MENU
Գլխավոր էջ » blog »  Ի՞նչ են նշանակում կարգավորողի ազդանշանները
Ի՞նչ են նշանակում կարգավորողի ազդանշանները

Մեզնից յուրաքանչյուրը վարորդի կամ հետիոտնի կարգավիճակում առնվազն գոնե մեկ անգամ ականատես եղել է կարգավորողի ազդանշաններին։ Մեզնից շատերն էլ, տեսնելով դրանք, առնվազն գոնե մեկ անգամ խուճապի են մատնվել։ Իսկ խուճապի հիմնական, եթե ոչ միակ մեղավորը մեկն է. ցավոք, ժամանակակից վարորդներից եւ հետիոտներից շատերը պարզապես ծանոթ չեն կարգավորողի ազդանշանների նշանակություններին: Ու հենց այս պատճառով էլ կարգավորողները հաճախ ճանապարհային երթեւեկության կանոններով հաստատված ազդանշանները կիրառելու փոխարեն ստիպված փորձում են հնարավոր բոլոր հասկանալի ձեւերով բացատրել, թե որ ուղղություններով է թույլատրվում կամ արգելվում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ու հետիոտների տեղաշարժը։ Ձեռքերի լրացուցիչ ու կտրուկ շարժումներ, սուլիչի լրացուցիչ ու բարձր ձայներ... սրանք հատկապես շփոթության մեջ են գցում սկսնակ վարորդներին։ Բայց արի ու տես, որ կարգավորողի ազդանշաններն ընդամենը մի քանիսն են ու իրականում շատ ավելի պարզ են, քան շատերս կարծում ենք, եւ դրանք մեկընդմիշտ հիշելու դեպքում ինչ-որ չափով կթեթեւացնենք ինչպես վարորդներիս ու հետիոտներիս, այնպես էլ՝ կարգավորողների գործը։

 

 

Փորձենք հիշել

 

Ձեռքը բարձրացված է դեպի վեր

Եթե կարգավորողի ձեռքը բարձրացված է դեպի վեր, սա նշանակում է, որ արգելված է ինչպես տրանսպորտային միջոցների երթեւեկությունը, այնպես էլ՝ հետիոտների տեղաշարժը։ Այլ խոսքերով՝ այս ազդանշանը համարժեք է լուսացույցի դեղին ազդանշանին, եւ այս ազդանշանի դեպքում այն վարորդները, որոնք հնարավորություն չունեն առանց կտրուկ արգելակելու կանգ առնել, կարող են շարունակել երթևեկությունը: Իսկ ինչ վերաբերում է հետիոտներին, ապա երթևեկելի մասի վրա գտնվող հետիոտները պետք է ազատեն այն, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա կանգ առնեն հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող գծի վրա:

 

Ձեռքերը պարզված են կողմ կամ իջեցված են

Եթե կարգավորողի ձեռքերը պարզված են կողմ կամ իջեցված են, ապա թիկունքի և կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը, ինչպես նաեւ հետիոտների տեղաշարժն արգելված է։

Իսկ ձախ եւ աջ կողմերից ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված է ուղիղ և դեպի աջ, տրամվայինը` ուղիղ: Հետիոտներին թույլատրվում է հատել երթևեկելի մասը կարգավորողի աջ և ձախ կողմերից։

 

Աջ ձեռքը պարզված է առաջ

Եթե կարգավորողի աջ ձեռքը պարզված է առաջ, ապա կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված է դեպի աջ։

 

Թիկունքից և աջ կողմից բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։

 

Ձախ կողմից ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված է բոլոր ուղղություններով, տրամվայինը` դեպի ձախ։

Իսկ  հետիոտներին թույլատրվում է երթևեկելի մասը հատել կարգավորողի թիկունքի կողմով:

 

 

Ահա եւ այն ամենը, ինչ պետք է հիշել ճանապարհային երթևեկությունը կարգավորելու իրավասություն ունեցող եւ օրենսդրությամբ սահմանված կարգով այդ կարգավորումն իրականացնող անձի, այսինքն՝ կարգավորողի ազդանշանների վերաբերյալ:

 

Ու հիշեք մի շատ կարեւոր կանոն եւս.

Բոլոր վարորդներն ու հետիոտներն առանց բացառության պետք է կատարեն կարգավորողի ազդանշանների եւ կարգադրությունների պահանջները, նույնիսկ այն դեպքերում, երբ դրանք հակասում են լուսացույցի ազդանշաններին ու ճանապարհային նշանների կամ գծանշումների պահանջներին:

Դիտումներ: 848 | Տեգեր: ազդանշանները, են, Ի՞նչ, նշանակում, автошкола, вождение, կարգավորողի, avtodproc | Վարկանիշ : 5.0/6



Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
avatar
0 Spam
1 Anonymously • 20:39, 21.09.2016
shat matchelie nkarnerov sarqac, shnorakalutyun avtodprocin
avatar
1 Spam
2 Anonymously • 21:08, 11.11.2016
Shat parz ev haskanali dzevov bacatrvac e amen manruq. Shnorhakalutyun informacion nyuti hamar. Duq amenalavn eq X-Drive biggrin
avatar

096572222
Մալաթիա-Սեբաստիա համայնք - Սվաճյան 30/9