Ինչպե՞ս հաշվարկել ավտոմեքենայի արգելակման ճանապարհի երկարությունը
Այն, որ ավտոմեքենայի արգելակման ճանապարհի երկարությունն ամեն անգամ կարող է տարբեր լինել, գուցե զարմացնում է ձեզ (ու եթե դա իրոք այդպես է, ապա դուք, ամենայն հավանականությամբ, սկսնակ վարորդ եք)։ Սակայն միայն զարմանալը բավարար չէ. պետք է հնարավորինս լավ տիրապետել ավտոմեքենայի արգելակման ճանապարհի վերաբերյալ ինֆորմացիային, քանի որ այն կարող է չափազանց անհրաժեշտ լինել ավտոմեքենայի ղեկին գտնվելու յուրաքանչյուր պահի։