MENU

Այժմ դժվար է ապրել և լիարժեք գործել առանց անձնական փոխադրամիջոցի և վարորդական որակյալ հմտությունների, իսկ ապահով և արդյունավետ ընթացքի գրավականը, թերևս, փորձն է, ինչը սկսվում է տեսության հիմնովին յուրացումով և նախնական երթերով հմուտ և գիտակ ուսուցչի ուղեկցությամբ: “X – Drive” ավտոդպրոցը ներկայումս Հայաստանի տարածքում գործող առավել արհեստավարժ ավտոդպրոցներից է՝ մասնագիտացված որակյալ և բարձրակարգ ուսուցում տրամադրելու ոլորտում:ՈՒսանելով այստեղ՝ Դուք ձեռք կբերեք երթևեկության վերաբերյալ առկա հնարավոր կարևորագույն գիտելիքները, կստանաք ամփոփ և լիարժեք պատկերացում այն ամենի մասին, ինչի շնորհիվ դասընթացի ավարտին ամենայն վստահությամբ կստանձնեք ղեկի կառավարումը:

Ուշագրավ է, որ ավտոդպրոցի հիմնադիրները այս ոլորտում ունեն տարիների փորձ. նրանք արդեն իսկ կայացած անհատներ են նմանատիպ նախաձեռնությունների ասպարեզում, գիտեն ամեն ինչ մեքենաների մասին, և բացի այս՝ հմուտ ավտոմրցարշավորդներ են և հանդիսանում են բազմաթիվ միջազգային մրցումների հաղթողներ և մրցանակակիրներ, ինչպես նաև “Off-road” սպորտաձևի համահիմնադիրներից են Հայաստանում: Նրանք դեռևս յոթ տարի առաջ հիմնադրել են “4x4 Off Road” ավտոակումբը, որը գրանցել է բազմաթիվ հաջողություններ, մասնավորապես՝ ակումբի մարզիկները մասնակցել և կազմակերպել են ավելի քան 100 միջազգային ավտոմրցումներ: Հետագայում՝ այս ակումբի փորձի և հիմքի վրա 2016 թվականին բացվեց X-Drive ավտոդպրոցը:

“X – Drive” ավտոդպրոցում Դուք հնարավորություն կունենաք ընտրել առաջարկվող մի քանի ուսուցման փաթեթներից, որոնցից յուրաքանչյուրը ենթադրում է տեսական և պրակտիկ դասընթացների ժամաքանակների տարբեր հարաբերակցություն, ինչպես նաև յուրաքանչյուր փաթեթ ներառում է որոշակի բոնուսներ: Տեսական դասընթացները կազմում են ուսուցման հիմքը և տրամադրում են համալիր գիտելիքների պաշարներ՝ երթևեկության կանոններից մինչև մեքենաների կառուցվածքի և անվտանգ երթևեկության հիմունքների և գործածության մասին անհրաժեշտ հիմնական տեղեկատվություն, իսկ դասասենյակը, որում իրականացվում է ուսուցումը, անսահման հարմարավետ է և տրամադրող, նաև հագեցած է ավտովարման մարզասարքով և ինտերակտիվ դասընթացի հարմարություններով:

Ավտոդպրոցում կարող եք սովորել վարել տարբեր փոխադրամիջոցներ. մասնավորապես առաջարկվում են՝ ավտոմատ և մեխանիկական փոխանցման տուփերով (կիսաավտոմատ, ստեպտրոնիկ և վարիատորային) ավտոմեքենաներ վարելու դասընթացներ, ուսուցումը՝ Mini Cooper մակնիշի մեքենաներով (այս մեքենաները առաջնաքարշ են, հետևաբար և ամենանպատակահարմարը պարապմունքների համար, քանի որ հենց նպանատիպ մեքենաներով են անցկացվում վարորդական իրավունք ստանալու համար նախատեսված պետական քննությունները): Առկա են նաև մոտոցիկլ վարելու դասընթացներ, որոնց շրջանակներում ներառված են նաև պրակտիկ դասընթացներ արհեստավարժ մոտոսպորտսմենների կողմից։ Ավտոդպրոցում գործում է 4x4 (լիաքարշակ) ավտոմեքենաներ վարելու դասընթաց, որը ներառում է լիաքարշակ մեքենաներ վարելու հմտություններ նաև արդեն իսկ կայացած վարորդների համար (ուսուցման պրոցեսի անբաժանելի մասն է նաև տարբեր եղանակային և բնական պայմաններում անցկացվող կիրառական դասընթացները լեռնային գոտիներում)։ “Drifting (Կառավարվող կողասահք) վարելաձևի համալիր հմտությունների իմացությամբ Դուք երբևէ չեք բախվի վատ եղանակի կամ այլ հանգամանքային պատճառներով մեքենայի կառավարումը կորցնելու խնդրին: 

Ավտոդպրոցի ուսուցչակազմը բաղկացած է բացառիկ հմուտ և փորձառու վարորդներից, ում վերահսկողությամբ պրակտիկ դասընթացների յուրացումն անցնում է առավել դյուրին և անվտանգ: 


57-22-22  099 57-22-22
Խանջյան 50, Թեքեյան Կենտրոն