանալու համար անձը իր հաշվառման վայրն սպասարկող հաշվառման-քննական ստորաբաժանում է ներկայացնում` 

 


1. դիմում, 
2. անձնագիր կամ անձը հաuտատող այլ փաuտաթուղթ (վերջինիu դեպքում` հաշվառման (փաuտացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միաuին), 
3. տեսական քննություն ընդունելու համար oրենքով uահմանված պետական տուրքի (3.000 դրամ) վճարման անդորրագիր, 
4. գործնական քննություն ընդունելու համար oրենքով uահմանված պետական տուրքի (3.000 դրամ) վճարման անդորրագիր` յուրաքանչյուր կարգի և ենթակարգի համար առանձին, 
5. գործնական քննություն ընդունելու համար oրենքով uահմանված ծառայության վճարի (10.000 դրամ) վճարման անդորրագիր: Տեսական և գործնական քննությունները դրական հանձնելուց հետո ներկայացնում է նաև վարորդական իրավունքի վկայական տալու համար oրենքով uահմանված պետական տուրքի (12.000 դրամ) վճարման անդորրագիր և նկարահանվում ու ստանում վարորդական վկայական: D, BE, CE կամ DE կարգերի կամ C1E կամ D1E ենթակարգերի վարորդական վկայական ստանալու համար, անձը, բացի վերը նշվածից ներկայացնում է նաև Վարորդական վկայական uտանալու համար Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով ուuուցում իրականացնող կազմակերպության կողմից տրված վարորդական դաuընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաuտաթուղթ (քարտ):


 


Վարորդական վկայականի փոխանակում Վարորդական վկայականը փոխանակելու համար անձը իր հաշվառման վայրն սպասարկող հաշվառման-քննական ստորաբաժանում է ներկայացնում 

 


1. դիմում, 
2. անձնագիր կամ անձը հաuտատող այլ փաuտաթուղթ (վերջինիu դեպքում` հաշվառման (փաuտացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միաuին), 
3. վարորդական վկայականը, վարորդական իրավունքի վկայական տալու համար oրենքով uահմանված պետական տուրքի (12.000 դրամ) վճարման անդորրագիր:


 

 


Կորցրած վարորդական վկայականի փոխարեն նորի ստացում Կորցրած վարորդական վկայականի փոխարեն նորը ստանալու համար անձը իր հաշվառման վայրն սպասարկող հաշվառման-քննական ստորաբաժանում է ներկայացնում` 

 

 

 


1. դիմում, 
2. անձնագիր կամ անձը հաuտատող այլ փաuտաթուղթ (վերջինիu դեպքում` հաշվառման (փաuտացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միաuին), 
3. վարորդական վկայական uտանալու համար հիմք հանդիuացած փաuտաթուղթ (այլ երկրներում uտացած վարորդական վկայականների կորuտյան դեպքում կրկնoրինակ տալու համար), 
4. վարորդական իրավունքի վկայական տալու համար oրենքով uահմանված պետական տուրքի (12.000 դրամ) վճարման անդորրագիր:


 

 

Ստորև գտեք Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումն առ վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթական փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին։

18 սեպտեմբերի 2008 թվականի N1158-Ն

 

 

 Կ Ա Ր Գ
 
ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ

 


