MENU
Գլխավոր էջ » blog »  Սովորում ենք մեխանիկական փոխանցման տուփով ավտոմեքենա վարել
Սովորում ենք մեխանիկական փոխանցման տուփով ավտոմեքենա վարել

 

Վերջին տարիներին շատ վարորդներ ու հատկապես կին վարորդներ, ովքեր կարողանում են մեխանիկական փոխանցման տուփով ավտոմեքենա վարել, հպարտանում են իրենց այդ ունակությամբ։ Ու չնայած՝ ինչ-որ տեղ հասկանալի է նրանց հպարտության առիթը,  իրականում մեխանիկական փոխանցման տուփով ավտոմեքենա վարելը հատուկ ձիրքեր չի պահանջում։ Այսպիսով, եթե երբեւէ բարի (կամ թեկուզ ոչ այնքան) նախանձով եք լցվել բոլոր այդ վարորդների նկատմամբ, ապա ստորեւ մենք կփորձենք արմատախիլ անել ձեր նախանձը՝ հնարավորինս պարզ ու պատկերավոր կերպով ներկայացնելով մեխանիկական փոխանցման տուփով ավտոմեքենա վարելու բոլոր քայլերը։

 

Դե ինչ, ամրացրեք ձեր ամրագոտիները, քանի որ մենք սկսում ենք։

 

 

 

Քայլ 1

Համոզվեք, որ ձեր ավտոմեքենան կայանված է հարթ վայրում։ Ավտոմեքենան նստելուն պես ամրացրեք ձեր ամրագոտին։ Սովորելու ընթացքում խորհուրդ է տրվում իջեցնել ավտոմեքենայի պատուհանները, քանի որ այսկերպ դուք առավել հեշտությամբ կլսեք ձեր ավտոմեքենայի շարժիչի ձայնը, որն էլ նախնական շրջանում պետք է հուշի, թե երբ փոխանցումների փոփոխություն կատարել: 

 

  • Ներքեւ նայելուն պես կտեսնեք երեք ոտնակ։ Ձախ կողմում գտնվում է կցորդիչի ոտնակը, մեջտեղում՝ արգելակի ոտնակը, իսկ աջ կողմում՝ գազինը։ Ի դեպ, անկախ ղեկի աջ, կամ ձախ կողմում լինելուց, ավտոմեքենաներում ոտնակների դասավորվածությունն անփոփոխ է։ 

 

 

 

 

Քայլ 2

 

Հիշեք ՝ կցորդիչը թույլ է տալիս կարճատև ժամանակով անջատել աշխատող շարժիչը փոխհաղորդակի մնացած ագրեգատներից և սահուն միացնել դրանք ավտոմեքենայի շարժումը սկսելու ու փոխանցումների փոփոխություն կատարելու ընթացքում: Այսպիսով, ամեն անգամ փոխանցումների փոփոխություն կատարելիս կցորդիչի ոտնակը պետք է սեղմված լինի։

 

 

 

 

Քայլ 3

 

Ձեր նստատեղը կարգավորեք այնպես, որ կարողանաք առանց հավելյալ ջանքեր գործադրելու հասնել կցորդիչի ոտնակին։ Ճիշտ կարգավորման դեպքում ձեր ոտքը ծնկի հատվածում պետք է փոքր-ինչ ծալված լինի։

 

 

Քայլ 4

Սեղմեք կցորդիչի ոտնակը եւ սեղմած պահեք այն։ Այս ընթացքում փորձեք հասկանալ, թե ինչով է տարբերվում կցորդիչի ոտնակն իր «հարեւաններից»՝ արգելակի ու գազի ոտնակներից։ Սովորեք նաեւ ոչ թե կտրուկ, այլ հնարավորինս սահուն կերպով բաց թողնել կցորդիչի ոտնակը։

 

 

 

 

Քայլ 5

 

Փոխանցման տուփի բռնակը դրեք չեզոք դիրքում։ 

 

 

Քայլ 6

Բանալիով գործի դրեք ավտոմեքենայի շարժիչը։ Այս ընթացքում սեղմած պահեք կցորդիչի ոտնակը։

 

 

 

 

Քայլ 7

 

Շարժիչի միանալուն պես կարող եք բաց թողնել կցորդիչի ոտնակը։

 

 

Քայլ 8

Կրկին մինչեւ վերջ սեղմեք կցորդիչի ոտնակն ու փոխանցման տուփի բռնակը դրեք 1-ին դիրքում։

 

 

Քայլ 9

Սահուն կերպով բաց թողեք կցորդիչի ոտնակը, լսեք ավտոմեքենայի շարժիչի ձայնի փոփոխությունը, ապա կրկին սեղմեք այն։ Գործողությունը կատարեք մի քանի անգամ, որպեսզի «ծանոթանաք» շարժիչի ձայնում տեղի ունեցող փոփոխություններին։

 

 

 

Քայլ 10

Տեղից շարժվելու համար, բաց թողնելով կցորդիչի ոտնակը, սեղմեք գազինը։ Փորձեք բալանսավորել ձեր շարժումները։ Հավանաբար կպահանջվի մի քանի անգամ կրկնել տվյալ գործողությունը՝ այն հնարավորինս սահուն ու կապակցված կերպով իրականացնելու նպատակով։

 

 

 

 

Քայլ 11

 

Վարելու ընքացքում փոխանցման տուփի բռնակը դրեք 2-րդ դիրքում այն պահին, երբ ավտոմեքենայի շարժիչի պտույտը րոպեում կհասնի 2500-ից 3000-ի։ Սակայն հիշեք նաեւ, որ այս թիվը փոփոխական է ու կախված է ձեր վարած ավտոմեքենայից. փոխանցման տուփի բռնակի դիրքը պետք է փոխել այն պահին, երբ արագանում է շարժիչի ձայնը։ Իսկ փոխանցման տուփի բռնակը 2-րդ դիրքում դնելու համար սեղմեք կցորդիչի ոտնակն ու ուղղորդեք փոխանցման տուփի բռնակը 1-ին դիրքից 2-րդ դիրք։

 

 

 

 

Քայլ 12

 

Սահուն կերպող սեղմեք գազի ոտնակն ու նույն կերպով բաց թողեք կցորդիչի ոտնակը։

 

 

 

 

Քայլ 13

 

Սովորություն դարձրեք ոտքն ամբողջությամբ հեռացնել կցորդիչի ոտնակից։ Ոտքը կցորդիչի ոտնակի վրա թողնելը հավելյալ ճնշում է առաջացնում մեխանիզմի վրա՝ դառնալով դրա՝ ժամանակից շուտ շարքից դուրս գալու պատճառ։

 

 

 

Քայլ 14

 

Արգելակելու ժամանակ բաց թողեք գազի ոտնակն ու սեղմեք արգելակինը։ Երբ ավտոմեքենան կհասնի մոտավորապես 16 կմ/ժ արագության, կզգաք, թե ինչպես է ավտոմեքենան փորձում սկսել ցնցվել։ Այդ պահին մինչեւ վերջ սեղմեք կցորդիչի ոտնակն ու փոխանցման տուփի բռնակը դրեք չեզոք դիրքում։ 

 

 

 

Քայլ 15

Փորձեք յուրացնել վերը նշված քայլերը, քանի որ դրանից հետո միայն դուք կսկսեք վայելել մեխանիկական փոխանցման տուփով ավտոմեքենա վարելու ընթացքը։

 

 

 

Դիտումներ: 942 | Տեգեր: avtodprots, mekhanicheskaya korobka peredach, вождение, ավտոդրպոց, механическая коробка передач, автошкола, մեխանիկական փոխանցման տուփ | Վարկանիշ : 4.8/5



Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

57-22-22  099 57-22-22
Խանջյան 50, Թեքեյան Կենտրոն