MENU
Գլխավոր էջ » blog »  Անվտանգության գոտիներ. ինչպե՞ս գրագետ ամրացնել
Անվտանգության գոտիներ. ինչպե՞ս գրագետ ամրացնել

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ կետն անդրադառնում է կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով կահավորված տրանսպորտային միջոցների վարորդների ու ուղեւորների՝ անվտանգության գոտիներ կապելու դրույթին՝ նշելով, որ վարորդը պարտավոր է լինել ամրակապված և չփոխադրել անվտանգության գոտիներով չամրակապված ուղևորների՝ բացառությամբ օրենքով թույլատրված դեպքերի:

Անվտանգության գոտիներն ամրացնելուց էլ հե՞շտ ու պա՞րզ բան:

Սակայն, ինչպես պարզվում է, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ ու կան տարրական մի քանի նկատառումներ, որոնց պարզապես պետք է հետեւել՝ «ունքը սարքելու փոխարեն աչքը չհանելու» համար:

Այսպիսով.

  • Անվտանգության գոտին գոտկատեղով ձգեք որքան հնարավոր է կիպ: Գոտին պիտի ձիգ հագնի կոնքոսկրին, բայց ոչ որովայնին:
  • Գոտու ուսային հատվածը պիտի կարգավորվի ըստ բարձրության: Ֆիքսեք այն ուսից բարձր, ակրոմիոնից վեր (ուսի միջնամասում՝ ձեռքի ու վզի արանքում):
  • Եթե գոտին ձգված է անրակի վրա՝ անմիջապես վզի կողքին, ապա դա կարող է բերել անրակի կոտրվածքի կամ վզի կտրվածքի:
  • Եթե գոտին շատ ցածր է գտնվում՝ հենց ուսին կամ թեւատակին, ապա այս դեպքում այն անբավարար հուսալի կպահպանի մարմինն ու կարող է լուրջ կտրվածք-պատռվածքներ թողնել ձեռքի վրա՝ ՃՏՊ-ի դեպքում:
  • Բացառությամբ օրենքով թույլատրված դեպքերի՝ բոլոր ուղեւորները պիտի անվտանգության գոտիներով ամրացված լինեն, իսկ փոքր երեխաներն էլ հուսալիորեն տեղավորված լինեն մանկական հատուկ նստարաններում:

Անվտանգության գոտիների ամրացումը ձեզ կարող է փրկել ՃՏՊ-ի ժամանակ՝ ցանկացած տիպի բախման դեպքում:

Ճակատային բախման ժամանակ, ինչպես հայտնի է, գոտին չարմրացրած ուղեւորը գլխով կոտրում է հողմապակին, կամ (ինչն ավելի վատ է) հողմապակուց դուրս է թռնում ճանապարհին:  Իսկ անվտանգության գոտով չամրացված վարորդը կարող է գլուխը կոտրել՝ հարվածելով ղեկին կամ նույն հողմապակուն: Իսկ նման հարվածները՝ կախված հարվածին անմիջապես նախորդած պահի մեքենայի արագությունից, կարող է բերել նվազագույնը ուղեղի ցնցման, հաճախ էլ՝ մահվան:

Կողային բախման դեպքում անվտանգության գոտին թույլ չի տա հարվածել կողային ապակուն կամ «թռնել» սալոնի մյուս հատված:

Կարծես թե՝ ոչ մի բարդ բան չկա անվտանգության գոտիներով ամրացվելու մեջ: Դուք ծախսում եք ընդամենը 5 վայրկյան, սակայն փրկում եք Ձեր կյանքը:

Դիտումներ: 895 | Տեգեր: անվտանգության գոտի, կարգավորում, անվտանգ երթեւեկություն, ամրագոտի | Վարկանիշ : 5.0/3



Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

uCoz096572222
Մալաթիա-Սեբաստիա համայնք - Սվաճյան 30/9