 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Սույն կարգով սահմանվում են վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու, ինչպես նաև տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ազգային վարորդական վկայականի (այսուհետև` վարորդական վկայական) տալու և դրա հիման վրա միջազգային վարորդական վկայական տալու գործընթացները:
2. Սույն կարգի իմաստով քննական մարմիններ են համարվում ճանապարհային ոստիկանության` որակավորման քննություններ ընդունող և վարորդական վկայական տվող ստորաբաժանումները:
3. Վարորդական վկայական տրվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարիքը լրացած անձանց` «A», «B», «C», «D», «E» կարգերի մեխանիկական տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև տրամվայ, տրոլեյբուս և մոտոսայլակ վարելու համար:
4. Վարորդական վկայականը տրվում է քննական մարմնի կողմից`
1) «A», «B», «C», «D» կարգերի մեխանիկական տրանսպորտային միջոցներ և մոտոսայլակ վարելու համար` տեսական և գործնական քննությունների արդյունքների հիման վրա.
2) «E» կարգի մեխանիկական տրանսպորտային միջոցներ վարելու համար` գործնական քննության հիման վրա.
3) տրամվայ և տրոլեյբուս վարելու համար` տեսական քննության և տրամվայ ու տրոլեյբուս շահագործող կազմակերպությունների կողմից տրված գործնական քննությունը դրական հանձնելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա: Տեղեկանքի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը:
5. Ազգային վարորդական վկայականը տրվում է տասը, իսկ միջազգային վարորդական վկայականը` մինչև երեք տարի ժամանակով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության կամ բժշկական հավատարմագրման տեղեկանքի ժամկետից:
 
II. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
 
6. Որակավորման քննություններն ընդունվում են Երևան քաղաքի և մարզային քննական մարմիններում` ըստ անձի մշտական կամ ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության վայրի:
7. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի զինծառայողները կարող են որակավորման քննությունները հանձնել զորամասի տեղակայման վայրն սպասարկող քննական մարմնում:
8. Որակավորման քննություններն ընդունվում են երկու փուլով`
1) տեսական քննություն` տեսական գիտելիքների ստուգում.
2) գործնական քննություն` գործնական վարման հմտության ստուգում:
9. Տեսական քննությունն անցկացվում է դրա համար առանձնացված հատուկ քննասենյակում` համապատասխան ծրագրով ապահովված համակարգչային տեխնիկայի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով քննական մարմնի համար սահմանած օրերին ու ժամերին:
10. Տեսական քննությանը մասնակցելու համար անձը քննական մարմին պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158 - Ն որոշման N 2 հավելվածով սահմանված ցանկի (այսուհետև` ցանկ) 1-3-րդ և 6-րդ կամ 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: Ցանկի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթի բնօրինակը համեմատելուց հետո վերադարձվում է այն ներկայացրած անձին:
11. Տեսական քննությունը դրական չհանձնած անձը կարող է ցանկացած ժամանակ սույն կարգի 10-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելով` կրկին մասնակցել տեսական քննությանը:
12. Գործնական քննությունն անցկացվում է շաբաթական առնվազն մեկ անգամ` քննական մարմնի կողմից նախապես որոշված օրերին, որի մասին տեսական քննության ավարտից անմիջապես հետո հայտնում են տեսական քննությունը դրական հանձնած անձանց:
13. Գործնական քննությանը մասնակցելու համար անձը քննական մարմին պետք է ներկայացնի ցանկի 2-րդ (բացի փաստաթղթերի պատճեններից), 3-4-րդ, 8-րդ, 9-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: Ցանկի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթի բնօրինակը համեմատելուց հետո վերադարձվում է այն ներկայացրած անձին:
14. Որակավորման քննություններն ընդունում են ճանապարհային ոստիկանության պետի կողմից ստեղծված` առնվազն երեք անդամից բաղկացած քննական հանձնաժողովները:
15. Քննական հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել ճանապարհային ոստիկանության այն ծառայողը, որն ունի այն կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական, որոնց համար անցկացվելու է քննությունը (բացառությամբ տրամվայ և տրոլեյբուս վարելու վարորդական իրավունքի վկայականի համար անցկացվող տեսական քննության):
16. Քննական հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության մեկական ներկայացուցիչներ (համաձայնությամբ):
17. Հասարակական կազմակերպության ներկայացուցիչ հանդիսացող հանձնաժողովի անդամի չմասնակցելը հանձնաժողովի աշխատանքներին կամ հասարակական կազմակերպության կողմից թեկնածու չառաջադրելը որակավորման քննությունների անցկացմանն արգելք չեն կարող հանդիսանալ:
 
III. ՏԵՍԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
 
18. Տեսական քննություններն անցկացվում են համակարգչային թեստերի միջոցով:
19. Յուրաքանչյուր թեստ բաղկացած է պատասխանի 2-5 տարբերակ պարունակող 10 հարցերից, ընդ որում, պատասխանների տարբերակներից ճիշտ է միայն մեկը:
20. Նախքան քննական սենյակ մտնելը` քննական մարմնի ծառայողն ստուգում է սույն կարգի 10-րդ կետով նախատեսված փաստաթղթերի առկայությունը, իսկ քննությունն սկսելուց առաջ` բացատրում քննության անցկացման կարգը:
21. Յուրաքանչյուր թեստի հարցերն ընտրվում են ճանապարհային ոստիկանության կողմից կազմված հարցաշարի տարբեր բաժիններից` համակարգչի պատահական ընտրության միջոցով: Հարցաշարը (փոփոխությունների դեպքում` նաև փոփոխությունները) կազմելուց հետո այն հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության լրատվության միջոցներով (այդ թվում` էլեկտրոնային):
22. Հարցաշարը բաղկացած է հետևյալ բաժիններից`
1) հարցեր «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից.
2) հարցեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշումից:
23. Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է 15 րոպե ժամանակ, որը լրանալուց հետո թեստի լրացումը դադարեցվում է:
24. Քննության արդյունքները տպագրվում են համակարգչի միջոցով՝ ճիշտ ու սխալ պատասխանների մասին նշումներով և տրվում քննությունը հանձնողին:
25. Քննությունը համարվում է դրական հանձնած, եթե քննություն հանձնողը հարցերի առնվազն 90 տոկոսին տվել է ճիշտ պատասխաններ:
26. Քննության արդյունքների վերաբերյալ կատարվում են գրառումներ քննությունների արդյունքների հաշվառման մատյանում ու հաստատվում հանձնաժողովի նախագահի և անդամների ստորագրությամբ:
27. Քննության ընթացքը ցուցադրվում է սպասասրահում տեղադրված էկրանին:
28. Տեսական քննության ավարտից հետո, եթե արդյունքը եղել է դրական, ապա անձին տրվում է տեսական քննության արդյունքների վերաբերյալ փաստաթուղթ: Եթե քննության արդյունքը եղել է բացասական, ապա անձին վերադարձվում են համապատասխանաբար ցանկի 6-րդ կամ 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը:
 
