ՍՏԱՑԵՔ ՁԵՐ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄԻՑ
Մերօրյա առաջնահերթություններից է անձնական փոխադրամիջոցի առկայությունը: Իսկ ապահով և արդյունավետ ընթացքի գրավականը՝ վարորդական հմուտ և որակյալ հմտություններն են:
X-Drive ավտոդպրոցը Հայաստանում առաջատարներից է՝ մասնագիտացված ավտովարման որակյալ և բարձրակարգ ուսուցում տրամադրելու ոլորտում: Ուսանելով X-Drive ավտոդպրոցի հմուտ և գիտակ ուսուցիչների մոտ դուք նույնպես ձեռք կբերեք անվտանգ երթևեկության համար կարևորագույն ամփոփ և լիարժեք գիտելիքներ, ինչի շնորհիվ դասընթացի ավարտին ամենայն վստահությամբ կստանձնեք ղեկի կառավարումը:
Մեր դպրոց հաճախողների վարորդական վկայական ստանալու համար ցուցաբերած քննական բարձր արդյունքները հնարավորություն են տվել արագորեն ընդլայնելու X-Drive ավտոդպրոցի աշխարհագրությունը և արդեն մասնաճյուղեր ունենք ոչ միայն Երևանում, այլև՝ Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում, Աբովյանում և Իջևանում: Սպասեք մեզ նաև Ձեր քաղաքում: