MENU

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ 55.000 դր

 

  • 20 դաս ՃԵԿ
  • 5 պարապմունք ավտոմարզասարքով
  • 10 դաս գործնական վարում 

Շտապեք գրանցվել և օգտվել տոնական անակնկալից;
Կուրսերի արժեքները սկսկում են 55.000 դրամից իսկ տևողությունը 2 շաբաթից:
Մանրամասն ինֆորմացիայի համար զանգահարեք, կամ այցելեք մեզ,  Խանջյան 50, Թեքեյան Կենտրոն, կամ  ՀԱԹ Սվաճյան 30/9 Կինոթատրոն Հայաստանի հարևանությամբ)
Կենտրոն մ/ճ հեռ՝  099 572222
Մալաթիա մ/ճ հեռ՝  096 572222

Դիտումներ 2196 /Մեկնաբանություններ 2
1 2 3 »


anna grigoryan

Ինչպե՞ս հաշվարկել ավտոմեքենայի արգելակման ճանապարհի երկարությունը

Այն, որ ավտոմեքենայի արգելակման ճանապարհի երկարությունն ամեն անգամ կարող է տարբեր լինել, գուցե զարմացնում է ձեզ (ու եթե դա իրոք այդպես է, ապա դուք, ամենայն հավանականությամբ, սկսնակ վարորդ եք)։ Սակայն միայն զարմանալը բավարար չէ. պետք է հնարավորինս լավ տիրապետել ավտոմեքենայի արգելակման ճանապարհի վերաբերյալ ինֆորմացիային, քանի որ այն կարող է չափազանց անհրաժեշտ լինել ավտոմեքենայի ղեկին գտնվելու յուրաքանչյուր պահի։ 

Կարդալ շարունակությունը »
Դիտումներ 1537 /Մեկնաբանություններ 0

Ինքնուրո՞ւյն, թե՞ ավտոդպրոցում. ինչպե՞ս պատրաստվել քննություններին

Եթե ցանկանում եք վարորդական իրավունք ստանալ ու դեռ չեք սկսել այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները, ապա վստահ ենք՝ տվյալ պահին ձեզ տանջում է հիմնականում երկու քննություններին վերաբերող մեկ հարց՝ ինչպե՞ս. ինչպե՞ս պատրաստվել տեսական ու գործնական քննություններին։ Շտապենք ձեզ որոշ չափով ուրախացնել՝ տեղեկացնելով, որ այս դեպքում դուք ունեք ընդամենը երկու տարբերակ. քննություններին պատրաստվել կամ ինքնուրույն, կամ էլ ընդունվել ավտոդպրոց։ Կարծում ենք՝ կողմնորոշվելն առավել հեշտ կլինի, ու դուք կկարողանաք ձեզ համար ամենահարմար տարբերակն ընտրել վերը նշված տարբերակների առավելություններին ու թերություններին ծանոթանալուց հետո միայն։ Իսկ այս հարցում ձեզ կօգի, դե իհարկե, X-Drive-ը։ Այսպիսով, եթե պատրաստ եք, եկեք սկսենք։

Կարդալ շարունակությունը »
Դիտումներ 1224 /Մեկնաբանություններ 0

Այն ամենը, ինչ պետք է իմանալ ամառային եւ ձմեռային անվադողերի մասին

Չնայած՝ ձմեռը նոր է սկսվել, դեռ մեկ ամիս առաջ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում եւ խորհուրդ էր տալիս մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Ինչո՞ւ։ Ո՞րն է ամառային ու ձմեռային անվադողերի միջեւ տարբերությունը։ Ինչո՞ւ է վտանգավոր ամառային անվադողերի օգտագործումը ձմռանը (...ու անգամ ձմեռային անվադողերի օգտագործումը ամռանը)։ Հետաքրքրե՞ց։ Ուրեմն, ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ամառային եւ ձմեռային անվադողերի մասին։

Կարդալ շարունակությունը »
Դիտումներ 874 /Մեկնաբանություններ 0

Սովորում ենք մեխանիկական փոխանցման տուփով ավտոմեքենա վարել

Վերջին տարիներին շատ վարորդներ ու հատկապես կին վարորդներ, ովքեր կարողանում են մեխանիկական փոխանցման տուփով ավտոմեքենա վարել, հպարտանում են իրենց այդ ունակությամբ։ Ու չնայած՝ ինչ-որ տեղ հասկանալի է նրանց հպարտության առիթը, իրականում մեխանիկական փոխանցման տուփով ավտոմեքենա վարելը հատուկ ձիրքեր չի պահանջում։ Այսպիսով, եթե երբեւէ բարի (կամ թեկուզ ոչ այնքան) նախանձով եք լցվել բոլոր այդ վարորդների նկատմամբ, ապա ստորեւ մենք կփորձենք արմատախիլ անել ձեր նախանձը՝ հնարավորինս պարզ ու պատկերավոր կերպով ներկայացնելով մեխանիկական փոխանցման տուփով ավտոմեքենա վարելու բոլոր քայլերը։ Դե ինչ, ամրացրեք ձեր ամրագոտիները, քանի որ մենք սկսում ենք։

Կարդալ շարունակությունը »
Դիտումներ 2233 /Մեկնաբանություններ 0

096572222
Մալաթիա-Սեբաստիա համայնք - Սվաճյան 30/9