IV. ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
 
29. Գործնական քննության ժամանակ ստուգվում է վարորդի թեկնածուի գործնական վարման հմտությունն այն կարգերի տրանսպորտային միջոցներով, որոնք վարելու համար տրվելու է վարորդական վկայական:
30. Գործնական քննության անցկացման համար նախատեսված տրանսպորտային միջոցը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ուսումնական տրանսպորտային միջոցի համար սահմանված պահանջներին:
31. Ըստ տրանսպորտային միջոցների կարգերի՝ գործնական քննություններն ընդունվում են հետևյալ տրանսպորտային միջոցներով`
1) «A» կարգ` երկանիվ մոտոցիկլետով.
2) «B» կարգ` թեթև մարդատար ավտոմոբիլով կամ մինչև 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով.
3) «C» կարգ` 3500 կգ-ից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով.
4) «D» կարգ` ավտոբուսով.
5) «E» կարգ` սույն կետի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ ենթակետերում նշված տրանսպորտային միջոցների քարշակով շարժակազմով, ընդ որում, 4-րդ ենթակետում նշված դեպքում` համակցված ավտոբուսով.
6) մոտոսայլակ` մոտոսայլակով:
32. Միաժամանակ «B» և «C» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքում «B» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու գործնական քննությունն ընդունվում է թեթև մարդատար ավտոմոբիլով:
33. Տրամվայ և տրոլեյբուս վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննություններն անցկացվում են համապատասխանաբար տրամվայ և տրոլեյբուս շահագործող կազմակերպությունների կողմից, որի մասին տեղեկանքը ներկայացվում է քննական մարմին:
34. Ավտոմոբիլով քննությունն անցկացվում է 2 փուլով`
1) առաջին փուլ` գործնական վարում ավտոդրոմում կամ ավտոհրապարակում.
2) երկրորդ փուլ` գործնական վարում ճանապարհային երթևեկության իրական պայմաններում:
35. Քննության առաջին փուլը տևում է մինչև 10 րոպե, երկրորդ փուլը՝ մինչև 15 րոպե: Քննությունը կարող է դադարեցվել մինչև նշված ժամանակը լրանալը, եթե քննություն հանձնողն առաջին կամ երկրորդ փուլերում միասին հավաքել է ավտոմոբիլի վարման քննական թերթիկի` համաձայն N 1 ձևի, գնահատման սանդղակով սահմանված 100 և ավելի տուգանային միավոր:
36. Քննությունը դադարեցվում է նաև այն դեպքում, երբ քննություն հանձնողը`
1) առաջին փուլում հրաժարվում է կատարել տարրերից որևէ մեկը.
2) երկրորդ փուլում ստեղծում է վթարային իրադրություն, կամ ճանապարհային երթևեկության այլ մասնակցի կողմից ստեղծված վթարային իրադրությունում չի կարողանում ճիշտ կողմնորոշվել և պահանջվում է քննություն ընդունողի միջամտությունը:
37. Ավտոհրապարակում (ավտոդրոմում) քննություն ընդունելիս` քննություն ընդունողը պետք է գտնվի տրանսպորտային միջոցից դուրս, իսկ ճանապարհային երթևեկության իրական պայմաններում քննություն ընդունելիս` տրանսպորտային միջոցի ներսում:
38. Գործնական քննության առաջին փուլի անցկացման համար օգտագործվող ավտոհրապարակը (ավտոդրոմը) պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ուսումնական ավտոհրապարակի (ավտոդրոմի) համար սահմանված պահանջներին:
39. Գործնական քննության երկրորդ փուլն անցկացվում է գործնական վարման ուսուցում իրականացնելու համար տեղական ինքնակառավարման մարմինների (Երևանում` Երևանի քաղաքապետի) կողմից սահմանված ճանապարհներին:
40. Քննության երկրորդ փուլում երթուղու երկարությունը պետք է կազմի 1,5-4 կմ և պետք է պարունակի ավտոմոբիլի վարման քննական թերթիկում նշված այնպիսի քանակությամբ տարրեր, որ հնարավորություն տա քննություն ընդունողին գնահատել քննություն հանձնողի վարման հմտությունը:
41. Վարորդի թեկնածուի գործնական վարման հմտությունն ստուգվում է ավտոմոբիլի վարման քննական թերթիկում նշված հնարքների կատարման արդյունքներով:
42. Գնահատումը կատարվում է` ելնելով ստացած տուգանային միավորների գումարից: Թույլ տրված յուրաքանչյուր սխալի համար նախատեսված է որոշակի տուգանային միավոր, որը նշված է ավտոմոբիլի վարման քննական թերթիկում:
43. Քննությունը համարվում է դրական հանձնած, եթե վարորդի թեկնածուի կողմից քննության ընթացքում ստացած տուգանային միավորների գումարը չի կազմում 100 միավոր:
44. Քննության առաջին փուլն ավարտվելուց հետո քննություն ընդունողը վարորդի թեկնածուին տեղեկացնում է հավաքած տուգանային միավորների մասին:
45. Քննության երկրորդ փուլն ավարտվելուց հետո քննություն ընդունողը վարորդի թեկնածուին տեղեկացնում է հավաքած տուգանային միավորների ընդհանուր գումարի և քննությունը դրական կամ բացասական հանձնելու մասին:
46. Քննության վերջնական արդյունքները հաստատվում են ավտոմոբիլի վարման քննական թերթիկում քննություն ընդունողի ստորագրությամբ:
47. Մոտոցիկլետով քննությունն ընդունվում է ավտոդրոմում կամ ավտոհրապարակում:
48. Մոտոսայլակի վարման քննությունն ընդունվում է սույն կարգի 34-39-րդ կետերով սահմանված կարգով, իսկ գնահատումը կատարվում է ավտոմոբիլի վարման գնահատման չափանիշերով` սույն կարգի 41-46-րդ կետերով սահմանված կարգով:
49. Քննական մարմնում լրացուցիչ ոտնյակներով կահավորված մոտոսայլակի բացակայության դեպքում գործնական քննությունը` քննություն հանձնողի համաձայնությամբ, ընդունվում է նրա մոտոսայլակով:
50. Մոտոցիկլետի վարորդի թեկնածուն պետք է կարողանա`
1) կատարել ուղղագծային երթևեկություն.
2) անցնել ցածր փոխանցումից բարձրի, և հակառակը.
3) կատարել շրջադարձեր և հետադարձեր` առանց ոտքերը ոտնակից վերցնելու.
4) վարել մոտոցիկլետը մեկ ձեռքով:
51. Մոտոցիկլետով քննությունը համարվում է դրական հանձնած, եթե վարորդի թեկնածուն կարողանում է կատարել սույն կարգի 50-րդ կետով նախատեսված բոլոր գործողությունները:
 
V. ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
 
52. Որակավորման քննությունների ընդհանուր արդյունքների հիման վրա քննական մարմնի ղեկավարի կողմից ընդունվում է անձին վարորդական վկայական տալու կամ վարորդական վկայական տալը մերժելու մասին որոշումներից որևէ մեկը` համաձայն NN 2 և 3 ձևերի: Տեսական քննությունը բացասական հանձնելու դեպքում վարորդական վկայական տալու մերժման մասին որոշումն ընդունվում է անմիջապես քննության ավարտից հետո, իսկ գործնական քննությունը բացասական հանձնելու դեպքում՝ ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը:
53. Քննական մարմնի ղեկավարի կողմից կայացված վարորդական վկայական տալու մերժման մասին որոշումը ենթակա է բողոքարկման` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
54. Որակավորման քննությունները դրական հանձնած անձը ցանկացած ժամանակ, բայց ոչ ուշ, քան վարորդական վկայական տալու համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պահպանման համար սույն կարգի 72-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը, ներկայացնում է ցանկի 5-րդ կետով նախատեսված փաստաթուղթը և անհրաժեշտ տվյալներն անմիջապես գրանցվում են վարորդական վկայականներ տալու մատյանում ու մուտքագրվում համակարգիչ: Դրանից հետո անձն անմիջապես լուսանկարվում է համակարգչային տեխնիկայի միջոցով, և նրան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հատկացվում է հերթական համարի վարորդական վկայական:
55. Վարորդական վկայականի հետ միասին անձին տրվում է վարորդական վկայական տալու մասին որոշում և վերադարձվում ցանկի 8-րդ կետով նախատեսված փաստաթուղթը:
 
VI. ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ԿՈՐԱԾ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ՏԱԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
 
56. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված վարորդական վկայականը կորցնելու, ինչպես նաև փոխանակման դեպքում դրա տնօրինողին սույն կարգով սահմանված կարգով նույն կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի նոր վկայական է տրվում` առանց որակավորման քննություններ հանձնելու:
57. Վարորդական վկայականի փոխանակման համար անձը քննական մարմին պետք է ներկայացնի ցանկի 1-2-րդ, 5-րդ, 8-րդ և 10-րդ, իսկ քննական մարմնի կողմից ոչնչացված վարորդական վկայականի վերականգնման համար` ցանկի 1-2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: Ցանկի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթի բնօրինակը համեմատելուց հետո վերադարձվում է այն ներկայացրած անձին:
58. Փոխանակման դեպքում հին վարորդական վկայականը` դակելու (կտրելու) միջոցով անվավեր ճանաչելուց հետո տնօրինողի ցանկությամբ վերադարձվում է իրեն:
59. Վարորդական վկայականի փոխանակման դեպքում տվյալները գրանցվում են վարորդական վկայականներ տալու մատյանում ու մուտքագրվում համակարգիչ, որից հետո անձն անմիջապես լուսանկարվում է համակարգչային տեխնիկայի միջոցով, և նրան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հատկացվում է հերթական համարի վարորդական վկայական:
60. Կորած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալու համար անձը քննական մարմին է ներկայացնում ցանկի 1-2-րդ, 8-րդ և 12-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: Ցանկի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթի բնօրինակը համեմատելուց հետո վերադարձվում է այն ներկայացրած անձին:
61. Կորած վարորդական վկայականի կրկնօրինակը տալու դեպքում տվյալները գրանցվում են վարորդական վկայականներ տալու մատյանում և անձին իր իսկ ցանկությամբ տրվում է ժամանակավոր վարորդական վկայական` մինչև 15 օր ժամանակով:
62. Փաստաթղթերը քննական մարմին հանձնելու օրվանից 15 օր անց, եթե քննական մարմնի կողմից կատարված հարցումներով պարզվում է, որ անձը զրկված չէ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, կամ նրա վարորդական վկայականը վարչական իրավախախտման փաստի կապակցությամբ չի գտնվում վարույթ իրականացնող մարմնում, կորած վարորդական վկայականի կրկնօրինակը տալու տրման համար տվյալները մուտքագրվում են համակարգիչ, որից հետո անձն անմիջապես լուսանկարվում է համակարգչային տեխնիկայի միջոցով, և նրան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հատկացվում է հերթական համարի վարորդական վկայական:
63. Վարորդական վկայական ստանալիս ժամանակավոր վարորդական վկայականը ենթակա է վերադարձման: Եթե ժամանակավոր վարորդական վկայականը չի վերադարձվում, ապա վարորդական վկայականը տրվում է սույն կարգի 62-րդ կետով սահմանված կարգով:
64. Վարորդական վկայականի փոխանակման կամ կորցրած վարորդական վկայականի կրկնօրինակը տալու դեպքում նոր վարորդական վկայականի հետ միասին անձին տրվում է վարորդական վկայական տալու մասին որոշում, և վերադարձվում ցանկի 8-րդ կետով նախատեսված փաստաթուղթը:
65. Այլ պետություններում ստացած, 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականը փոխանակվում կամ կորցրած վարորդական վկայականի կրկնօրինակ տրվում է սույն կարգով սահմանված կարգով որակավորման քննությունները հանձնելուց հետո: Այդ դեպքում տեսական քննությանը մասնակցելու համար ցանկի 6-րդ կետով նախատեսված փաստաթղթի փոխարեն ներկայացվում է ցանկի 11-րդ կետով նախատեսված փաստաթուղթը:
66. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից չտրված, ինչպես նաև այլ պետություններում ստացած, 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող վարորդական վկայականները չեն փոխանակվում, և կորցրած վարորդական վկայականի կրկնօրինակ չի տրվում:
67. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից օրենքով սահմանված կարգով զրկված անձանց վարորդական վկայականները վերադարձվում են զրկման ժամկետը լրանալուց կամ օրենքով սահմանված կարգով կրճատվելուց հետո` սույն կարգով սահմանված կարգով որակավորման քննությունները հանձնելուց հետո:

 

 

 

 

Դիտումներ: 20853 | Վարկանիշ : 3.2/9



Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
avatar
0 Spam
1 Martiros Kirakosyan • 15:02, 14.07.2020 [Նյութ]
Varordakan vkayakan poxarinelu hamar.093823866. Aragacotni marz g.caxkahovit
avatar

uCoz096572222
Մալաթիա-Սեբաստիա համայնք - Սվաճյան 30/9