MENU
Գլխավոր էջ » blog »  Ինքնուրո՞ւյն, թե՞ ավտոդպրոցում. ինչպե՞ս պատրաստվել քննություններին
Ինքնուրո՞ւյն, թե՞ ավտոդպրոցում. ինչպե՞ս պատրաստվել քննություններին

Եթե ցանկանում եք վարորդական իրավունք ստանալ ու դեռ չեք սկսել այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները, ապա վստահ ենք՝ տվյալ պահին ձեզ տանջում է հիմնականում երկու քննություններին վերաբերող մեկ հարց՝ ինչպե՞ս. ինչպե՞ս պատրաստվել տեսական ու գործնական քննություններին։ Շտապենք ձեզ որոշ չափով ուրախացնել՝ տեղեկացնելով, որ այս դեպքում դուք ունեք ընդամենը երկու տարբերակ. քննություններին պատրաստվել կամ ինքնուրույն, կամ էլ ընդունվել ավտոդպրոց։ Կարծում ենք՝ կողմնորոշվելն առավել հեշտ կլինի, ու դուք կկարողանաք ձեզ համար ամենահարմար տարբերակն ընտրել վերը նշված տարբերակների առավելություններին ու թերություններին ծանոթանալուց հետո միայն։ Իսկ այս հարցում ձեզ կօգի, դե իհարկե, X-Drive-ը։

Այսպիսով, եթե պատրաստ եք, եկեք սկսենք։

 

Տարբերակ 1.

«Որոշել եմ տեսական ու գործնական քննություններին ինքնուրույն պատրաստվել։ Դե համացանցում անթիվ-անհամար նյութեր կան՝ էլ թեստեր, էլ վիդեոդասեր, դրանցից կօգտվեմ։ Մեքենա էլ վաղուց եմ վարում, մի երկու ժամ ուղղակի մեկը կողքս նստի, մի քիչ քաղաքում պտտվենք, հաստատ երկու քննությունն էլ կհանձնեմ։»

Եթե մենք հենց նոր կարդացինք ձեր մտքերը, ապա ստորեւ ներկայացնում ենք ձեր նախընտրած տարբերակի ինչպես առավելությունները, այնպես էլ՝ թերությունները.

 

«Ինքնուրույն»-ի առավելությունները

1. Եթե որոշել եք տեսական քննությանը ինքնուրույն պատրաստվել, ապա դա կարող եք անել երբ եւ որտեղ ցանկանում եք՝ աշխատավայրում, հասարակական տրանսպորտում, տանը, առավոտյան 10:00-ին, լուսադեմ 2:40-ին...

2. Տեսական քննությանն ինքնուրույն պատրաստվելու դեպքում մեկ օրվա ընթացքում դուք կարող եք կարդալ, սովորել, անգիր անել այնքան հարց ու պատասխան, որքան ցանկանում եք (թեկուզ անգամ ամբողջ հարցաշարը)։:

 

«Ինքնուրույն»-ի թերությունները

1. Տեսական քնությանն ինքնուրույն պատրաստվելիս ձեզ հավանաբար կհուզեն մի շարք «ինչո՞ւ»-ներ, որոնք, ամենայն հավանականությամբ, կմնան անպատասխան։

2. Վերը նշված «ինչո՞ւ»-ների պատճառով ստիպված կլինեք մի շարք հարցեր անգիր անել, իսկ անգիր արած գիտելիքը ժամանակի ընթացքում պարզապես «հօդս կցնդի»։:

3. Հուսուվ ենք՝ գործնական քննությանն ինքնուրույն պատրաստվելու մասին չեք էլ մտածել անգամ, այս իսկ պատճառով եկեք պարզապես ջնջենք այս կետը։

3. Կա մեծ հավանականություն, որ գործնական քննությանը պատրաստվելիս դուք կօգտվեք ավտոմեքենա վարել սովորեցնող այնպիսի հրահանգչի ծառայություններից, ում տրանսպորտային միջոցը չի ունենա համապատասխան ճանաչման նշան եւ կահավորված չի լինի սովորեցնողի համար նախատեսված հետին տեսանելիության հայելիով եւ կցորդման ու արգելակման լրացուցիչ ոտնակներով։ Սա ոչ միայն չափազանց վտագավոր է ինչպես ձեր, այնպես էլ ձեր հրահանգչի համար, այլեւ ՀՀ Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենքի խախտում է:

4. Որոշել եք օգնության կանչել ձեր ազգականի՞ն։ Շատ բարի... Սակայն հիշեք, որ ձեր հայրիկի, եղբոր, կամ մորեղբոր տղայի ավտոմեքենան, ամենայն հավանականությամբ, եւս չունի համապատասխան ճանաչման նշան եւ կահավորված չէ սովորեցնողի համար նախատեսված հետին տեսանելիության հայելիով եւ կցորդման ու արգելակման լրացուցիչ ոտնակներով (իհարկե, եթե ձեր ազգականը ավտոմեքենա վարել սովորեցնող հրահանգիչ չէ, ով չի խախտում ՀՀ ՃԵԱԱ մասին օրենքը)։

5. 4-րդ կետին ավելացրեք նաեւ ձեր ազգականի ահն ու սարսափը, կապված այն բանի հետ, որ դուք կարող եք վնասել նրա երկաթե նժույգը, պատկերացրեք նրա հոգեվիճակը... Կարծում ենք՝ ավտոմեքենայում տիրող մթնոլորտն արդեն պարզից էլ պարզ է։

 

 

Տարբերակ 2

«Սիրում եմ, երբ ամեն ինչ կազմակերպված է… Կդիմեմ ավտոդպրոց, նորմալ ամեն ինչ կսովորեցնեն, հանգիստ կգնամ քննություններս կհանձնեմ։»

Եթե հիմա էլ կարդացինք ձեր մտքերը, ապա ահա այս տարբերակի առավելություններն ու թերությունները։

 

Ավտոդպրոցի առավելությունները

1. «Ավտոդպրոց» տարբերակին նախապատվություն տալու դեպքում դուք յուրաքանչյուր դասի ընթացքում կյուրացնեք մեկ, առավելագույնը երկու թեմա, ինչի շնորհիվ էլ բացթողում չեք ունենա եւ ոչ մի թեմայի վերաբերյալ։

2. Հարց ունենալու դեպքում, ի տարեբություն տարբերակ 1-ի, հնարավորություն կունենաք դասավանդող ուսուցչից ստանալ ձեր բոլոր հարցերի պատասխանները։

3. Ավտոդպրոց հաճախող ձեր դասընկերները եւս մի շարք հարցեր կունենան։ Նրանց հարցերն ու դրանց պատասխանները լսելով՝ դուք անկասկած նորանոր բացահայտումներ կանեք ձեզ համար։

4. Ավտոդպրոցում դուք հնարավորություն կունենաք վարել սովորել նաեւ ավտոմարզասարքով՝ սիմուլյատորով, ինչը, ըստ մասնագետների, չափազանց կարեւոր է սկսնակ վարորդների համար։

5. Ավտոմդպրոցի ավտոմեքենաները, որոնցից մեկով էլ դուք կպատրաստվեք գործնական քննության, ունեն համապատասխան ճանաչման նշաններ եւ կահավորված են սովորեցնողի համար նախատեսված հետին տեսանելիության հայելիներով եւ կցորդման ու արգելակման լրացուցիչ ոտնակներով։ Սրա շնորհիվ ապահովված կլինի ինչպես ձեր, այնպես էլ ձեր հրահանգչի անվտանգությունը։

6. Ավտոդպրոցի անձնակազմը պատրաստակամություն կհայտնի իր խորհուրդներով ձեզ օգնել ձեր առաջին ավտոմեքենան ընտրելու հարցում։

7. Ձեր հրահանգիչը պատրաստակամություն կհայտնի ձեր առաջին ավտոմեքենան ձեռք բերելուն պես օգնել ձեզ հարմարվել ձեր ավտոմեքենային։

 

Ավտոդպրոցի թերությունները

1. «Ավտոդպրոց» տարբերակն ընտրելու միակ թերությունը (եթե դա կարելի է թերություն համարել) թերեւս այն է, որ, հասկանալի պատճառներով, դուք պետք է չուշանաք դասերից ու բաց չթողնեք դրանք։

 

Ահա այսքանը։

 

Կարծում ենք՝ կարողացանք ինչ-որ չափով օգնել ձեզ կողմնորոշվել ու հուսով ենք՝ դուք արդեն հասցրել եք հասկանալ, թե որ տարբերակն է առավել հարմար հենց ձեզ համար։

 

Հ.Գ. Եթե դուք արդեն ստացել եք ձեր վարորդական իրավունքը, ապա առաջարկում ենք մեկնաբանություններում կիսվել ձեր իսկ սեփական փորձով՝ նշելով, թե ինչպես եք պատրաստվել տեսական ու գործնական քննություններին եւ, թե որոնք էին ձեր նախընտրած տարբերակի հիմնական առավելություններն ու թերությունները։

 

Դիտումներ: 573 | Տեգեր: avtodprots, tesakan qnnutyun, ավտոդպրոց, автошкола, տեսական քննություն, վարորդական իրավունք | Վարկանիշ : 5.0/4



Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

57-22-22  099 57-22-22
Խանջյան 50, Թեքեյան Կենտրոն