MENU
Գլխավոր էջ » blog »  Ինչպե՞ս հաշվարկել ավտոմեքենայի արգելակման ճանապարհի երկարությունը
Ինչպե՞ս հաշվարկել ավտոմեքենայի արգելակման ճանապարհի երկարությունը

Այն, որ ավտոմեքենայի արգելակման ճանապարհի երկարությունն ամեն անգամ կարող է տարբեր լինել, գուցե զարմացնում է ձեզ (ու եթե դա իրոք այդպես է, ապա դուք, ամենայն հավանականությամբ, սկսնակ վարորդ եք)։ Սակայն միայն զարմանալը բավարար չէ. պետք է հնարավորինս լավ տիրապետել ավտոմեքենայի արգելակման ճանապարհի վերաբերյալ ինֆորմացիային, քանի որ այն կարող է չափազանց անհրաժեշտ լինել ավտոմեքենայի ղեկին գտնվելու յուրաքանչյուր պահի։ 

 

Տեսական մոտեցում 

Ցանկացած ավտոմեքենայի արգելակման ճանապարհ է կոչվում այն հեռավորությունը, որը տրանսպորտային միջոցն անցնում է արգելակման պահից մինչեւ կանգ առնելը։

Արգելակման ճանապարհի երկարության վրա կարող են ազդել. 

  • ավտոմեքենայի արագութունը, 
  • ճանապարհածածկույթի որակը, 
  • ավտոմեքենայի արգելակման համակարգի մաշվածությունը, 
  • անվադողերի տեսակն ու մաշվածությունը, 
  • վարորդի արձագանքման արագությունը (Պրոֆեսիոնալ վարորդների արձագանքման արագությունը 0,3 վայրկյան է, իսկ սկսնակ վարորդներինը՝ 1,7)։

Քանի որ ավտոմեքենա վարելու ընթացքում վարորդը պարզապես ի վիճակի չէ մտքում հաշվարկել իր ավտոմեքենայի արգելակման ճանապարհի երկարությունը, գոյություն ունեն միջին հաշվարկներ։ Օրինակ, 40կմ/ժ արագության դեպքում արգելակման ճանապարհի երկարությունը 17մ է, 90կմ/ժ-ի դեպքում՝ 50-ից 60մ է, իսկ արդեն 90կմ/ժ-ի դեպքում՝ 90մ եւ ավելի։ 

Կարեւոր է հիշել. Արագությունը 2 անգամ ավելացնելու ժամանակ արգելակման ճանապարհի երկարությունը մեծանում է 4 անգամ։ 

 

Գործնական խորհուրդներ 

Որպեսզի հնարավորինս նվազեցնեք անսպասելի արգելակումների քանակը, փորձեք. 

  • գնահատել ճանապարհածածկույթի որակն ու ընտրել դրան համապատասխան ավտոմեքենայի արագություն, 
  • պահպանել առջեւից ընթացքող ավտոմեքենայի եւ ձեր ավտոմեքենայի միջեւ համապատասխան հեռավորություն, 
  • հաշվի առնել դեպի ձեզ ընթացող ավտոբուսների եւ բեռնատարների արգելակման ճանապարհի երկարությունը (վերջինս համեմատած շատ ավելի երկար է քան ձեր ավտոմեքենայինը)
  • չշեղվել ավտոմեքենա վարելիս, 
  • պարբերաբար ստուգել ավտոմեքենայի արգելակման համակարգի մաշվածությունը։

 

Հուսով ենք՝ վերը նշված թվերն ու խորհուրդները կօգնեն ձեզ հաշվարկել ձեր ավտոմեքենայի արգելակման ճանապարհի երկարությունը տարբեր պայմաններում ու հնարավորինս խուսափել վթարային իրավիճակներից։

 

 

Դիտումներ: 1034 | Տեգեր: stopping distance, тормозной путь, автошкола, ավտոդպրոց, արգելակման ճանապարհ | Վարկանիշ : 5.0/6



Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

57-22-22  099 57-22-22
Խանջյան 50, Թեքեյան Կենտրոն